Պրոկոպի Յավտիսի (ռուս.՝ Явтысый, Прокопий Андреевич, հուլիսի 11, 1932(1932-07-11), Նենեցյան ինքնավար օկրուգ, Հյուսիսային երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2005(2005-12-23)[1], Նարյան Մար, Naryan-Mar Urban Okrug), նենեց բանաստեղծ, արձակագիր, նկարիչ։ Նարյան Մար քաղաքի պատվավոր քաղաքացի (2002 թվական)[3]։

Պրոկոպի Յավտիսի
Ծնվել էհուլիսի 11, 1932(1932-07-11)
ԾննդավայրՆենեցյան ինքնավար օկրուգ, Հյուսիսային երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 23, 2005(2005-12-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՆարյան Մար, Naryan-Mar Urban Okrug
Քաղաքացիություն Ռուսաստան[2]
Մասնագիտությունգրող
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԺՏՆՑ բրոնզե մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ա. Գերցենի անվան Լենինգրադի պետական մանկավարժական ինստիտուտը (1960 թվական)։ 1960 թվականից աշխատել է Նարյան Մարի նենեցական ավագ դպրոցում-ինտերնատում` որպես աշխարհգրության և ֆիզկուտուրայի ուսուցիչ։ Նենեցական ինքնավար մարզի 40-ամյակին նվիրված Նանյան Մար-Ուստ-Ցիլմա-Արխանգելսկ քարոզչական-սպորտային դահուկուղու անցկացման մասնակիցներից է (1969)։ Եղել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության գրողների միության անդամ։ «Սպիտակ հող», «Եղնիկների վազք», «Արգիշի հետքը», «Ամպամած երկրի կանչը» և այլ գրքերի հեղինակ է։ Հեղինակել է նաև «Վիտերկո» նենեցերենի դասագիրքը։ Մասնակցել է գրաֆիկական ցուցահանդեսների Նարյան Մարում (1991, 1992 թվականներ), Նորվեգիայում (1993, 1994 թվականներ)։ Պարգևատրվել է «Աշխատանքի կարմիր դրոշ» շքանշանով (1978 թվական) և ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալով (1982 թվական)։ Արխանգելսկի կոմսոլոմի գրականության և արվեստի ոլորտի մրցանակի դափնեկիր է (1982 թվական)։

Ընտանիք խմբագրել

Ոչ հարազատ եղբայրը[4]` Սեմյոն Յավտիսին (1941-1973 թվականներ), եղել է առաջին նենեց օդաչուն։

Ս. Յավտիսիի կյանքին է նվիրված Պրոկոպի Յավտիսիի «Թևավոր սահնակներ» բանաստեղծությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #16186006b // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. Почетные граждане Нарьян-Мара
  4. «Крылатая судьба | Общественно-политическая газета Ненецкого АО - Няръяна вындер». nvinder.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել