Ջաֆեթ Մանզամբի Տանգանգա (անգլ.՝ Japhet Manzambi Tanganga,մարտի 31, 1999(1999-03-31), Hackney, Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Տոտենհեմ» ակումբի պաշտպան:

Ջաֆեթ Տանգանգա
անգլ.՝ Japhet Tanganga
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1999(1999-03-31) (24 տարեկան)
Ծննդավայր Hackney, Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 184 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Տանգանգան ծնվել է Լոնդոնում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից գաղթածների ընտանիքում[1]։ Տաս տարեկան հասակից նա խաղում էր Տոտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլային ակադեմիայում։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նա իր նորամուտը նշեց «Տոտենհեմի» հիմնական կազմում՝ «Կոլչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթային խաղում[2]։ Նա Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է 2020 թվականի հունվարի 11-ին՝ ընդգրկվելով «Լիվերպուլի» դեմ խաղի մեկնարկային կազմում[3]։

Ազգային հավաքականի կարիերան խմբագրել

Տանգանգան խաղացել է Անգլիայի Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19 և Մ 20 հավաքականներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Charlie Eccleshare (2020 թ․ հունվարի 11). «Mourinho's new boy Tanganga: an old-fashioned, pacy defender...» (անգլերեն). The Athletic.
  2. John Stanton (2019 թ․ սեպտեմբերի 24). «Colchester 0-0 Tottenham (4-3 pens): Premier League side stunned by League Two outfit» (անգլերեն). BBC Sport.
  3. Phil McNulty (2020 թ․ հունվարի 11). «Tottenham Hotspur 0-1 Liverpool: Roberto Firmino goal gives Reds win» (անգլերեն). BBC Sport.

Արտաքին հղումներ խմբագրել