Պտուտակահան (կոկտեյլի տեսակ)

Պտուտակահան, օղու և նարնջի հյութից պատրաստված ալկոհոլային կոկտեյլ։ Կոկտեյլի այս տեսակը ներառված է լոնգ դրինք)[1] կոկտեյլների խմբում։ Այն մտնում է Բարմենների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կոկտեյլների ցանկի մեջ)[2]։

Պտուտակահան
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
Ենթատեսակկոկտեյլ
ԲաղադրամասերՕղի, նարնջի հյութ և Ice Cube
Ծագման երկիր ԱՄՆ
Ստեղծման տարի1949
Անվանված էպտուտակահան
 Screwdriver (cocktail) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պտուտակահան կոկտեյլի մասին գրավոր առաջին հիշատակումը հանդիպում է ամերիկյան «Թայմ» ամսագրի՝ 1949 թվականի հոկտեմբերի 24[3] համարում։

Կոկտեյլի անվան ծագման մասին հստակ և ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն գոյություն ունեն վարկածներ, որոնց համաձայն՝ այս կոկտեյլը կապում են ամերիկացի օդաչուների, ամերիկացի նավթագործների հետ, ովքեր աշխատում են իսլամական երկրում՝ Սաուդյան Արաբիայում[4], հետևապես՝ չեն խմում ալկոհոլային խմիչքներ։ Կան նաև այլ վարկածներ։

Պատրաստում խմբագրել

Բարմենների միջազգային ասոցիացիայի[1] բաղադրատոմսի համաձայն՝

  • 50 մլ օղի
  • 100 մլ նարնջի հյութ։

Հայբոլ բաժակի մեջ, որը լցված է լինում սառույցի կտորներով, օղի և նարնջի հյութ են լցնում, իսկ հետո խառնում։ Կոկտեյլը զարդարվում է նարնջի կտորներով։

Տարատեսակներ խմբագրել

  • «Պտուտակահանը հակառակ». կոկտեյլի տարատեսակ, որը պատրաստվում է բաղադրատարրերի հակառակ հերթականությամբ։
  • «Ձայնային պտուտակահան». կոկտեյլի տարատեսակ, որը պատրաստվում է օղու և «Բլյու կյուրասաո»-ի հավասար չափաբաժիններից և այդպես է անվանվել՝ ի պատիվ հայտնի «Դոկտոր Ով» հեռուստասերիալի պտուտակահանի։
  • «Փոքրիկ գայլիկոն». պտուտակահանի տարատեսակ է (ընդ որում՝ ոմանք այն համարում են լիովին անկախ բաղադրատոմս), որը պարունակում է ջին և լայմի հյութ՝ ճիշտ այն նույն հարաբերակցությամբ, ինչ և պտուտակահանի դեպքում։ Մատուցվում է սառույցով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 International Bartender Association. Screwdriver Արխիվացված 2017-03-04 Wayback Machine(անգլ.)
  2. «The Unforgettables» (անգլերեն). Сайт Международной ассоциации барменов. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 21 марта 2017 года-ին.
  3. Выпуск Արխիվացված 2012-05-25 archive.today «Тайм» 24 октября 1949 года
  4. Коктейль Screwdriver на сайте koktelbar.ru. Рецепт, описание, историческая справка.

Գրականություն խմբագրել

Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Отвёртка // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 25.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Cocktails/Glossary#S