Ջեյմս Մարշալ (դերասան)

ամերիկացի դերասան

Ջեյմս Մարշալ (անգլ.՝ James Marshall, հունվարի 2, 1967(1967-01-02)[1], Քուինս, Նյու Յորք), ամերիկացի դերասան։ Նրա առավել հայտնի դերերից է Ջեյմս Խյորլին «Թվին Փիքս» հեռուստասերիալում և դրա շարունակության մեջ։

Ջեյմս Մարշալ
Ծնվել էհունվարի 2, 1967(1967-01-02)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Ռենե Գրիֆին

Կարիերա խմբագրել

Ապագա դերասանը ծնվել է 1967 թվականի հունվարի 2-ին, Քուինզ, ԱՄՆ, Նյու Յորք, պրոդյուսեր և ռեժիսոր Ուիլյամ Ռ. Գրինբլաթի և Շառլոտ Գրինի (ելույթ էր ունենում The Rockettes կանացի պարային կոլեկտիվում) ընտանիքում։ 1980-ականներին Ջեյմսի ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։

1990 թվականին Մարշալը ստացել է Դևիդ Լինչի և Մարկ Ֆրոստի «Թվին Փիքս» հեռուստասերիալի կենտրոնական դերերից մեկը։ Դերասանը մարմնավորել է հեծանվորդ Ջեյմս Հյորլին[2]։ Չնայած սերիայի հաջողությանը, հետագայում Մարշալին չի հաջողվել լուրջ դերասանական կարիերա կառուցել։ «Թվին Փիքս»-ի ավարտից հետո նա նկատելի դերեր է ունեցել միայն «Գլադիատոր» և «Մի քանի լավ տղաներ» ֆիլմերում[3]։ Unlimited Saga խաղի անգլիական տարբերակում հնչյունավորել է Քուրթին։

2000-ականների երկրորդ կեսին Ջեյմս Մարշալը երաժշտի կարիերա է սկսել[4][5]։

2016 թվականին տեղեկություն է հայտնվել, որ դերասանը կվերադառնա «Թվին Փիքս» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, Ջեյմս Հյորլիի դերով[6][7]։ Եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականին։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է դերասանուհի Ռենե Գրիֆինի հետ։ Զույգը երկու որդի ունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. Muncy (19 августа 2017). «Twin Peaks Actor Takes on the Immortal Question: Is James Hurley Cool?». Gizmodo. {{cite web}}: Unknown parameter |fisrt= ignored (օգնություն)
  3. Закревская, Анна (22 мая 2017). ««Я боялся застрять в одной роли»: Что стало с актерами из «Твин Пикс»». КиноПоиск.
  4. James Marshall (2007 թ․ օգոստոսի 21). «Actor James Marshall». Web.archive.org. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. «JAMES MARSHALL | Listen and Stream Free Music, Albums, New Releases, Photos, Videos». Myspace.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  6. Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 10). «'Twin Peaks': Who Else Is Returning & Other Tidbits About Showtime Reboot». Deadline.com. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  7. «37 Twin Peaks Characters We Will See Again After 25 Years (Or Not)». Welcome to Twin Peaks. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել