Պրևեզա (հուն․՝ Πρέβεζα), նոմոս Հունաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Էպիրուսի պերիֆերիայում։ Հյուսիսում սահմանակցում է Յանինա և Թեսպրոտիա նոմոսներին, արևելքում՝ Արտայի նոմոսին։

Պրևեզա
հուն․՝ Πρέβεζα
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակնոմոս
Մտնում էԷպիրուս[1]
ՎարչկենտրոնՊրևեզա
Հիմնական լեզուՀունարեն
Բնակչություն (2001)59 356
Խտություն57,3
Տարածք1 036
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ISO 3166-2 կոդGR-34
Փոստային ինդեքսներ48x xx
Ավտոմոբիլային կոդPZ
preveza.gr

Արևմուտքում Պևեզայի նոմոսը ափերը ողողում են Հոնիական ծովի ջրերը։ Տարածքը՝ 1 036 կմ²։

Նոմոսի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը համարվում է նույնանուն Պրևեզա քաղաքը։ Պրևեզա նոմոսը իր հերթին ներառում է 8 քաղաքներ և 1 գյուղ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2001 թվականին Հունաստանում անցկացված մարդահամարի տվյալների, նոմոսի բնակչությունը կազմում է 59 356 մարդ։ Բնակչության հիմնական մասը հույներն են, որոնք խոսում են հունարենով և դավանում քրիստոնեության առանձին հունական ճյուղը։

Բացի հույներից, նոմոսում ապրում են նաև մեծ թվով էթնիկ փոքրմասնություններ՝ վրացիներ, ալբանացիներ և գնչուներ։

Բնակչության խտությունը կազմում է 57,3 մարդ/կմ²

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրևեզա (նոմոս)» հոդվածին։