Հաջիև Ջաֆար Զեյնալ օղլու (Ջաֆար Խանդան) (ադրբ.՝ Hacıyev Cəfər Zeynal oğlu (Cəfər Xəndan),ապրիլի 25 (մայիսի 8), 1911, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1961(1961-08-10), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, քննադատ[1], գրականագետ, 1938-ից Ադրբեջանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949)[2]։

Ջաֆար Խանդան
ադրբ.՝ Cəfər Xəndan
Ծնվել էապրիլի 25 (մայիսի 8), 1911
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 10, 1961(1961-08-10) (50 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ջաֆար Խանդանը ծնվել է 1910 թվականի մայիսի 8-ին Երևանում, ուսուցչի ընտանիքում։ 1918 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Գյանջայի որբանոց։ Նա ապրել է Գյանջայում իր կրտսեր եղբոր և քրոջ հետ, որոնք մենակ էին մնացել, քանի որ այստեղ իրենց ծնողները մահացել էին (մինչև 1925 թ.)։ Ավարտել է Գյանջայի մանկավարժական տեխնիկական ուսումնարանը։ Այնուհետ ընդունվել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտ և աշխատել որպես ուսուցիչ աշխատանքային ֆակուլտետում (1925-1929 թթ.): Ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա, միևնույն ժամանակ աշխատել ինստիտուտի գրականության բաժնում որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ (1932-1941 թթ.):

Ստեղծագործություններ խմբագրել

Նա աշխատել է որպես Մ.Ֆ. Ախունդովի անվան ուսուցիչների ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետի դեկանն, Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի բաժնի վարիչը, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչը, Ադրբեջանի գրողների միության կազմակերպչական քարտուղարը, «Ալլահսիզ» ամսագրի, «Գրական» թերթի պատասխանատու քարտուղարը, «Երիտասարդ բանվոր» խմբագրությունում գրականության բաժնի տնօրենը[3]։

Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1939)։

Մրցանակներ խմբագրել

Բանակից զորացրվելուց հետո աշխատել է Ադրբեջանի պետական համալսարանի ադրբեջանական գրականության ամբիոնի դոցենտ, միաժամանակ՝ «Կոմունիստ» թերթի մշակույթի և կենցաղային բաժնի վարիչ (1946-1947 թթ.): Եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան (1947-1950), ապա չորս տարի (1950-1954) Ադրբեջանի պետական համալսարանի ռեկտոր։ 1954-1961 թվականներին աշխատել է համալսարանի խորհրդային գրականության բաժնի վարիչ։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ» (1942), «Աշխատանքային կարմիր դրոշ» (1946), «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով, պատվավոր շքանշաններով և նվերներով։

Մահացել է 1961 թվականի օգոստոսի 10-ին Բաքվում։ Բաքվի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով։

Ծանոթագրություններ խմբագրել