Ջեյն Վոլտուրի (անգլ.՝ Jane Volturi, 800, Անգլիա), «Մթնշաղ» ֆիլմի հորնված կերպար, որն ստեղծվել է ամերիկացի գրող Ստեֆանի Մայերի կողմից[1], կերպարն առաջին անգամ ի հայտ է գալիս սագայի երկրորդ գրքում՝ «Նորալուսին»։ Ջեյնը վամպիր է և ունի երկվորյակ եղբայր՝ Ալեքը, նրանք երկուսն էլ հանդիսանում են Վոլտուրիների տոհմի բանակի բարձրաստիճան անդամներ։ Ջեյնն օժտված է թշնամիներին սուր ցավի պատրանքներ պատճառելու շնորհով։ Ֆիլմերում նրան մարմնավորում է Դակոտա Ֆենինգը[2][3]։

Ջեյն Վոլտուրի
Առաջին անգամ հայտնվել էՆորալուսին
Վերջին անգամ հայտնվել էԼուսաբաց
ՍտեղծողՍտեֆանի Մայեր
Տեղեկություններ
Մականուն(ներ)Վհուկ (Վլադիմիր և Ստեֆան)
ՏեսակներՎամպիր
Սեռիգական
ԿոչումՎոլտուրիների բանակի բարձրաստիճան անդամ
ԸնտանիքԱլեք (երկվորյակ եղբայր), Վոլտուրիներ

Պատմություն խմբագրել

Ջեյնը և նրա եղբայր Ալեքը ծնվել են միջնադարյան Անգլիայում` մոտ 800 թվականին։ Արոն նրանց շատ երիտասարդ տարիքում է վերափոխել վամպիրի՝ մոտ 11-ից 12 տարեկան։ Վոլտուրիները ցանկանում էին, որպեսզի նրանք մեծանան հետո կատարեն վերափոխումը, բայց տեղացիները նրանց մեղադրեցին կախարդության մեջ և պատրաստվում էին այրել խարույկի վրա, ինչն էլ հանգամանք է հանդիսացել, որ Վոլտուրիները շուտ կատարեն վերափոխումը։

Նորալուսին խմբագրել

Ջեյնը հայտնվում է միայն ֆիլմի վերջում՝ մյուս Վոլտուրիներիի հետ, երբ Բելլան փորձում է հետ պահել Էդվարդին ինքնասպանությունից։ Ցուցադրվում, որ Ջեյնը շատ է նյարդայնանում, երբ Բելլան չի զգում այն ցավը, որն ինքը կարող է պատճառել ուրիշներին, քանի որ նման բան նախկինում չի եղել։ Կայուսի նման՝ Ջեյնը նույնպես շատ է վրդովվում այն որոշումից, որը թույլ է տալիս Բելլային մարդ լինելով հանդերձ լքել Վոլտերան։

Խավարում խմբագրել

Ջեյնը և Վոլտուրիի 4 այլ անդամներ հայտնվում են Ֆորքսում՝ Վիկտորիայի կողմից վերափոխված նորածինների բանակը ոչնչացնելու նպատակով, բայց հայտնաբերում են, որ Կալլեններն արդեն լուծել են խնդիրը։ Ջեյնը գտնում է մի վամպիրի, որը խաղաղությամբ հանձնվել էր, սակայն որոշում է ամեն դեպքում ոչնչացնել նրան։

Լուսաբաց խմբագրել

Ջեյնը, իր եղբայր Ալեքը և մյուս Վոլտուրիները հայտնվում են Քալենների ընտանիքը ոչնչացնելու համար, քանի որ կարծում են, որ Բելլան չի ենթարկվել օրենքին և ստեղծել է անմահ երեխա։ Մինչ Արոն որոշում է, թե ինչ անել, Ջեյնը փորձում է հարձակվել Կարլայլի շուրջ գտնվող վամպիրների վրա, բայց վերջինիս հարձակումը կանխում է Բելլան, որն իր շնորհով պաշտպանում է իր դաշնակիցներին, ինչն էլ առաջացնելում է Ջեյնի զայրույթը։ Վերջում Ջեյնը Վոլտուրիների հետ վերադառնում է Իտալիա։

Բնութագիր խմբագրել

Դակոտա Ֆենինգը եղել է 15 տարեկան, երբ մարմնավորել է Ջեյնին «Նորալուսին» գրքի էկրանավորման մեջ, սակայն կերպարը նկարագրվում է որպես փոքր երեխա՝ խիտ, գունատ շագանակագույն և մինչև ուսերը հասնող մազերով։ Ունի բավականին նիհար և անդրոգին կազմվածք՝ գեղեցիկ հրեշտակային դեմքով։ Ունի մեծ կարմիր աչքեր, մեծ շուրթեր և մանկական ձայն։ Եթե չլիներ կանացի դեմքը՝ դեռահաս տարիքում նրան կարող էին շփոթել տղայի հետ։ Հիմնականում չափազանց սառն ու անտարբեր է, սակայն նրա ներկայությունը վախ է ներշնչում[4]։ «Մթնշաղ։ Պաշտոնական իլյուստրացիոն ուղեցույց»-ում նրա հասակը սահմանվել է որպես 1,42 մ։

Շնորհ խմբագրել

Ջեյնն իր զոհերի մեջ այրող ցավի պատրանք ստեղծելու ունակություն ունի և կարողանում է վերահսկել իր թշնամուն պատճառած ցավի չափը։ Ըստ հեղինակի, երբ Ջեյնն ու Ալեքը դեռ չէին վերափոխվել և ապրում էին միջնադարյան Անգլիայում, նրանք արդեն զգում էին իրենց շնորհները։ Տեղի բնակչության կողմից մեղադրվելով կախարդության մեջ՝ նրանք խոշտանգվել են և դատապարտվել խարույկի վրա այրման։ Երկուսն էլ արդեն համարյա ողջ-ողջ այրվել էին, երբ Վոլտուրիները միջամտում են և փրկում նրանց փոխակերպման միջոցով։ Ողջ-ողջ այրվելու ցավի փորձը Ջեյնին վերածում է հզոր վամպիրի և կերպարանափոխությունից հետո նա զարգացնում ցավի պատրանքներ առաջացնելու իր շնորհը։ Մինչդեռ Ալեքը զարգացնում է մարդկանց զգայությունները չեզոքացնելու ունակությունը[5]։

Քանի որ նրանք երկվորյակներ են ենթադրվում է, որ նրանց շնորհները հակապատկերային են, Ջեյնը ստիպում է զգալ ամենասարսափելի ցավը, որը կարելի է պատկերացնել, իսկ Ալեքը ստիպում է բացարձակապես ոչինչ չզգալ։ Այնուամենայնիվ երկուսն էլ հավասարապես հզոր են, քանի որ կարողանում են զոհին շարքից դուրս բերել՝ դարձնելով նրան հեշտ թիրախ։ Ջեյնի շնորհն առաջին անգամ ցուցադրվում է Նորալուսին և Խավարում գրքերում, երբ նա տանջում է Էդվարդ Կալլենին և Բրի Թաններին։ Նրա շնորհը ազդեցություն չի թողնում միայն Բելլա Սվոնի վրա, քանի որ Բելլայի շնորհը հանդիսանում է ինքնաձև մտավոր վահանը։ Հատկանշական է, որ նրա շնորհն արագ և անմիջապես է գործում, ի տարբերություն եղբոր շնորհին, որը երկար ժամանակ է պահանջում։ Ջեյնը կարող է ազդել միայն մեկ անձի վրա, մինչդեռ Ալեքը կարող է ազդել միանգամից մի քանի մարդու վրա[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jane». Twilight Reality (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  2. «Dakota Fanning Confirmed For 'New Moon'». Access Hollywood. NBC Universal, Inc. 2009 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  3. «Dakota Fanning May Join 'New Moon'». Zap2it. Tribune Media Services. 2009 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  4. www.personality-database.com https://www.personality-database.com/profile/167570/jane-twilight-franchise-mbti-personality-type. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. MEYER, Stephenie. Crepúsculo: Guia Oficial Ilustrado da Série. Rio de Janeiro, RJ: Intrinseca, 2011. 560 p.
  6. MEYER, Stephenie. Amanhecer. Rio de Janeiro, RJ: Intrínseca, 2009. 567 p.