Թևակերպ փառ (պտերիգիում), վարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա[1]։ Այն սովորաբար սկսվում է քթային մասի եղջերաթաղանթից։ Այն հիմնականում դանդաղ է աճում, հազվադեպ աճում է այնքան մեծ, որ բիբը ծածվում է[1]։ Հաճախ երկու աչքերն էլ ներգրավված են լինում[2]։

Թևակերպ փառ
Pterygium
թևակերպ փառ եղջերաթաղանթի վրա
Տեսակգլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններվարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
ՀՄԴ-9372.4372.4
ՀՄԴ-10H11.011.0
Ռիսկի գործոններՈւՄ ճառագայթներ, փոշի, գենետիկա
Բարդություններտեսողության կորուստ
Կանխարգելումարևային ակնոց,
Հանդիպման հաճախականություն1% -ից մինչև 33%
 Pterygium (conjunctiva) Վիքիպահեստում

Առաջացման պատճառը հստակ չէ[1]։ Այն մասամբ կապված է երկարաժամկետ ուլտրամանուշակագույն ճառագայթների և փոշու ազդեցության հետ[1][3]։ Գենետիկական գործոնները դեր ունեն[4]։ Այն հանդիսանում է բարորակ աճ[5]։ Կան այլ հիվանդություններ, որոնք կարող են նման լինել պտերիգիումին, դրանք են՝ պինգվենկուլան, ուռուցքը կամ Տերրիենի եղջերաթաղանթի եզրային դեգեներացիա[2]։


Կանխարգելումը կարող է ներառել արևային ակնոցներ և գլխարկներ, ուժեղ արևի տակ գտնվող տարածքում։ Աչքի կաթիլները կարող են վերացնել ախտանիշները[1]։ Վիրահատական հեռացումը սովորաբար ցուցված է, եթե կա տեսողության թուլացում։ Վիրահատությունից հետո պտերիգիումը կարող է կրկնվել դեպքերի կեսի մոտ[1][5]։

Աշխարհի տարբեր շրջաններում հաճախականությունը տատանվում է 1% -ից մինչև 33%[6]։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, քան կանանց և այն մարդկանց մոտ, ովքեր ավելի մոտ են ապրում հասարակածին[6]։ Տարիքին զուգահեռ հիվանդությունը ավելի լայն տարածում ունի[6][7]։ Այն նկարագրվել է մեր թվարկությունից 1000 տարի առաջ։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Փոքր թևակերպ փառ
 
Մեծ պտերիգիում, որը ծածկում է բիբը

Պտերիգիումի ախտանիշները ներառում են կարմրություն[8], բորբոքում[9], օտար մարմնի զգացողություն, արցունքահոսություն, աչքերի չորություն և քոր։ Հազվադեպ դեպքերում, պտերիգիումը կարող է ազդել տեսողության վրա[9], եթե այն անցնում է եղջերաթաղանթի կենտրոնական բբային հատվածի վրա և քողարկում է օպտիկական կենտրոնը, առաջացնելով աստիգմատիզմ և եղջերաթաղանթի սպի[10]։ Շատ հիվանդներ դժգոհում են աչքի կոսմետիկ տեսքից կամ վերը նշված ախտանիշներից, ինչպես նաև այլ հիմնական ախտանիշներից։

Պատճառագիտություն խմբագրել

Հստակ պատճառը անհայտ է, բայց դա կապված է քամու, արևի լույսի կամ ավազի չափազանց մեծ ազդեցության հետ։ Հետևաբար, դրա առաջացումը ավելի հավանական է այն բնակչության շրջանում, որոնք բնակվում են հասարակածի մոտ, ինչպես նաև քամոտ վայրերում։ Բացի դրանից, պտերիգիումը տղամարդկանց մոտ կրկնակի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ։

Ախտաբանություն խմբագրել

 
Պտերիգիումի միկրոպատկեր. երևում է պտերիգիում արտահայտված անոթներով (նկարի ձախ անկյունում) և էլաստիկ կոլագենով (պատկերի կենտրոնում):

Պտերիգիումը շաղկապենու վրա իրենից ներկայացնում է կոլագենի էլաստիկ դեգեներացիա[11] և ֆիբրովասկուլյար պրոլիֆերացիա:Այն ունի առաջադեմ մաս, որը կոչվում է պտերիգիումի գլուխը, որը կապված է հիմնական մարմնի հետ պարանոցի միջոցով։ Երբեմն կարելի տեսնել երկաթի դեպոզիտներ գլխի կողքին, որը կոչվում է Սթոքերի գիծ։ Գծի տեղակայումը կարող է պատկերացում տալ աճի բնույթի մասին։

Քթային կողմում պտերիգիումի գերակշռությունը, հավանաբար, արդյունք է լույսի ծայրամասային կենտրոնացման, երբ արևի ճառագայթները անցնում են եղջերաթաղանթից կողմնայնորեն, որտեղ դրանք ենթարկվում են ռեֆրակցիայի և կենտրոնանում են լիմբի շրջանում։ Արևի ճառագայթները ազատ անցնում են աչքի կողմային մասով և եղջերաթաղանթով անցնելուց հետո կենտրոնանալում են լիմբի միջային մասում։ Հակառակ կողմի միջային մասում քթի ստվերը նվազեցնում է կողմային(քունքային) լիմբի վրա կենտրոնացած արևի լույսի ինտենսիվությունը[8]։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս նաև գենետիկ նախատրամադրվածություն` վիմենտինի արտահայտման շնորհիվ, որը բերում է բջիջների միգրացիային` կերատոբլաստների սաղմնային զարգացման շնորհիվ, որոնցից առաջանում են եղջերաթաղանթի շերտերի բջիջները։ Այս փաստը հաստատվում է բնածին պտերիգիումով, երբ նորածինների մոտ դիտվում է պտերիգիում[12]։ Այս բջիջները նույնպես ցուցաբերում են P53-ի ավելացված էքսպրեսիա, հավանաբար, ուռուցքի ճնշող գեների դեֆիցիտի պատճառով։ Այն տալիս է տեղափոխված լիմբի տպավորություն, քանի որ պտերիգիումի բջջային ծագումը իրենից ներկայացնում է լիմբալ էպիթել[13]։

Թևակերպ փառը բաղկացած է մի քանի հատվածներից։

  • Ֆուքսի բիծ (փոքրիկ գորշ բծեր են, որոնք պտերիգիումի գլխի մոտ ցրվում են)
  • Սթոքերի գիծ (շագանակագույն գիծ, բաղկացած երկաթի կուտակումներից)
  • ծածկ (պտերիգիումի ֆիբրոզ մաս առանց անոթների)
  • գլուխ (պտերիգիումի գագաթը, որը սովորաբար բարձրացած է և լավ անոթավորված)
  • մարմին (բարձրացած հատված, որը բազմաթիվ անոթներով)
  • վերին եզր (պտերիգիումի եռանկյունաձև կամ թևակերպ մասի վերին եզր)
  • ստորին եզր (պտերիգիումի եռանկյունաձև կամ թևակերպ մասի ստորին եզր)

Ախտորոշում խմբագրել

Թևակերպ փառը կարող է ախտորոշվել առանց հատուկ քննության, այնուամենայնիվ եղջերաթաղանթի տոպոգրաֆիան գործնական թեստ է (տեխնիկա), որը կարող է ցույց տալիս վիճակի վատթարացումը[14][15]։

Կանխարգելում խմբագրել

Քանի որ դա պայմանավորված է արևի[16] կամ քամու ազդեցությամբ, պաշտպանիչ արևային ակնոցներ և կախված լայնեզր գլխարկներ և արհեստական արցունքներ օրվա ընթացքում օգտագործելով, կարող են կանխել դրանց ձևավորմումը կամ դադարեցնել հետագա աճը։ Սերֆինգորդները և այլ ջրային սպորտի մարզիկները պետք է կրեն աչքերի պաշտպանություն, որը արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 100%-ը ջրից, որը հաճախ օգտագործվում է ձյան սպորտի մարզիկների կողմից։ Նրանցից շատերը, ովքեր գտնվում են պտերիգիումի առաջացման մեծ ռիսկի տակ աշխատանքի ժամանակ կամ արևի տակ, չեն հասկանում պաշտպանության կարևորությունը[17][18]։

Բուժում խմբագրել

Թևակերպ փառը սովորաբար վիրահատություն չի պահանջում, եթե այն չի աճել այնքան, որ առաջացնի տեսողական խնդիրներ[1]։ Որոշ ախտանիշներ, ինչպիսիք են գրգռումը, կարելի է վերացնել արհեստական արցունքների միջոցով[1]։ Վիրահատությունը կարող է դիտարկվել նաև անվերահսկելի ախտանիշների դեպքում[19]։

Վիրահատություն խմբագրել

 
Թևակերպ փառի վիրահատական հեռացում

Կոխրանի հետազոտությունը ցույց է տվել, որ շաղկապենու աուտոպլաստիկայից հետո 6 ամսվա ընթացքում կրկնման հավանականությունը ավելի քիչ է համեմատած ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիայի[20]։ Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ որոշելու համար, թե որ տեսակի վիրահատությունն է ավելի լավ տեսլականի կամ կյանքի որակի հանգեցնում[20]։ Միտոմիցին C-ի լրացուցիչ օգտագործման էֆեկտը պարզ չէ[20]։ Ռադիոթերապիան նույնպես օգտագործվում է կրկնման ռիսկի նվազեցման համար[21]։

Աուտոպլաստիկա խմբագրել

Եղջերաթաղանթի աուտոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որը արդյունավետ և անվտանգ գործողություն է պտերիգիումի հեռացման համար։ Երբ պտերիգիումը հեռացվում է, սպիտակուցաթաղանթը ծածկող հյուսվածքը, որը հայտնի է որպես Տենոնի շերտ, նունպես հեռացվում է։ Աուտոպլաստիկան ծածկում է մերկ սպիտակուցաթաղանթը, վիրահատական եղանակով հեռացրած առողջ սպիտակուցաթաղանթի հյուսվածքով։ Այդ հյուսվածքը ամրացնում են կարերով կամ սոսնձով։

Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա խմբագրել

Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիան արդյունավետ և անվտանգ գործողություն է պտերիգիումի հեռացման համար։ Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիան հանդիսանում է աուտոպլաստիկայի այլընտրանք խոշոր պտերիգիումի հեռացման համար։ Ամնիոտիկ թաղանթը հյուսվածք է, որը ստացվում է մարդու ընկերքի ամենաներքին շերտից և օգտագործվում է փոխարինելու համար վնասված լորձաթաղանթները, ներառյալ աչքի շաղկապենին։ Այն 1940-ական թվականներից օգտագործվել է որպես վիրաբուժական նյութ, և հաստատվել է, որ այն ունի ուժեղ հակաադհեզիվ ազդեցություն։

Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտատը նպաստում է լորձաթաղանթների էպիթելալիզացմանը և ունի հակաբորբոքային, ինչպես նաև երիտասարդացնող հատկություններ։ Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտատը հնարավոր է ամրացնել սպիտակուցաթաղանթին կարերի և սոսնձի միջոցով[22][23][24]։ Ամնիոտիկ թաղանթը ինքնին չի ապահովում ընդունելի կրկնության աստիճանը[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Facts About the Cornea and Corneal Disease | National Eye Institute» (անգլերեն). The National Eye Institute (NEI). 2016 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  2. 2,0 2,1 Smolin, Gilbert; Foster, Charles Stephen; Azar, Dimitri T.; Dohlman, Claes H. (2005). Smolin and Thoft's The Cornea: Scientific Foundations and Clinical Practice (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջեր 1003, 1005. ISBN 9780781742061. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին.
  3. Yanoff, Myron; Duker, Jay S. (2009). Ophthalmology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 364. ISBN 0323043321. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին.
  4. Anguria, P; Kitinya, J; Ntuli, S; Carmichael, T (2014). «The role of heredity in pterygium development». International journal of ophthalmology. 7 (3): 563–73. doi:10.3980/j.issn.2222-3959.2014.03.31. PMC 4067677. PMID 24967209.
  5. 5,0 5,1 Halperin, Edward C.; Perez, Carlos A.; Brady, Luther W. (2008). Perez and Brady's Principles and Practice of Radiation Oncology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 778. ISBN 9780781763691. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 Droutsas, K; Sekundo, W (2010 թ․ հունիս). «[Epidemiology of pterygium. A review]». Der Ophthalmologe : Zeitschrift der Deutschen Ophthalmologischen Gesellschaft (German). 107 (6): 511–2, 514–6. doi:10.1007/s00347-009-2101-3. PMID 20393731.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Saw, SM; Tan, D (1999 թ․ սեպտեմբեր). «Pterygium: prevalence, demography and risk factors». Ophthalmic epidemiology. 6 (3): 219–28. doi:10.1076/opep.6.3.219.1504. PMID 10487976.
  8. 8,0 8,1 Coroneo, MT (1993 թ․ նոյեմբեր). «Pterygium as an early indicator of ultraviolet insolation: a hypothesis». Br J Ophthalmol. 77 (11): 734–9. doi:10.1136/bjo.77.11.734. PMC 504636. PMID 8280691.
  9. 9,0 9,1 Kunimoto, Derek; Kunal Kanitkar; Mary Makar (2004). The Wills eye manual: office and emergency room diagnosis and treatment of eye disease (4th ed.). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins. էջեր 50–51. ISBN 978-0781742078.
  10. Fisher, J.P.; Trattler, W.B. (2009 թ․ հունվարի 12). «Pterygium». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին.
  11. Klintworth, G; Cummings, T. «24; The eye and ocular adnexa». In Stacey, Mills (ed.). Sternberg's Diagnostic Surgical Pathology (5th ed.). ISBN 978-0-7817-7942-5.
  12. 2014&Isbn=9789696370017&opt=3&sUBcAT=06 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. Gulani, A; Dastur, YK (Jan–Mar 1995). «Simultaneous pterygium and cataract surgery». Journal of Postgraduate Medicine. 41 (1): 8–11. PMID 10740692. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Pterygium: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Pterygium Workup: Imaging Studies, Procedures». emedicine.medscape.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  16. Mackenzie F.D., Hirst L.W., Battistutta D., Green A. (1992). «Risk Analysis in the Development of Pterygia». Ophthalmology. 99 (7): 1056–1061. doi:10.1016/s0161-6420(92)31850-0.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Lee G.A., Hirst L.W., Sheehan M. «1994 Knowledge of Sunlight Effects on the Eyes and Protective Behaviours in the General Community. Ophthalmic Epidemiology». Ophthalmic Epidemiology. 1 (2): 67–84.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Lee G., Hirst L.W., Sheehan M. «1999 Knowledge of Sunlight effects on the eyes and protective behaviors in adolescents». Ophthalmic Epidemiology. 6 (3): 171–180. doi:10.1076/opep.6.3.171.1501.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Martins, TG; Costa, AL; Alves, MR; Chammas, R; Schor, P (2016). «Mitomycin C in pterygium treatment». International journal of ophthalmology. 9 (3): 465–8. doi:10.18240/ijo.2016.03.25. PMC 4844053. PMID 27158622.
  20. 20,0 20,1 20,2 Clearfield E, Muthappan V, Wang X, Kuo IC (2016). «Cojunctival autograft for pterygium». Cochrane Database Syst Rev. 2: CD011349. doi:10.1002/14651858.CD011349.pub2. PMC 5032146. PMID 26867004.
  21. Ali, AM; Thariat, J; Bensadoun, RJ; Thyss, A; Rostom, Y; El-Haddad, S; Gérard, JP (2011 թ․ ապրիլ). «The role of radiotherapy in the treatment of pterygium: a review of the literature including more than 6000 treated lesions». Cancer/Radiothérapie. 15 (2): 140–7. doi:10.1016/j.canrad.2010.03.020. PMID 20674450.
  22. Gulani AC (2007). «Corneoplastique». Techniques in Ophthalmology. 5 (1): 11–20. doi:10.1097/ito.0b013e318036ae0d.
  23. Gulani AC. "Corneoplastique", Video Journal of Cataract and Refractive Surgery. Volume XXII. Issue 3, 2006.
  24. Gulani AC (2006). «A New Concept for Refractive Surgery». Ophthalmology Management. 10 (4): 57–63.
  25. Ophthalmology. 1997 Jun;104(6):974-85.Comparison of conjunctival autografts, amniotic membrane grafts, and primary closure for pterygium excision. Prabhasawat P1, Barton K, Burkett G, Tseng SC

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևակերպ փառ» հոդվածին։