Հյուսիս և Հարավ (մինի-սերիաներ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուսիս և Հարավ (այլ կիրառումներ)

Հյուսիս և Հարավ, բրիտանական սերիալ նկարահանված 2004 թվականին Էլիզաբեթ Գասքելլի գրած վեպի հիման վրա։ Առաջին անգամ հեռարձակվել է բրիտանական BBC-ի եթերում, այնուհետև նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միանգամից ֆիլմը ունեցել է շատ մեծ հաջողություն։ Իր սյուժեյով ֆիլմը շատ նման է 1995 թվականին նկարահանած Հպարտություն և Վնաս ֆիլմին։ Գլխավոր դերակատարներն են Դանիելա Դենբի-Աշը, Րիչարդ Արմիտաժը և Սինեադ Կուսաքը։ Ֆիլմի գործողությունները կատարվում են Անգլիայում, 19-րդ դարի երկրորդ կեսին։

Սյուժե խմբագրել

Մարգարեթ Հեիլը և իր ծնողները լքում են իրենց տունը, որը գտնվում է Անգլիայի հարավում և տեղափոխվում են Անգլիական Միլթոն արդյունաբերական քաղաքը։ Միլթոնը արդյունաբերական մեծ քաղաք է լինում։ Հարավի հանգիստ կյանքից հետո Հեիլ ընտանիքին շատ դժվար է լինում համակերպվել Միլթոնի ակտիվ կյանքին։ Մարգարեթը ծանոթանում է քաղաքի մեծ տեքստիլ-արդյունաբերական գործարանի տնօրեն Ջոն Թորնթոնի հետ։ Սկզբից Թորնթոնը շատ վատ և ագրեսիվ տպավորություն է թողնում Մարգարեթի վրա։ Բայց հետո ավելի շատ շփվելուց հետո նրանք փոխադարձ հետաքրքրություն են գրնում իրար մեջ։ Քաղաքի պայմաններին չհամակերպվելու պատճառով Մարգարեթի մայրը մահանում է։ Նրա հայրը մահանում է մի քանի ամիս անց։ Մարգարեթը մի քանի ամիս ապրում է Միլթոնում, հետո նա վերադառնում է իր հայրենի քաղաքը։ Պարզվում է, որ նրանց հարազատներից մեկը իր մահվանից առաջ իր ամբողջ կարողությունը կտակել է Մարգարեթին։ Այդ նույն օրերին Թորտնթոնի ֆինանսական վիճակը վատթարանում է, քանի որ իր բոլոր աշխատողները լինում են իռլանդացիներ, որոնց անգլիացիները այդքան էլ լավ չէին վերաբերվում։ Մարգարեթը իմանալով Թորնթոնի վատ վիճակի մասին որոշում է նրան օգնել։ Թորնթոնը սիրահարված լինելով Մարգարեթին ընդունում է նրա առաջարկը։ Ֆիլմը վերջանում է սիրահար զույգի գնացքով գնալու տեսարանով։

Ֆիլմը աչքի է ընկնում դերասանների բարձր կատարողական վարպետությամբ։ 2011 թվականին դուրս է եկել ֆիլմի DVD տարբերակը։