Ջգանտիա
Ջգանտիա (մալթ.՝ Ġgantija, բառացի`հսկաների աշտարակ), նեոլիթի ժամանակաշրջանի մեգալիթ տաճարային համալիր Մալթայի ափերի մոտ` Գոզո կղզում: Մալթայի առավել վաղ շրջանի մեգալիթ տաճարային համալիրներից է: Բաղկացած է հսկայական երկու տաճարներից, որոնք հիմնադրվել են նեոլիթի ժամանակաշրջանում (մոտ մ. թ. ա. 3.600-2.500): Մալթայի մեգալիթ համալիրները, որոնց կազմի մեջ է մտնում նաև Ջգանտիան, Համաշխարհային ժառանգության օբյեկտ են համարվում:
Ջգանտիա մալթ.՝ Ġgantija | |
---|---|
![]() | |
Երկիր | Մալթա |
Հիմնադրման թվական | մ․ թ․ ա․ 3.600 թվական |
![]() | |
![]() |
Դատելով բազմաթիվ արձանիկներից, որոնք հայտնաբերվել են տաճարի շրջակայքում, տաճարը նվիրված է եղել բեղմնավորման պաշտամունքին: Տեղի ժողովրդական բանահյուսության համաձայն`տաճարը հիմնադրել է հսկաների ցեղը, որն այն օգտագործել է որպես սրբավայր[1]:
Նկարագրություն և կառուցվածքԽմբագրել
Ջագանտիա համալիրը գտնվում է Շահրայի սարահարթի վերջավորության վրա: Այն բաղկացած է երկու տաճարից, որոնք ուղղված են հարավ-արևելքին: Սրբավայրերը կառուցված են իրար շատ մոտ և շրջապատված են պատով: Հարավային տաճարը, որն ավելի հին է ու ավելի խոշոր, թվագրվում է մ. թ. ա. 3.600 թվականին[2][3]: Այն ավելի լավ է պահպանվել, քան հյուսիսայինը: Տաճարի հատակագիծը ներառում է հինգ խոշոր աբսիդ (կիսակլորավում մասերում), որոնք ունեն ծեփահղկման հետքեր. դրանցով ծածկվել են անհավասար պատերը: Այն կառուցված է քարերի շարման ցիկլոպային ոճի կիրառմամբ. հսկայական քարերը իրենց տեղում են միայն սեփական քաշի հաշվին[4]:
Տաճարի ձևը տիպական է Մալթայի համար. այն երեքնուկի տեսք ունի: Տաճարը կառուցվել է առանց մետաղական գործիքների մինչև անիվի հայտնագործման ժամանակաշրջանը: Տաճարի շրջակայքում հայտնաբերվել են ոչ մեծ գնդաձև քարեր, որոնք, ինչպես ենթադրվում է, կիրառվել են որպես առանցքակալ տաճարի շինության առավել խոշոր քարերը տեղափոխելու համար:
Ջգանտիան, ինչպես Մալթայի մեգալիթ այլ շինություններ, ուղղված է հարավ-արևելքին: Հարավային տաճարի բարձրությունը հասնում է 6 մ-ի: Մուտքի մոտ տեղադրված է փորվածքով խոշոր քար, որը, ինչպես ենթադրում են, օգտագործվել է որպես ծիսական լվացման հարմարանք տաճար մտնելուց առաջ[5]: Հինգ աբսիդներում հայտնաբերվել են տարբեր խորաններ. այնտեղ հայտնաբերված կենդանիների ոսկորներից դատելով` կարելի է ենթադրել, որ տաճարում զոհաբերությություններ են կատարվել:
Այն հատվածը, որտեղ կանգնած են երկու տաճարները, շրջապատված է պարսպով, որը բաղկացած է ուղղահայաց դրված քարերից. ընդ որում, որոշ քարեր կշռում են մինչև 50 տոննա և ունեն մոտ 5.5 մ երկարություն[4]:
Պեղումներ և հրապարակումներԽմբագրել
Տեղի բնակիչները և ճանապարհորդները վաղուց են իմացել տաճարի գոյության մասին: 18-րդ դարի վերջին` այս տեղերում պեղումներ սկսելուց շատ առաջ, Գոցոյի նահանգապետի տեղակալ Ժան-Պիեռ Օուելը հրամայել է տեղանքը մաքրել «աղբից»[6]: Ընդ որում, դժբախտաբար, տեղից հեռացվել է նաև բնական հողը, որը, հնարավոր է, պարունակել է հնագիտական արժեքավոր նյութեր[7][8]: Բարեբախտաբար, «աղբի» տեղափոխումից մեկ-երկու տարի առաջ գերմանացի նկարիչ Բրոհտորֆը նկարել է հուշարձանը, որի շնորհիվ էլ ներկայիս ուսումնասիրողներին պարզ է, թե ինչպիսի տեսք է այն ունեցել մինչև «մաքրումը»[9][9]:
1827 թվականի պեղումներից հետո ավերակների դրությունը սկսել է վատանալ: Տարածքը մասնավոր սեփականություն է եղել մինչև 1933 թվականը, երբ կառավարությունը ձեռք է բերել այն: Թանգարանների բաժանմունքը այստեղ հիւմնավոր պեղումներ է անցկացրել 1933, 1936, 1949, 1956-1957 և 1958-1959 թվականներին` նպատակ ունենալով մաքրելու, պահպանելու ու ուսումնասիրելու ավերակները և նրա շրջակայքը:
Ջագանտիա տաճարը 1980 թվականին Մալթայի մեգալիթ տաճարների հետ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհայինն ժառանգության ցանկում[10]:
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ De Soldanis, Gozo, Ancient and Modern, Religious and Profane, Book I, pp. 86–88
- ↑ Trump, Malta: An Archaeological Guide, p. 159
- ↑ Żammit, Mayrhofer, The Prehistoric Temples of Malta and Gozo, p. 152
- ↑ 4,0 4,1 Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
- ↑ Żammit, Mayrhofer, p. 150
- ↑ Trump, Malta: An Archaeological Guide, p. 156
- ↑ «Prehistoric Temples of Malta»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2008-09-19
- ↑ «Prehistoric Temples of Malta»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-23-ին։ Վերցված է 2008-09-19
- ↑ 9,0 9,1 Żammit, Mayrhofer, The Prehistoric Temples of Malta and Gozo, p. 155
- ↑ «World Heritage Centre - World Heritage List»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-31-ին։ Վերցված է 2008-09-19
ԳրականությունԽմբագրել
- Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջգանտիա կատեգորիայում։ |