Նենեցներ
Նենեցներ (նախկին անվանումը՝ սամոյեդներ, յուրակներ), ժողովուրդ։ Բնակվում են Կոլա թերակղզուց մինչև Ենիսեյ գետի ստորին հոսանքի աջափնյա շրջաններն ընդգրկող տարածքում, մեծ մասը՝ ՌԴ Արխանգելսկի մարզի Նենեցական, Տյումենի մարզի Յամալո-Նենեցական և Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրական (Դոլգանո-Նենեցական) օկրուգներում։ Թիվը՝ 30 հազար (1979)։ Խոսում են նենեցերեն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Nenets.jpg/220px-Nenets.jpg)
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նենեցական մշակույթը տուժեց խորհրդային կոլեկտիվացման քաղաքականության պատճառով։ Նենեցների մի մասն ընդունեց ուղղափառություն, մեծամասնությունը պահպանեց ոգեպաշտական հավատալիքները, տարածված էր շամանությունը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենեցներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 224)։ ![]() |