Պտղոմեոս (Կոմմագենեի թագավոր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պտղոմեոս (այլ կիրառումներ)

Պտղոմեոս Երվանդական (հուն․՝ Πτολεμαίος της Κομμαγηνής, մ․թ․ա․ 201, Սամոսատ, Կոմմագենե, Սելևկյան տերությունմ․թ․ա․ 130), սկզբնական շրջանում Սելևկյան կայսրության կազմում գտնվող Կոմմագենեի սատրապ (մինչև մ․թ․ա․ 130 թվական), ապա՝ Կոմմագենեի անկախ թագավորության առաջին ինքնակալ արքա։

Պտղոմեոս
Πτολεμαίος της Κομμαγηνής
Կոմմագենեի սատրապ
Կոմմագենեի թագավորության արքա
Իշխանությունմ․թ․ա․ 163մ․թ․ա․ 130
Թագադրումմ․թ․ա․ 163 թվական
Հանձնումմ․թ․ա․ 130 թվական
Ծնվել է՝մ․թ․ա․ 201, Սամոսատ, Կոմմագենե, Սելևկյան տերություն
Մահացել է՝մ. թ. ա. 130
ԵրկիրԿոմմագենե
ԱզգությունԿոմմագենե Կոմմագենե
ՀարստությունԵրվանդունիներ
ՆախորդՏիտղոսը չի եղել
ՀաջորդողՇամ Բ Թեոսեբոս Դիկայոս
ՏոհմԵրվանդունիներ
միապետ
ՀայրԵրվանդ Դ Վերջին
ԵրեխաներՇամ Բ Թեոսեբոս Դիկայոս

Պտղոմեոսը Երվանդունյաց Հայաստանի արքա Երվանդ Դ Վերջինի որդին էր՝ Արշամի թոռը[1]։

Կենսագրություն խմբագրել

Պտղոմեոս Երվանդականը ծնվել է մ․թ․ա․ 201 թվականին՝ ամենայն հավանականությամբ Կոմմագենեի կենտրոնը համարվող Սամոսատ քաղաքում։ Նրա հայրը Երվանդունիների թագավորության արքա Երվանդ Դ Վերջինն էր։

Որպես պալատական պաշտոնյա Պտղոմեոսը ծառայել է Սելևկյան կայսրության հույն տիրակալներին՝ Անտիոքոս Գ Մեծին, Սելևկիոս Դ Ֆիլոպատորին և Անտիոքոս Դ Եպիֆանոսին։ Եղել է Կոմմագենեի սատրապության կառավարիչը։ Մագնեսիայի ճակատամարտից հետո Սելևկյան տերությունը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Օգտվելով այս հանգամանքից՝ սատրապ Պտղոմեոսն ընդվզում է և իրեն հռչակում Անտիոքի կենտրոնական կառավարությունից անկախ միապետ՝ հիմնադրելով Կոմմագենեի Երվանդունյաց թագավորությունը։ Նույն տարում սատրապության կենտրոնը համարվող Սամոսատ քաղաքը հռչակվում է որպես Կոմմագենեի քաղաքամայր-ոստան։

Պտղոմեոսը նաև Պարթևստանի Արշակունի արքա Միհրդատ Ա-ի ազգակիցն էր։ Նեմրութ լեռան հնավայրի ուսումնասիրությունները, հատկապես՝ արձանագրությունների վերծանումները ցույց են տալիս, որ Պտղոմեոսը որոշակի արյունակցական-ծագումնաբանական առնչակցություններ է ունեցել նաև Դարեհ Ա Մեծի հետ։

Պտղոմեոս Երվանդունին մահանում է մ․թ․ա․ 130 թվականին՝ անհայտ պահմաններում։ Կոմմագենեի թագավորական իշխանությունը արյան ուժով ժառանգում է նրա ավագ որդին՝ Սամեսը (Շամ Բ Թեոսեբոս Դիկայոս)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարկ Չահին (2001). «Հայաստանի թագավորությունը» էջեր 199-191. ISBN 0-7007-1452-9.