Ջեննա Էլֆման
Ջեննա Էլֆման (անգլ.՝ Jenna Elfman, ծնված Ջենիֆեր Մերի Բութալա,անգլ.՝ Jennifer Mary Butala. սեպտեմբերի 30, 1971[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին ABC հեռուստաընկերության «Դարմա և Գրեգ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Դարմայի դերի տպավորիչ կատարման շնորհիվ։
Ջեննա Էլֆման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 30, 1971[1] (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պոդքաստեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb։ | ID 0001184 |
jennaelfman.com |
Կյանքի վաղ տարիներ
խմբագրելՋեննա Էլֆմանը ծնվել է Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքում, Սյու և Ռիչարդ Ուեյն Բութալաների ընտանիքում[2]։ Նրա մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ Hughes Aircraft ավիաընկերության ղեկավարներից մեկը։ Հոր կողմից նա խորվաթական ծագում ունի, դավանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն[3]։
Կարիերա
խմբագրելՋեննա Էլֆմանն իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ Depeche Mode - Strange Too երաժշտախմբի մի շարք կատարումների, ինչպես նաև Քրիս Այզեքի Somebody's Crying երգի տեսահոլովակներով, որտեղ նկարահանվել է որպես պարուհի։
1996 թվականին Ջեննան հայտնվեց «Townies» կատակերգական սերիալում, որտեղ Լորեն Գրեհեմը գլխավոր աստղն էր, սակայն նրա կատարումը չտպավորեց կինոքննադատներին։ Հաջորդ տարի Ջեննան սկսեց նկարահանվել « Դարմա և Գրեգ » սերիալում, որը նրան ժողովրդականություն բերեց։
Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերից էր «Շահույթով ընկերներ (ֆիլմ)-ը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Ջասթին Թիմբերլեյքը և Միլա Կունիսը։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնու՝ դերասան Բոդի Էլֆմանի / Bodhi Elfman հետ Ջեննան ծանոթացել է 1991 թվականի փետրվարին Sprite-ի գովազդի քասթինգի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 1995 թվականին։ 2007 թվականի հուլիսի 23-ին ծնվել է նրանց առաջին որդին՝ Սթորին[4], իսկ երկրորդ որդին՝ Իսթոն Քուին Մոնրոն, ծնվել է 2010 թվականի մարտի 2-ին[5]։
Ջեննա Էլֆմանը սայենթոլոգ է[6]։
2005 թվականին Ջեննա Էլֆմանը և նրա ամուսինը արվեստի, ժամանցի և լրատվամիջոցների խորհրդի անդամների թվում մասնակցեցին Psychiatry: An Industry of Death թանգարանի հանդիսավոր բացմանը։
2008թ. մարտի 27-ին Չարլի Շինի և սայենթոլոգների եկեղեցու մասնակցությամբ Ջեննա Էլֆմանը կազմակերպեց Նարկոնոն New York Rescue Workers Detoxification Project բարեգործական նախագիծը[7] :
2006 թվականի փետրվարին eBay- ում աճուրդի հանվեց Ջեննա Էլֆմանի հետ ընթրիքը, որի հասույթը փոխանցվեց Communities In Schools կազմակերպությանը[8]։ Նա նմանատիպ աճուրդների մասնակցել է նաև 2007[9] և 2008 թվականներին։
2007 և 2008 թվականներին Վալենտինի օրվա առթիվ սահմանափակ տպաքանակով թողարկվեցին Ջեննա Էլֆմանի շուրթերի արտատպվածքով փոստային նամականիշեր, որոնց հասույթը փոխանցվեց Միացյալ Նահանգների Humane Society-ին։
2008 թվականի սեպտեմբերին Ջեննան միացավ September Campaign-ին՝ սեպտեմբերյան արշավին ՝ կոչ անելով ծննդյան օրվա կապակցությամբ ստացած գումարները նվիրաբերել Եթովպիայում քաղցրահամ ջրերի հայտնաբերման նպատակով իրականացվող հորատման աշխատանքների ֆինանսավորմանը։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ս | Նա գրեց՝ սպանություն | Murder, She Wrote | балерина |
1992 | ս | Freshman Dorm | Freshman Dorm | Թինա |
1993 | հֆ | Կրկնակի խաբեություն | Double Deception | Լիզա Մայորսկի |
1994 | ս | Ջորջ Քարլինի շոուն | The George Carlin Show | հոգեբուժարանի աղջիկ |
1995 | ս | Հրաձիգը | Pointman | Մերի Էլեն |
1995 | ս | Մոնրոները | The Monroes | Լիլի |
1995 | ս | Ռոզաննա | Roseanne | Գեռլան |
1996 | ս | Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Փեթի Սնոու |
1996 | ս | Թիվ 1 սպանությունը | Murder One | Անժելա Սքալեզե |
1996 | ս | Գրեթե կատարյալ | Almost Perfect | Բեքի Թոլ |
1996 | հֆ | Նրա վերջին շանսը | Her Last Chance | Լեսլի |
1996 | ս | Քաղաքաբնակները | Townies | Շենոն |
1997 | ս | Միայնակ տղան | The Single Guy | Ջորդան |
1997 | ֆ | Սպանություն Գրոս Փոյնթում | Grosse Pointe Blank | Տանյա |
1998 | ֆ | Քրիփենդորֆի ցեղը | Krippendorf’s Tribe | Վերոնիկա |
1998 | ֆ | Սպասել չեմ կարող | Can't Hardly Wait | հրեշտակ |
1998 | ֆ | Դոկտոր Դուլիթլ | Doctor Dolittle | բու |
1999 | ֆ | Վեներա | Venus | Վեներա |
1999 | ֆ | Էդը՝ հեռուստացույցից | Edtv | Շարի |
2000 | ֆ | Պահպանելով հավատը | Keeping the Faith | Աննա Ռայլի |
2000 | մֆ | Կիբերաշխարհ | CyberWorld | Փիգ |
2000 | մֆ | Թուրինջագույն արջուկ | The Tangerine Bear: Home in Time for Christmas! | Լորլեյ |
2001 | ֆ | Քաղաքն ու գյուղը | Town & Country | Օբյորն |
1997-2002 | ս | Դարման ու Գրեգը | Dharma & Greg | Դարմա |
2002 | հֆ | Մանիա | Obsessed | Էլենա Ռոբերտս |
2003 | ֆ | Լունի Թյունզ. Կրկին գործի մեջ | Looney Tunes: Back in Action | Քեյթ |
2004 | ս | Երկուսուկես մարդ | Two and a Half Men | Ֆրենկի |
2004 | մֆ | Քլիֆորդի մեծ կինոն | Clifford’s Really Big Movie | Դորոթի |
2005 | ֆ | Touched | Touched | Անժելա Մարտեն |
2006 | ս | Courting Alex | Courting Alex | Ալեքս Ռոուզ / Բեքս Օթուել |
2007 | ս | Քույրեր ու եղբայրներ | Brothers & Sisters | Լիզի Ջոնս-Բեյքեր |
2008 | ֆ | Խփվածը | Struck | /կարճամետրաժ |
2008 | ս | Իմ անունը Էռլ է | My Name Is Earl | Քիմմի Հիմլեր |
2009 | ս | Հատուկ գործակալ Օզոն | Special Agent Oso | Մայայի մայր |
2009 | ֆ | Հենրի Լեֆեյի վեց կանայք | The Six Wives of Henry Lefay | Օֆելյա |
2009 | ֆ | Սիրո վերքեր | Love Hurts | Դարլին |
2009-2010 | ս | Միտումնավոր պատահականություն | Accidentally on Purpose | Բիլլի |
2011 | ս | Մաթումբո Գոլդբերգ | Matumbo Goldberg | Մաթումբո Գոլդբերգ |
2011 | ֆ | Արտոնություններով ընկերներ | Friends with Benefits | Էննի |
2011 | հֆ | Bad Mom | Bad Mom | Ջուլիա |
2011 | ֆ | Forbidden Zone 2: The Forbidden Galaxy | Forbidden Zone 2: The Forbidden Galaxy | Surreal Dancing Vision |
2018 | ս | Վախեցեք քայլող մեռյալներից | Fear the Walking Dead | Նաոմի / Ջուն |
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՄրցանակներ և առաջադրումներ | ||||
---|---|---|---|---|
Մրցանակը | Տարին | Անվանակարգը | Ֆիլմը | Արդյունքը |
American Comedy Awards | 1999 | Ամենածիծաղաբեր դերասանուհի սերիալում | Դարման ու Գրեգը | Առաջադրված |
Blockbuster Entertainment Awards | 2001 | Սիրված դերասանուհի կատակերգությունում/մելոդրամայում | Պահպանելով հավատը | Առաջադրված |
Էմմի (մրցանակաբաշխություն) | 1998 | Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի | Դարման ու Գրեգը | Առաջադրված |
1999 | Առաջադրված | |||
2000 | Առաջադրված | |||
Golden Apple Awards | 1998 | Տարվա հայտնություն (դերասանուհի) | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | 1998 | Կանացի դերի լավագույն կատարում (կատակերգությունում կամ մյուզիքլում) | Դարման ու Գրեգը | Առաջադրված |
1999 | Հաղթանակ | |||
2000 | Առաջադրված | |||
«Արբանյակ» մրցանակ | 2000 | Կանացի դերի լավագույն կատարում հեռուստասերիալում (կատակերգությունում կամ մյուզիքլում) | Դարման ու Գրեգը | Առաջադրված |
2001 | Առաջադրված | |||
Կանացի դերի լավագույն կատարում հեռուստասերիալում (կինոնկարում) | Պահպանելով հավատը | Առաջադրված | ||
2002 | Կանացի դերի լավագույն կատարում հեռուստասերիալում (կատակերգությունում կամ մյուզիքլում) | Դարման ու Գրեգը | Առաջադրված | |
TV Guide Awards | 1999 | Սիրված դերասանուհի (կատակերգությունում) | Դարման ու Գրեգը | Հաղթանակ |
2000 | Հաղթանակ | |||
2001 | Տարվա դերասանուհի կատակերգական սերիալում | Առաջադրված | ||
Viewers for Quality Television Awards | 1998 | Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի | Դարման ու Գրեգը | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ «Jenna Elfman Biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Jenna Elfman» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Jenna Elfman Welcomes a Baby Boy» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Jenna Elfman Welcomes Second Son» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Jeanette Walls Scientology’s latest celeb Արխիվացված 2012-05-02 Wayback Machine // The Scoop, 24 February 1999.
- ↑ «Jenna hosts NY Rescue Workers Detoxification Project Charity Event» (անգլերեն). 2008 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Grammy Award-Winning Singers Alicia Keys and Patti LaBelle, Actress Jenna Elfman Top the List of Entertainers to Participate in Online Celebrity Auction» (անգլերեն). PR Newswire. 2006 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Your Chance to have lunch with Jenna in person!» (անգլերեն). 2007 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջեննա Էլֆման Internet Movie Database կայքում
- Պաշտոնական կայքԱրխիվացված 2013-01-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննա Էլֆման» հոդվածին։ |