Ջազ ամառային օրով
Ջազ ամառային օրով, 1959 թվականին նկարահանված համերգային վավերագրական ֆիլմ։ Ֆիլմը պատկերում է 1958 թվականին Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած Newport ջազային փառատոնը, որը կայացել է 1958 թվականի հուլիսի 3-ից մինչև հույլիսի 6-ը[3]։
Ջազ ամառային օրով անգլ.՝ Jazz on a Summer's Day | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1959, փետրվարի 19, 1960[2], մարտի 1, 2020, օգոստոսի 12, 2020 և օգոստոսի 5, 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Արամ Ավակյան[1] և Bert Stern?[1] |
Սցենարի հեղինակ | Arnold Perl? և Albert D'Annibale? |
Օպերատոր | Bert Stern? |
Մոնտաժ | Արամ Ավակյան |
Պատմվածքի վայր | Ռոդ Այլենդ |
Տևողություն | 85 րոպե |
Պատմություն
խմբագրելՖիլմը նկարահանել են լուսանկարիչ Բերթ Շթերնը և Արամ Ավագյանը, որը նաև մոնտաժել է այն[4]։ Ֆիլմի երաժշտական մասի պատասխանատուն Ջորջ Ավագյանը, որը ջազային երաժիշտ է և Արամ Ավագյանի եղբայրը։
Ֆիլմում պատկերվում է երաժշտական փառատոնը։ Այստեղ ներկայացվում է նաև 1958 թվականի Ամերիկայի գավաթի որոշ տեսարաններ։ Այն հիմնականում առանց երկխոսության կամ պատմության է, բացառությամ Ուիլս Կոնովերի պարբերական հայտարարությունների։
Ֆիլմում ներկայացվում են Ջիմմի Ջիֆրեի, Թելոնիուս Մոնկի, Սոնի Սթիթի, Անիտա Օ՚Դեյի, Դինա Վաշինգտոնի, Ջերի Մուլիգանի, Չաք Բերիի, Չիկո Հեմիլթոնի, Էրիկ Դոլֆի, Լուի Արմսթրոնգի և Ջեք Թիգարդենի ներկայացումները։ Նաև փառատոնին ելույթ են ունեցել Բաք Կլեյթոնը, Ջո Ջոնսը, Արամնդո Փերազան, Eli's Chosen Six անսամբլը, Եյլի քոլեջի անսամբլը, որտեղ նվագում էր նաև շեփորահար Ռոուզվել Ռադդը, որը ֆիլմում դիքսիլենդ (ջազի ոճ) նվագելով պտտվում էր ողջ Նյումենով[5]։
Ինչպես նախապես ծրագրված էև, փառատոնի վերջին ելույթը ունեցել է ամենահայնտի գոսպել երգչուհի Մահալյա Ջեքսոնը։ Ֆիլմը եզրափակվել է նրա տերունական աղոթքով։
1999 թվականին Կոնգրեսի գրադարանի որոշումով ֆիլմը ընդգրկվել է Միացյալ Նահանգների ազգային գրաատյան՝ որպես «մշակութային, պատմական և էսթետիկորեն նշանակալի» ֆիլմ[6][7]։
Ֆիլմը Rotten Tomatoes-ում ստացել է 100% գնահատական։
Կազմ
խմբագրել- Ջիմմի Ջիֆրե, Բոբ Բրուքմեյեր, Ջիմ Հոուլ
- Թելենիոուս Մոնկի եռյակ։ Թելենիոուս Մոնկ, Հենրի Գրայմս, Ռոյ Հայներս
- Սոնի Սթիթ և Սալ Սալվադոր
- Անիտա Օ՚Դեյ
- Ջորջ Շիրինգ
- Դինա Վաշինգտոն
- Ջերի Մուլիգանի և Արթ Ֆարմերի կվարտետ
- Բիգ Մեյբել
- Չաք Բերի
- Չիկո Հեմիլթոնի և Էրիկ Դոլֆիի կվինտետ
- Լուի Արմսթրոնգ և Թրամմի Յանգ, Դեննի Բարսելոնա և Ջեք Թիգարդեն
- Մահալյա Ջեքսոն
Պրեմիերա
խմբագրելՖիլմի առաջնախաղը կայացել է 1959 թվականին Վենետիկի կինոփառատոնին[8]։
DVD
խմբագրելՖիլմը վերաթողարկվել է Charly Records-ի կողմից և վաճառվել է CD-ով[9]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0052942/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ AllMusic
- ↑ Rotten Tomatoes
- ↑ «a l b a n y j a z z . c o m». Albanyjazz.com. 2005 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Preserving the Silver Screen (December 1999) - Library of Congress Information Bulletin». www.loc.gov. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Complete National Film Registry Listing». Library of Congress. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Newport Jazz Festival Immortalized-WSJ
- ↑ “Jazz on a Summer’s Day” 60th Anniversary Edition Out Now - JAZZIZ Magazine
Արտաքին հղումներ
խմբագրել- "Jazz on a Summer's Day" by Alan Kurtz (Jazz.com)
- Jazz on a Summer's Day(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Yanow, Scott. 2004. Jazz on Film: The Complete Story of the Musicians and Music Onscreen. (Backbeat Books) 0-87930-783-8
- Jazz on a Summer’s Day essay by Daniel Eagan in America's Film Legacy: The Authoritative Guide to the Landmark Movies in the National Film Registry, A&C Black, 2010 0826429777, pages 562-563 [1]