Ջեյսոն Բրայանթ Ակուն (անգլ.՝ Jason Bryant Acuña; մայիսի 16, 1973(1973-05-16)[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[3]), ամերիկացի դերասան կասկադյոր, հայտնի է որպես Wee-Man։ «Տարօրինակ մարդիկ» հեռուստաշոուի հիմնական մասնակիցներից։ Չնայած իր ցածր հասակին՝ 1,23 մետր, Ջեյսոնը կրում է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստի կոչում։

Ջեյսոն Ակուն
Ծնվել էմայիսի 16, 1973(1973-05-16)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրՊիզա, Տոսկանա, Իտալիա[3]
ԿրթությունNorth High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, սկեյթբորդիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կասկադյոր և դերասան

Կենսագրություն խմբագրել

Ջեյսոն Բրայնթ Ակունը ծնվել է 1973 թվականի մայիսի 16-ին, Իտալիայի Պիզա քաղաքում։ Մեծացել է Տորանսե քաղաքում (Կալիֆոռնիա), և հենց նույն քաղաքում ավարտել դպրոցը։

Ջեյսոնը աշխատել է Big Brother ամսագրում։ Շնորհիվ իր սքեյթբորդ քշելու ունակությամբ, Ակունը արժանացել է Ջեֆ Տրեմեյնի ուշադրությանը, ով միքիչ ուշ հրավիրել է նրան նկարվելու իր ամսագրում։ Այդ ամենից հետո Ակունը հրավիրվել է «Տարօրինակ մարդիկ» հեռուստաշոու։

Մասնակցություն «Տարօրինակ մարդիկ» շոուում խմբագրել

Առաջին եթերաշրջան խմբագրել

Առաջին սերիայում Ջեյսոնը հրավեր է ստացել նկարվելու «Oompa Loompa» տեսահոլովակում։ Տեսահոլովակում նա սքեյթ էր քշում ամբողջ քաղաքում, զարմացնելով և վախեցնելով մարդկանց։ Այդ համարը դարձավ նրա հայտնի դերերից մեկը, որը նրան հաջողվեց խաղալ։ Ջեյսոնը հաճախ հայտնվում էր Պերեստո Լեյսի դուետներում։ Օրինակ կարող է հանդիսանալ 3-րդ սերիան, որտեղ Ջեյսոնը փախնում է պրոդյուսեր Պրեստոնից։ 8-րդ սերիայում նա Ջոն Նոկսվիլի հետ միասին մասնակցեց «Agressive sledding» էպիզոդին, որտեղ նրանք հագել էին Եղնիկի և Սանայի զգեստներ։

Երկրորդ եթերաշրջան խմբագրել

Առաջին սերիայում Ջեյսոնը մասնակցել է «Human red carpet» էպիզոդում, որտեղ կատարել է արքայի դերը։ Այդ նույն սերիայում, նա քշել է մինի-հեծանիվ Պեստոնի հետ միասին։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Տարօրինակ մարդիկ» (2000-2002)
  • «Տարօրինակ մարդիկ» (2002)
  • «Սքեյթբորդիստներ» (2003)
  • «Հիմարներ» (2006)
  • «Հիմարներ 2,5»[4] (2007)
  • «Հիմարներ 3D» (2010)
  • «Հիմարներ 3,5» (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #138142564 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Jackass 2.5 (Video 2007) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Ակուն» հոդվածին։