Ջանեթ Մոնտգոմերի (անգլ.՝ Janet Montgomery հոկտեմբերի 29, 1985(1985-10-29), Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որը հայտնի է «Կենդանի թիրախ» սերիալի երկրորդ եթերաշրջանում իր դերով, իսկ «Պատրաստված է Ջերսիում» և «Սալեմ» սերիալներում գլխավոր դերերով։

Ջանեթ Մոնտգոմերի
անգլ.՝ Janet Montgomery
Janet Montgomery (16434591754) (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1985(1985-10-29) (35 տարեկան)
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունStella Mann College of Performing Arts?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կյանք և կարիերաԽմբագրել

Ջանեթ Մոնտգոմերին ծնվել է Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսության Բորնմութ քաղաքում։ Նա պարել է սովորել Բեդֆորդում (Բեդֆորդշիր)՝ Ստելա Մանի կատարողական արվեստի քոլեջում։

Մոնտգոմերին առաջի անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 12 տարեկանում՝ «Short Change» հեռուստաշոուում։ Մի քանի տարի Լոնդոնում ապրելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես։ Կինոյում առաջնաելույթը է ունեցել 2008 թվականին, առաջին նշանակալի դերը խաղացել է 2009 թվականին՝ «Շրջադարձը այնտեղ չէ 3» սարսափ ֆիլմում։ 2011 թվականին նարահանվել է «Մերլին» հեռուստասերիալի երկու էպիզոդում[1]։

2012 թվականին «Պատրաստված է Ջերսիում» սերիալում, որը փակվել է երկու էպիզոդից հետո, խաղացել է գլխավոր դեր։ 2013 թվականի փետրվարին Մոնտգոմերին գլխավոր դեր է ստացել ABC-ի «Գոթիկա» անհաջող պիլոտային սերիալում[2]։ 2013 թվականի աշնանը ևս մեկ գլխավոր դեր է ստացել WGN America փոքր կաբելային ալիքի «Սալեմ» օրգինալ սերիալում[3]։ 2015-2016 թվականներին նա այդ դերի համար առաջադրվել է «Fangoria Chainsaw Awards» մրցանակի՝ լավագույն հեռուստատեսային դերասանուհի կատեգորիայում։

2017 թվականի նոյեմբերից հանդիպել է Ջո Ֆոքսի հետ, որից նա ունեցել է դուստր՝ Սանդեյ Ջունո Ֆոքսը[4]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 հֆ Անջատում Dis/Connected Լյուսի
2009 տ Արյունոտված բլուրներ The Hills Run Red Սերինա
2009 տ Շրջադարձը այնտեղ չէ 3 Wrong Turn 3: Left for Dead Ալեքս
2009 ֆ Մեղադրյալը Accused at 17 Ֆելին Վերներ
2010 ֆ Համբարձում The Rapture Ռութ
2010 ֆ Մահացած վկա Dead Cert Ժիզել
2010 ֆ Սև կարապ Black Swan Մեդելին
2010 ս Լիգա The League Ամրոս
2010-2011 ս Անտուրաժ Entourage Ջեննի
2010-2011 ս Կենդանի թիրախ Human Target Էյմս
2011 ֆ Իմ գիժ եղբայրը My Idiot Brother տիկին Արաբելլա
2011-2012 ս Մերլին Merlin արքայադուստր Միտյա
2012 ս Պատրաստված է Ջերսիում Made in Jersey Մարտին Գարեթի
2013 ս Գոթիկա Gothica Աբրահամ Վան Հելսինգ
2013 ս Վարշավայի լրտեսները The Spies of Warsaw Աննա Սկարբեկ
2014 ս Սև հայելի Black Mirror Բեթ
2014-2017 ս Սալեմ Salem Մերի Սիբլի
2016-2017 ս Սա մենք ենք This Is Us Օլիվիա Մայն
2017 ս Տիեզերքը մեր միջև The Space Between Us Սառա Էլոտ
2017 ֆ Ռոմանովներ Romans Էմմա
2018 ս Նոր Ամստերդամ New Amsterdam բժիշկ Լորեն Բլում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Princess Mithian played by Janet Montgomery»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-01-ին։ Վերցված է 2020-08-03 
  2. Lesley Goldberg (25 февраля 2013)։ «'Made in Jersey's' Janet Montgomery to Star in ABC Monster Drama 'Gothica'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-02-26 
  3. Nellie Andreeva (28 октября 2013)։ «Janet Montgomery To Topline WGN America Drama Series ‘Salem’»։ Deadline.com։ Վերցված է 2013-11-01 
  4. This is Us Star Janet Montgomery Welcomes Daughter Sunday Juno After Emergency C-Section