Ջանեթ Պիկերինգ Ռենկին (անգլ.՝ Jeannette Pickering Rankin, հունիսի 11, 1880(1880-06-11)[1][2][3], Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ[4][5] - մայիսի 18, 1973(1973-05-18)[1][2][3], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի հասարակական և քաղաքական գործիչ, Մոնտանայից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։ ԱՄՆ-ի Կոնգրես ընտրված առաջին կինը։ Կոնգրեսի միակ անդամը, որը դեմ է քվեարկել ԱՄՆ-ի՝ ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի միանալուն[9]։

Ջանեթ Ռենկին
անգլ.՝ Jeannette Rankin
Jeannette Rankin, Bain News Service, facing front.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մոնտանայի համալսարան (1902), Վաշինգտոնի համալսարան և Columbia University School of Social Work?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սոցիալական աշխատող, խաղաղապահ, ֆեմինիստ, հակապատերազմային ակտիվիստ և սուֆրաժիստ
Ծննդյան օր հունիսի 11, 1880(1880-06-11)[1][2][3]
Ծննդավայր Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ[4][5]
Վախճանի օր մայիսի 18, 1973(1973-05-18)[1][2][3] (92 տարեկան)
Վախճանի վայր Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jeannette Pickering Rankin
 
Պարգևներ

Կանանց փառքի ազգային սրահ, War Resisters League Peace Award? և Georgia Women of Achievement?

ԿենսագրությունԽմբագրել

Ջանեթ Ռենկինը ծնվել է Միզուլայի մոտ գտնվող ագարակում (Մոնտանա տարածք)։ Եղել է Օլիվ Փիքերինգ Ռենկինի և Ջոն Ռենկինի ավագ դուստրը։ 1902 թվականին Ռենկինն ավարտել է Մոնտանայի համալսարանը՝ ստանալով կենսաբանության բակալավրի աստիճան, որտեղ դարձել է սուֆրաժիստների ազգային ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Նրա ջանքերի շնորհիվ 1914 թվականին Մոնտանայում կանանց համար ընտրական իրավունք է սահմանվել[9]։

1917 թվականին Ռենկինը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ դառնալով Կոնգրեսում առաջին կինը։ Նույն թվականին նա, որպես պացիֆիստ, դեմ է քվեարկել Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելուն։ Ռենկինն ասել է. «Ես ուզում եմ կանգնել իմ երկրի կողքին, բայց չեմ կարող քվեարկել հանուն պատերազմի »[10][11]։ Սենատի անհաջող ընտրություններից հետո զբաղվել է հասարակական գործունեությամբ։  

1941 թվականին Ռենկինը երկրորդ անգամ ընտրվել է Կոնգրես, որտեղ դեմ է եղել ԱՄՆ-ի ուժերը ուղարկել Արևմտյան կիսագնդի տարածքից դուրս։ Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո, երբ Կոնգրեսը քննարկում էր պատերազմին միանալու հարցը, Ռենկինը միակն է եղել, որը դեմ է քվեարկել։ Ջանեթը բացատրել է. «Որպես կին ես չեմ կարող պատերազմել, և ես հրաժարվում եմ այնտեղ ուրիշներին ուղարկել»[12][13]։ Այսպիսով, Ջանեթը դարձել է Կոնգրեսի միակ անդամը, որը դեմ է քվեարկել ԱՄՆ-ի ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմներին միանալուն։

Կոնգրեսում աշխատելուց հետո Ռենկինը պայքարել է հանուն խաղաղության և կանանց իրավունքների։ 1968 թվականին կազմակերպել է բողոքի երթ ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել են 5000 մարդ։ Ջանեթ Ռանկինը մահացել է Կարմելում (Կալիֆոռնիա)։

1985 թվականին Կապիտոլիումում տեղադրվել է Ռենկինի արձանը։ 2004 թվականին բեմադրվել է «Մի կին» պիեսը, որը հիմնված է եղել Ռանչինի կենսագրության վրա, իսկ 2009 թվականին`այս պիեսի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ «Time» ամսագիրը Ռենկինին ներառել Է ԱՄՆ-ի 10 ամենաազդեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների ցուցակում[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://kids.britannica.com/comptons/article-9276655/Jeannette-Rankin
  5. 5,0 5,1 5,2 http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/10402659508425862
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #131615351 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 http://oasis.lib.harvard.edu/oasis/deliver/~sch00071
  8. 8,0 8,1 8,2 http://www.robinsonlibrary.com/america/unitedstates/20th/biography/rankin.htm
  9. 9,0 9,1 Jeannette Rankin Archived 2010-11-03 at the Wayback Machine.. Women in Congress.
  10. «Jeannette Rankin»։ www.robinsonlibrary.com։ Վերցված է 2020-06-10 
  11. Josephson, Hannah. Jeannette Rankin, First Lady in Congress: A Biography. Indianapolis: Bobbs-Merrill, 1974. P. 76.
  12. «Women in Congress - Jeannette Rankin, Representative from Montana»։ web.archive.org։ 2010-11-03։ Վերցված է 2020-06-10 
  13. Nancy Unger. Rankin, Jeannette Pickering. American National Biography. New York: Oxford University Press, 1999. P. 142.
  14. Top 10 American Political Prodigies Archived 2013-02-04 at Archive.is.