Ձեռքի մաստակ (անգլ.՝ Handgum, հենդգամ, մաստակ ձեռքերի համար), պլաստիկ խաղալիք, որը ստեղծվում է սիլիցիումի օրգանական պոլիմերի հիման վրա[1], ստեղծվել է 1943 թվականին շոտլանդացի գիտնական Ջեյմս Ռայթի կողմից։ Յուրօրինակ հատկություններով պոլիմերը նա ստացվել է որպես բնական ռետինների սինթետիկ փոխարինողներ ձեռք բերելու համար անցկացվող փորձերի կողմնակի արդյունքներ։

Անցքով հոսող ձեռքի մաստակ

ԱՄՆ-ում այս խաղալիքը հայտնի է որպես «հիմար մածուկ» (անգլ.՝ Silly Putty)[2]։

ՀատկություններԽմբագրել

Ձեռքի մաստակն արտաքինից նման է պլաստիլինի կամ մեծ մաստակի։ Նյութը ոչ տոքսիկ է, չունի հոտ և համ, չի կպչում ձեռքին և չի կեղտոտվում։

Երկար ժամանակահատվածում ձեռքի մաստակը գտնվում է հեղոիկ վիճակում։ Եթե դրանով ինչ-որ ձևի առարկա պատրաստվի և այն թողնվի հարթ մակերևույթի վրա, որոշ ժամանակ անց այդ նյութը կտարածվի։ Նյութը անցքերի միջով դանդաղորեն հոսում է խոշոր կաթիլներով։ Կարճ ժամանակահատվածում նյութը իրեն պահում է պինդ մարմնի նման, օրինակ՝ եթե դրանից գնդիկ պատրաստեն և հարվածեն հատակին, ապա այդ գնդակը վեր կցատկի, իսկ եթե մուրճով հարվածեն նրան, այն կտորների կվերածվի։ Նման հատկություններ ցուցաբերող նյութերը կոչվում են ոչ նյուտոնական հեղուկներ։

Կախված տարբեր հավելումներից՝ կարելի է ստանալ տարբեր գույների խաղալիքներ, այդ թվում նաև մթության մեջ փայլող, գույնը փոխող, ինչպես նաև մագնիսական հատկություններ ունեցող։

Սկզբում ձեռքի մաստակը ունեցել է մարջանի գույն և բաղկացած է եղել 65 % երկմեթիլսիլոքսանից, 17 % սիլիցիումի երկօքսիդից (բյուրեղային քվարց), 9% Thixatrol ST-ից (գերչակի յուղի հավելանյութ), 4% պոլիդիմեթիլսիլոքսանից, 1% դեկամեթիլցիկլոպենտասիլոքսանից, 1% գլիցերինից և 1% տիտանի երկօքսիդից[3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. TREATING DIMETHYL SILICONE POLYMER — Google Patent Search
  2. Chemical & Engineering News: What’s That Stuff? Silly Putty
  3. «Science Becomes a Toy — Silly Putty»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին։ Վերցված է 2010-09-14