Ջեյմս Լ. Էլլիոթ (անգլ.՝ James Ludlow Elliot, հունիսի 17, 1943(1943-06-17), Կոլումբուս - մարտի 3, 2011(2011-03-03)[1], Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և գիտնական։ Իր թիմի հետ համատեղ հայտնաբերել է Ուրանի օղակները[2][3]։ Էլլիոթը նաև մասնակցում էր Նեպտունի արբանյակ Տրիտոնի վրա գլոբալ տաքացման դիտարկմանը[4][5]։

Ջեյմս Լ. Էլլիոթ
James Ludlow Elliot
Ծնվել էհունիսի 17, 1943(1943-06-17)
Կոլումբուս
Մահացել էմարտի 3, 2011(2011-03-03)[1] (67 տարեկան)
Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Էլլիոթը ծնվել է 1943 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, ստացել է իր բակալավրի աստիճանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ) 1965 թվականին և դոկտորական կոչումը Հարվարդի համալսարանում 1972 թվականին։ Դոկտորական կոչումը պաշտպանելուց հետո աշխատել է Կոռնելի համալսարանի Մոլորակային գիտությունների լաբորատորիայում, և սկսել է դասավանդել այդ համալսարանում 1977 թվականից։ Էդվարդ Դանհամի և Դուգլաս Մինկի հետ համատեղ Կոռնելի համալսարանում Ուրանի օղակների հայտնաբերումից հետո Էլլիոթը 1978 թվականին վերադարձավ ՄԻՏ և սկսեց աշխատել այնտեղ որպես ֆիզիկայի, ինչպես նաև Երկրի, մթնոլորտի և մոլորակագիտության պրոֆեսոր։ Այս հաստատությունում նա ստանձնեց նաև Ջորջ Ռ. Վոլասի անվան աստղագիտարանի տնօրենի պաշտոնը, և աշխատեց այնտեղ մինչև իր մահը[6]։

Ուրանի օղակների հայտնաբերման մասին

խմբագրել

Կան որոշ կասկածներ Էլլիոթի և իր խմբի կողմից Ուրանի օղակների հայտնաբերման մասին, կան տվյալներ, որ այդ օղակները հայտնաբերել է Ուիլիամ Հերշելը 1797 թվականին[7]։ Այնուամենայնիվ, այժմ Էլլիոթն է համարվում օղակների հայտնաբերողը[8]։

Էլլիոթը հայտնաբերել է նաև մեկ աստերոիդ[9] տրանս-նեպտունյան մարմին (95625) 2002 GX32[10]։ Իսկ հիմնական գոտու (3193) Էլլիոթ աստերոիդը, որ հայտնաբերել է Էդվարդ Բոուելը անվանվել է նրա պատվին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2011/03/11/us/11elliot.html?_r=1&ref=obituaries
  2. Elliot, J. L.; Dunham, E.; Mink, D. (May 1977). «The rings of Uranus». Nature. 267 (5609): 328–330. Bibcode:1977Natur.267..328E. doi:10.1038/267328a0. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 Schmadel, Lutz D. (2007). Dictionary of Minor Planet Names – (3193) Elliot. Springer Berlin Heidelberg. էջ 265. ISBN 978-3-540-00238-3. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  4. HubbleSite - NewsCenter - Hubble Space Telescope Helps Find Evidence that Neptune's Largest Moon Is Warming Up (06/24/1998) - Release Text
  5. Elliot, J. L., H. B. Hammel, L. H. Wasserman, O. G. Franz, S. W. McDonald, M. J. Person, C. B. Olkin, E. W. Dunham, J. R. Spencer, J. A. Stansberry, M. W. Buie, J. M. Pasachoff, B. A. Babcock, T. H. McConnochie, Global warming on Triton, Nature, 393, 765-767, 1998
  6. EAPS, physics professor James Elliot dies at 67
  7. Rincon, Paul (2007 թ․ ապրիլի 18). «Uranus rings 'were seen in 1700s'». BBC News.
  8. «Did William Herschel Discover The Rings Of Uranus In The 18th Century?». Physorg.com. 2007. Վերցված է 2007 թ․ հունիսի 20-ին.
  9. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «95625 (2002 GX32)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Տես նաև

խմբագրել