Ջեննի Բոյդ (անգլ.՝ Jenny L. Boyd, փետրվարի 27, 1991(1991-02-27), Սյոն), դերասանուհի և մոդել։ Հայտնի է դարձել Լիզի Զալցմանի դերով «Ժառանգություն» հեռուստասերիալում[1]։

Ջեննի Բոյդ
Ծնվել էփետրվարի 27, 1991(1991-02-27) (30 տարեկան)
ԾննդավայրՍյոն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունդերասանուհի և ֆոտոմոդել

ԿենսագրությունԽմբագրել

Ջեննի Բոյդը ծնվել է 1991 թվականի փետրվարի 27-ին Շվեյցարիայի Սյոն քաղաքում։ Մեծացել է Օրեգոնում, իսկ ներկայում ապրում և աշխատում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ջեննին ունի ավագ քույր՝ Ալեքսանդրա Բոյդը։ Ջեննին ունի երկքաղաքացիություն՝ բրիտանական և ամերիկյան։ Ավարտել է Լոնդոնի «LAMDA» երաժշտության և դրամատիկական արվեստի ակադեմիան դերասանական վարպետության ուղղվածության՝ ստանալով բակալավրի աստիճան։

Ճանապարհորդել է աշխարհում Elite New York-ի հետ որպես միջազգային մոդել։ Ջեննին նկարահանվել է «Վիկինգների արկածները» ֆիլմում, ինչպես «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալների սփին օֆում՝ «Ժառանգություն» հեռուստասերիալում։

ԿարիերաԽմբագրել

Ջեննին եղել է Նյու Յորքի բարձր խավին ներկայացված միջազգային մոդել։ 2014 թվականին նկարահանվել է «Վիկինգների արկածները» ֆիլմում Թասիի դերով, 2018 թվականին ընտրվել է կատարելու Լիզի Զալցմանի դերը «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալների սփին օֆում՝ «Ժառանգություն հեռուստասերիալում։ Ջեննին Քայլի Բրայանտի հետ կատարում են Լիզի և Ջոզի Զալցմանների դերը, որոնք Ալարիկ Զալցմանի (Մեթյու Դևիս), Ջո Փարքերի (Ջոդի Լին Օ’Քիֆ) և Քերոլայն Ֆորբսի դուստրերն են (Քենդիս Քինգ)[1][2]։ Հեռուստասերիալը ցուցադրվել է The CW հեռուստաալիքով 2018 թվականի հոկտեմբերի 28-ին[2]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմի անվանում Պաշտոնական անվանում Դեր
2014 Վիկինգների արկածները Viking adventure Թասյա
2016 Մաքուր սավաններ Сlean sheets Սոնյա
2018—… Ժառանգություն Legacies Լիզի Զալցման
2018 Hex Էմբեր Քելի
2018 Կիրակի մակընթացություն Sunday Tide Քրիստաբել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել