Ջեյմս Ռայթ (մարտի 25, 1874(1874-03-25) - օգոստոսի 20, 1961(1961-08-20)), շոտլանդացի գիտնական և ինժեներ ԱՄՆ General Electric-ում, գյուտարար, 1943 թվականի հորինել է Silly Putty՝ պլաստիկ խաղալիք սիլիկոնաօրգանական պոլիմերի հիման վրա։

Ջեյմս Ռայթ
Ծնվել էմարտի 25, 1874(1874-03-25)
Մահացել էօգոստոսի 20, 1961(1961-08-20) (87 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարագետ և գյուտարար
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Ջեյմս Ռայթը յուրահատուկ հատկություններով պոլիմերն ստացել է որպես կողմնակի արդյունք բնական կաուչուկի սինթետիկ փոխարինիչներ ստանալու համար իրականացվող փորձերի ժամանակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները չէր կարողանում ստանալ բնական կաուչուկ ասիական մատակարարներից, որոնք այն արտադրում էին ռետինե ծառերից։ General Electric կորպորացիան փորձել է բեռնատար ավտոմեքենաների անվադողերի և զինվորական կոշիկների համար ռետինի արտադրության միջոց գտնել[1]։ Ջեյմս Ռայթը աշխատել է սիլիկոնային յուղով, կպչուն սիլիկոնային միացությամբ, որը կապված է մի քանի այլ տարրերի հետ։ Կաուչուկի հիմնական տարր հանդիսացող ածխածինը փոխարինելով սիլիկոնով՝ ինժեները հույս ուներ ստեղծել նոր միացություն, որը կունենար կաուչուկի ճկունության և առաձգականության բոլոր հատկությունները։

1943 թվականին Ջեյմս Ռայթը կատարել է հայտնագործություն․ նա փորձանոթում խառնել է բորաթթուն սիլիկոնային յուղի հետ։ Կոշտ ռետինե նյութի ձևավորման փոխարեն միացությունը մնացել է մի քիչ կպչուն։ Հիասթափված արդյունքներից՝ նա փորձանոթից ստացված նյութի գունդը նետել է հատակին։ Ի զարմանս իրեն, գունդը ետ է շպրտվել դեպի Ռայթը։ Նոր միացությունը նաև կարող էր շատ ձգվել։ Երկար ժամանակամիջոցում նյութը դրսևորում է հեղուկի հատկություններ։ Որոշ ժամանակ անց այն հոսում է, դանդաղորեն անցնում անցքերի միջով մեծ կաթիլներով։ Կարճ ժամանակահատվածում նյութը իրեն դրսևորում է որպես առաձգական ամուր մարմին (Ռայթի նետած գունդ հետ է շպրտվել գնդակի նման)։ Նման հատկություններ ցուցադրող նյութերը կոչվում են ոչ նյուտոնական հեղուկներ։ Սակայն, դա չի եղել ռետինի ցանկալի փոխարինող, Ռայթն ու  այլ գիտնականներ շարունակել են որոնումները։

Այդ իրադարձությունից յոթ տարի անց Փիթեր Հոջսոն անունով խաղալիքների վաճառողը փաթեթավորել է Ռայթի գյուտը մի փոքր պլաստիկ ձվի մեջ և ներկայացրել իր նոր արտադրանքը Նյու Յորքի խաղալիքների փառատոնում։ Սկզբում այն կոչվել է Nutty Putty, սակայն հետագայում մարքեթինգային նկատառումներով անվանումը փոխվել է[2]։ Silly Putty («հիմար ծեփոն») ապրանքային նշանի ներքո նյութը շատ է սիրվել։ Ռայթի ստեղծած նյութ պարունակող միլիոնավոր ձվերը վաճառվել են բոլոր տարիքի երեխաներին։ Եվրոպայում խաղալիքը ստացել է Handgum («ձեռքի մաստակ») անվանումը։ Այս նյութի գյուտը Ջեյմս Ռայթի կարիերայի ամենամեծ իրադարձությունն էր։

«Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության համար Ռայթի մյուս գյուտերի թվում էին վնասված ցելլուլոիդային ֆոտոժապավենների վերականգնման մեթոդը մինչև դրանց սկզբնական վիճակը[3] և մետաղների մշակման գործընթացը՝ օքսիդացումից և կոռոզիայից պաշտպանվելու համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Silly Putty». Encyclopedia.com: How Products Are Made. 1996. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  2. Klara, Robert (2015 թ․ հունիսի 1). «How Silly Putty Became the World's Most Malleable Toy». Ad Week. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  3. «James G. E. Wright, of Alplaus, New York, Assignor to General Electric Company, a Corporation of New York: Method of Restoring Shrunken Films» (PDF). United States Patent Office. 1930 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  4. «James G. E. Wright, of Alplaus, New York, Assignor to General Elecfric Company, a Corporation of New York: Process of Treating Metals» (PDF). United States Patent Office. 1931 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.

Աղբյուրներ խմբագրել