Ջայլզ Կոնստեբլ (անգլ.՝ Giles Constable, հունիսի 1, 1929(1929-06-01)[1], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - հունվարի 17, 2021(2021-01-17)[3], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), միջնադարյան շրջանի ամերիկացի պատմաբան, գիտությունների թեկնածու, ակադեմիկոս, Բավարիայի գիտությունների ակադեմիայի, Բրիտանական ակադեմիայի և Իտալիայի ազգային ակադեմիայի անդամ։

Ջայլզ Կոնստեբլ
Ծնվել էհունիսի 1, 1929(1929-06-01)[1]
ԾննդավայրՄեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էհունվարի 17, 2021(2021-01-17)[3] (91 տարեկան)
Մահվան վայրՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀարվարդի համալսարան և Buckingham Browne & Nichols School?
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, միջնադարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Արիզոնա նահանգի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան, Այովայի համալսարան և Institute of Advanced Study?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6][7], Բրիտանական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա և ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[5]

Կենսագրություն խմբագրել

Ջայլզը բրիտանացի արվեստաբան Ուիլյամ Ջորջ Կոնստեբլի որդին է։ 1950 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, իսկ 1957 թվականին գիտությունների դոկտորի կոչում է ստացել նույն համալսարանից։

1955-1958 թվականներին դասախոսել է Այովայի համալսարանում, 1958-1984 թվականներին՝ Հարվարդի համալսարանում, 1966-1977 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանում։

1977-1984 թվականներին եղել է Վաշինգտոնի Դումբարտոն-Օկա հետազոտական գրադարանի տնօրեն։ Որպես միջնադարյան շրջանի պատմության պրոֆեսոր 2003 թվականից աշխատել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի հետազոտությունների ինստիտուտին կից պատմական հետազոտությունների դպրոցում։ Նրա գիտական աշխատությունները հիմնականում վերաբերվում են 11-12-րդ դարերի դավանանքին և մշակույթին։

Դրանից բացի նրա ուսումնասիրությունները նվիրված են Բյուզանդիայի ժողովրդի և իշխանության պատմությանը, միջնադարյան կրոնական և սոցիալական գաղափարներին, 12-րդ դարի բարեփոխումներին, Ֆլորենցիայի Վերածննդին, 12-րդ դարի խաչակրաց արշավանքին և այլն։

Մոտ քսան գրքերի հեղինակ և խմբագիր է։

Ընտրած աշխատություններ խմբագրել

  • The Abbey of Cluny : A Collection of Essays to Mark the Eleven-Hundredth Anniversary Of Its Foundation (2010), 3643107773
  • Three Treatises from Bec on the Nature of Monastic Life (2008), 1442689420
  • Cluny from The Tenth to the Twelfth Centuries : Further Studies (2000), 0860788156
  • The Reformation of the Twelfth Century (1996), 0521305144
  • Three Studies in Medieval Religious and Social Thought (1995), 0585039704
  • Monks, Hermits, and Crusaders in Medieval Europe (1988), 0860782212
  • Culture and Spirituality in Medieval Europe (1988), 0860786099
  • Medieval Monasticism : A Select Bibliography (1976), 0802022006
  • Letters and Letter-Collections (1976), OCLC 4641316
  • Monastic Tithes : From Their Origins to the Twelfth Century (1964), OCLC 21932950

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել