Ջավանշիր Էյյուբ օկլի Ֆեյզիև (ադրբ.՝ Cavanşir Əyyub oğlu Feyziyev. հուլիսի 12, 1963(1963-07-12), Böyük Dəhnə, Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատգամավոր, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի մշակույթի կոմիտեի անդամ, Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ[1]։

Ջավանշիր Ֆեյզիև
 
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ գիտնական և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 12, 1963(1963-07-12) (60 տարեկան)
Ծննդավայր Böyük Dəhnə, Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Ամուսին Parvana Feyziyeva?
Զավակներ Orkhan Feyziyev?
 
Կայք՝ cavansir.feyziyev.com

Կենսագրություն խմբագրել

Ջավանշիր Ֆեյզիևը ծնվել է 1963 թվականին Շեքիի շրջանի Բոյուկ Դահնա գյուղում։ 1970-1977 թվականներին սովորել է Բոյուկ Դահնա գյուղի դպրոցում։ 1977-1980 թվականներին ստացել է միջնակարգ կրթություն Թուրան բնակավայրի գիշերօթիկ դպրոցում։ 1983-1985 թվականներին ծառայել է բանակում Ղազախստանում։

1986-1991 թվականներին սովորել է Ադրբեջանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի թարգմանության ֆակուլտետում։

1992-1994 թվականներին աշխատել է Ադրբեջանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի թարգմանության բաժնում՝ որպես ուսուցիչ։ 1994-1995 թվականներին աշխատել է Բելգիայում։

1995-1998 թվականներին աշխատել է որպես ԱՄՆ Ֆիլիպ Մորիսի ընկերության Կովկասում գտնվող ադրբեջանական գրասենյակի ղեկավար։

1998-2002 թվականներին եղել է «Planet Co. LTD» ընկերության հիմնադիր ու տնօրեն։

2002-2010 թվականներին նա եղել է «EuroMed» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն։

2004-2009 թվականներին եղել է ԱՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դիսերտենտ։

2013 թվականին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության մամուլի խորհրդի անդամ։

2010-2015 թվականներին ընտրվել է ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր[2][3]։

Ջավանշիր Ֆեյզիևը փիլիսոփայության դոկտոր է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջավանշիր Ֆեյզիև» հոդվածին։