Ջասթին Ռեյ Գեյջի (անգլ.՝ Justin Ray Gaethjeնոյեմբերի 14, 1988(1988-11-14), Safford, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի ընդհանուր մենամարտերի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում։ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն։ WSOF-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն։

Ջասթին Գեյջի
անգլ.՝ Justin Gaethje
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1988(1988-11-14) (35 տարեկան)
ԾննդավայրSafford, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունMexican Americans? և գերմանական ծագումով ամերիկացի
ԿրթությունSafford High School? (2007) և Հյուսիսային Կոլորադոյի համալսարան (2011)
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
 Justin Gaethje Վիքիպահեստում

2020 թվականի հունիսի 7-ի դրությամբ զբաղեցնում է UFC-ի 10-րդ հորիզոնականը անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[1]։

Կենսագրություն խմբագրել

Գործունեության սկիզբ խմբագրել

Ջասթին Գեյջին սկսել է զբաղվել ըմբշամարտով դեռևս փոքր տարիքում և շարունակել է զարգացնել իր ըմբշամարտի ունակությունները դպրոցում, որտեղ 2 անգամ իր տարիքային խմբում դարձել է Արիզոնա նահանգի չեմպիոն։ Գեյջիի սպորտային նվաճումները ըմբշամարտում օգնել են նրան ընդունվել քոլեջ՝ կրթաթոշակի համար։ Որպես ուսանող՝ Գեյջին իր քաշային կարգում ԱՄՆ-ի լավագույն ըմբիշների թվում էր[2]։ Միևնույն ժամանակ, Գեյջին սկսել է հետաքրքրվել ընդհանուր մարտարվեստով[3]։ 2008 թվականից սկսած նա հանդես է եկել սիրողական տարբեր մենամարտերում։ Այդ մենամարտերում տարել է 7 հաղթանակ անընդմեջ[4]։

Նրա դեբյուտը պրոֆեսիոնալ MMA-ում կայացել է 2011 թվականի օգոստոսի 20-ին, իր առաջին մենամարտում նրան մեկ րոպեից մի փոքր ավելի էր պահանջվել, որպեսզի նոկաուտի ենթարկել Քևին Կրումին։ Տանելով 7 անընդմեջ հաղթանակ Գեյջին պայմանագիր է կնքել WSOF-ի հետ։ Ջասթին Գեյջին շարունակել է իր հաղթակաների շարքը նոր փորոմոուշենի թեթև քաշային կարգում։ Տանելով երեք մեկնարկային հաղթանակ, նա ստացել է տիտղոսային մենամարտ թեթև քաշային կարգում WSOF չեմպիոնության համար։ 2014 թվականի հունվարի 18-ին երեկոյի գլխավոր մենամարտում Գեյջին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Ռիչարդ Պետիշնոկի նկատմամբ և դարձել թեթև քաշային կարգում WSOF չեմպիոնական գոտու սեփականատեր[5]։ Այս հաղթանակից հետո Ջասթին Գեյջին շարունակել է հաղթանակներ տանել, պաշտպանելով իր չեմպիոնությունը, նա այնուհետև հաղթել է Նիկ Նյուելին, Մելվին Գիլարդին, Լուիս Պալոմինոյին (երկու անգամ), Բրայան Ֆոսթերին և Լուիս Ֆիրմինին։

UFC խմբագրել

Ջասթին Գեյջիի դեբյուտը UFC-ում կայացել է 2017 թվականի հուլիսի 7-ին The Ultimate Fighter: Redemption Finale մրցաշարի շրջանակներում, որը կայացել է Լաս Վեգասում։ Երեկոյի գլխավոր մենամարտում նրա մրցակիցը Մայքլ Ջոնսոնն էր[6]։ Գեյջին արդեն նոկաուտի էր ենթարկել իր մրցակցին երկրորդ ռաունդում։ Հաջորդ երկու մենամարտերում Գեյջին իր մրցակիցներին զիջել է։ Նրան նոկաուտի են ենթարկել ավելի փորձառու Էդի Ալվարեսն ու Դուստին Պուարյեն[7][8]։

Այնուհետև սկսել է Ջասթին Գեյջին հաղթական շարքը ընդհանուր մենամարտերում։ Գեյջին 2018 թվականի օգոստոսի 25-ին նոկաուտով հաղթել է Ջեյմս Վիկին[9]։ 2019 թվականի մարտի 30-ին երեկոյի գլախավոր մենամարտում Գեյջին նոկաուտի է ենթարկել Էդսոն Բարբոզային UFC on ESPN 2-ի շրջանակներում[10]։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Գեյջին հաղթել է «Կովբոյ» Դոնալդ Սերոնեին։ 2020 թվականի մայիսի 9-ին Ջասթին Գեյջին անսպասելիորեն հանդիպել է Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտում։ Բանն այն է, որ UFC 249-ի մենամարտում Ֆերգյուսոնի մրցակիցը պետք է լիներ թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ռուս Խաբիբ Նուրմագոմեդովը, սակայն քանի որ COVID-19-ի պատճառով սհմանները փակ էին Նուրմագոմեդովը չի կարողացել մասնակցել մենամարտին և նրան փոխարինել է Գեյջին[11]։ Գեյջին նոկաուտի է ենթարկել Ֆերգյուսոնին և նրանից խլել թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[12]։ Նա նաև բոնուսներ է ստացել «Երեկոյի մենամարտի» և «Երեկոյի ելույթի» համար[13]։

Անձնական կյանք խմբագրել

Ջասթին Գեյջին հումանիտար և սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել University of Northern Colorado համալսարանում։ Նա ծրագրել էր սոցիալական աշխատող դառնալ, որպեսզի օգնի հասարակության խոցելի խավերի դեռահասներին[14]։

Գեյջին ֆոտոֆրակցիոն կերատէկտոմիայի է ենթարկվել՝ իր տեսողությունը շտկելու համար։ Գեյջին ինքը հայտարարել է. «Նախկինում գրեթե կույր էի։ Ես ունեի մի սարսափելի տեսլական։ Մեկ աչք էր 20/60, իսկ մյուսը 20/200։ Իմ մի աչքը հեռատես էր, իսկ մյուսը՝ կարճատես»[15]։

Տիտղոսներ և նվաճումներ խմբագրել

  • Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա
    • Division I All-American out of the University of Northern Colorado (2010)[16]
    • 2010 Division I 157 lb Championship — 7th Place[17][18]
  • Arizona Interscholastic Association
    • AIA 145 lb AAA State Champion out of Safford High School (2004)
    • AIA 152 lb AAA State Champion out of Safford High School (2005)
    • AIA 152 lb AAA State Champion out of Safford High School (2006)
    • AIA 160 lb AAA State Champion out of Safford High School (2007)

Խառը մարտարվեստեր խմբագրել

  • Ultimate Fighting Championship
  • World Series of Fighting
    • WSOF-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, առաջին)
    • Ամենաշատ հաղթանակներ տիտղոսային մենամարտերում (6)
    • Առավելագույն թվով տիտղոսի պաշտպանություն (5)
    • Թեթև քաշայինների ամենաերկար հաղթական շարք (10)
    • Ամենամեծ թվով նոկաուտով հաղթանակ (9)
  • World MMA Awards
    • 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Էդի Ալվարեսի[26]
    • 2017 «Տարվա քամբեք» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[26]
  • MMAjunkie
    • 2015 «Ամսվա մենամարտ» (մարտ ընդեմ Լուիս Պալոմինոյի[27]
    • 2015 «Ամսվա մենամարտ» (սեպտեմբեր) ընդեմ Լուիս Պալոմինոյի[28]
  • Yahoo! Sports
    • 2015 «Լավագույն կես տարվա մենամարտ» ընդեմ Լուիս Պալոմինոյի[29]
  • Sherdog
    • 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[30]
    • 2017 «Տարվա ռաունդ» (երկրորդ ռաունդ) ընդեմ Մայքլ Ջոնսոնի[31]
    • 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[32]
  • Bleacher Report
    • 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[33]
  • RealSport
    • 2017 «UFC-ի տարվա դեբյուտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[34]
  • CBS Sports
    • 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[35]
  • MMAjunkie.com
    • 2017 «Տարվա ռաունդ» (առաջին ռաունդ) ընդեմ Մայքլ Ջոնսոնի[36]
    • 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[32]
  • Bloody Ellbow
    • 2017 «Տարվա լավագույն մենամարտ» ընդեմ Մայքլ Ջոնսոնի[37]
  • MMAWeekly.com
    • 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[38]
  • CombatPress.com
    • 2018 «Տարվա մենամարտ» ընդեմ Դուստին Պուարյեի[39]
  • MMADNA.nl
    • 2017 «Տարվա մենամարտ» ընդեմ Էդի Ալվարեսի[40]
    • 2017 «Տարվա դեբյուտ»[40]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Джастин Гэтжи (Justin Gaethje) статистика, биография, боец ММА, рост и вес» (ռուսերեն). Cageside.ru - Смешанные единоборства MMA, UFC, миксфайт, бои без правил. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  3. Sherdog.com. «After Wrestling with GSP & Other Fighters, Justin Gaethje Decided to Try MMA». Sherdog. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  4. «Джастин Гэйтжи | Justin Gaethje статистика, видео, фото, биография, бои без правил, боец MMA». fighttime.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  5. «Гэтжи попробует сломать Фергюсона, а Олейник – придушить Вердума. Главное о турнире UFC 249» (ռուսերեն). Советский спорт. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  6. «Майкл Джонсон: «Гэтжи думает, что я – самый легкий соперник из Топ-10»» (ռուսերեն). MMAOctagon. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  7. «Альварес победил Гэтжи на UFC 218, оба бойца доставлены в больницу» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  8. «Результаты UFC on FOX 29: Порье - Гэтжи - Cageside.ru» (ռուսերեն). Cageside.ru - Смешанные единоборства MMA, UFC, миксфайт, бои без правил. 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  9. Иван Ковалёв. «Плюс один хайлайт для Гэтжи, минус один ветеран для UFC» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  10. Иван Ковалёв. «Великий Гэтжи. Главный рубака UFC снова выдал незабываемое шоу» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  11. Иван Орехов. «Хабиб и Фергюсон не подерутся 18 апреля. Гэтжи может лишить нас этого боя навсегда» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  12. Игорь Брагин. «Теперь Хабиба точно не существует. Потому что Фергюсон сенсационно уничтожен» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  13. Бонусы UFC 249: Гэтжи урвал $100 тыс., Фергюсону тоже досталось
  14. «Former UNC All-American wrestler Gaethje to headline MMA fighting event in Greeley» (անգլերեն). Greeley Tribune. 2016 թ․ մարտի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  15. Dan Shapiro, Contributorjournalist, artist, producer (2017 թ․ օգոստոսի 30). «Once 'Blind' Gaethje Enters The Ultimate Fighter 26 Coaching Gig with Clear Vision» (անգլերեն). HuffPost. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Justin Gaethje — Official UFC© Profile
  17. 2010 COL: NCAAs Division 1 C’Ships
  18. UNC’s Justin Gaethje knocked out of winner’s bracket at NCAA Championships
  19. 19,0 19,1 «TUF 25 Finale bonuses: Justin Gaethje's sick, sick debut was a double winner for $100,000» (անգլերեն). MMA Junkie. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  20. «UFC 218 bonuses: Amazing night forces two 'Fight of the Night' awards» (անգլերեն). MMA Junkie. 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  21. «UFC on FOX 29 bonuses: Poirier, Gaethje get easiest 'Fight of Night' in history of ever» (անգլերեն). MMA Junkie. 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  22. Stephie Haynes (2019 թ․ մարտի 30). «UFC Philadelphia post-fight bonuses: Gaethje's massive KO nets FOTN honors» (անգլերեն). Bloody Elbow. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  23. 23,0 23,1 Dan Hiergesell (2020 թ․ մայիսի 10). «UFC 249 Bonuses! Gaethje Nets $100K For Main Event TKO» (անգլերեն). MMAmania.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  24. Dave Doyle (2018 թ․ օգոստոսի 26). «UFC Lincoln bonuses: Justin Gaethje earns fifth bonus in four fights» (անգլերեն). MMA Fighting. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  25. Dan Hiergesell (2019 թ․ սեպտեմբերի 14). «UFC Vancouver Bonuses! Connelly Banks $100K In FOTN Upset» (անգլերեն). MMAmania.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  26. 26,0 26,1 Fighters Only (2018 թ․ հուլիսի 4). «World MMA Awards 2018 Results» (անգլերեն). Fighters Only. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  27. «MMAjunkie's 'Fight of the Month' for March: A true WSOF slugfest». mmajunkie.com. 2015 թ․ ապրիլի 3.
  28. «MMAjunkie's 'Fight of the Month' for September: Rematch brings another win». mmajunkie.com. 2015 թ․ հոկտեմբերի 2.
  29. «Best of 2015: MMA half-year awards». sports.yahoo.com. 2015 թ․ հունիսի 29.
  30. Sherdog.com. «Sherdog.com's 2017 Fight of the Year». Sherdog. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  31. Sherdog.com. «Sherdog.com's 2017 Round of the Year». Sherdog. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  32. 32,0 32,1 Sherdog.com. «Sherdog.com's 2018 Fight of the Year». Sherdog. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  33. Snowden, Jonathan. «Bleacher Report 2017 MMA Awards: Best Fighter, Fight, Finishes and Story». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  34. «RealSport 2017 MMA Awards: UFC Debut of the Year - RealSport». RealSport (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  35. «2017 UFC Fight of the Year: Gaethje vs. Johnson blows away the competition». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  36. «MMAjunkie '2017 Round of the Year': Absolutely menacing highlight». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  37. «Bloody Elbow 2017 Year-End Awards - Results». Bloody Elbow. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  38. «2018 Fight of the Year: Dustin Poirier vs. Justin Gaethje | MMAWeekly.com» (անգլերեն). 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  39. Kyle Symes. «Combat Press 2018 MMA Awards: Fight of the Year – Justin Gaethje vs. Dustin Poirier» (անգլերեն). Combat Press. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  40. 40,0 40,1 MMA DNA. «MMA DNA UFC Awards 2017 : De Uitslagen!!!» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Գեյջի» հոդվածին։