Ջահան (գետ)

(Վերահղված է Ջահանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջահան (այլ կիրառումներ)

Ջահան, Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհանե, Ճիհուն, Ճիյհուն, Պիռամես, Պիռամոս, Պիրամ, Պիրամյուս, Պիրամոս, Պիրան, Պյուռամիս, Պյուռամոս, Պյուռանոս, Պյարամիս, Պյուրամոս, Պուրամուս, Ջաիհան, Ջահուն, Ջեյխան, Ջեյհան, Ջեյհուն, Ջիհան, Ջիհուն, Ջիուն, Ջհան, Փիրամոս, Փիրամուս, գետ Միջերկրական ծովի ավազանում, Կիլիկիայի արևելյան արլմասում։ Հնում կոչվում էր Պիռամոս (Պյոռամոս)։ Երկարություն 474 կմ, ավազանը՝ 21200 կմ2։ Կիլիկիայի ամենտջրառատ գետն է։ Կազմվում է Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաի լանջերից սկիզբ առնող 3 գետակների (Խուրմա, Կոկիսոնի գետ, Սյոգութլու) միաիաանվելուց։ Նեղ ձորերով ու կիրճերի միջով հոսում է դեպի հարավ՝ իր մեջ ընդունելով մի շարք փտակներ, այդ թվում՝ Զեյթունի գետը։ Մտնելով Դաշտային Կիլիկիա, Ջահանի ընթացքը դանդաղում է. այտոեղ աջ կողմից իր մեջ է ընդունում Կապանի և Սսի գետերը, իսկ ձախ կողմից՝ Բուլանըկ և Կարասուն։ Ստորին հոսանքի շրջանում Ջահան թեքվում է դեպի արևելք և, շատ չանցած, թափվում Հայոց ծոցը։ Հնում Ջահան ծովն էր րափվում այժմյան գետաբերտնից մոտ 45 կմ արևմուտք։ Նավարկելի է եղել ծովային նավերը գետի ընթացքով հասել են մինչև Մամեստիա քաղաք։ Սակայն այժմ Կիլիկիսւյի ափերը մերկանալու և գետի քերած տիղմի կուտակման պատճառով Ջահան դարձել է ոչ նավարկելի[1]։

Ջահան
Ceyhan River.jpg
Բնութագիր
Երկարություն509 կմ
Ավազանի մակերես21 200 կմ²
Ջրի ծախս230 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄիջերկրական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղսու, Կոկիսոն, Բուլանըկ, Քեսիկսույու և Անտրուն
Ջրի մարմիններMenzelet Reservoir?
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԵրկրամասԱդանայի մարզ
Ceyhan (fleuve) OSM.png

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 377 — 804 էջ։