Պուտին (ֆր.՝ Poutine), քվեբեկյան ազգային ուտեստ` արագ սննդի շարքից, բաղկացած է ֆրիից, անալի պանրից (cheese curds) և սոուսից: Քվեբեկում հայտնվել է 1950-ական թվականներին, 2000-ական թվականներին լայն ճանաչում է գտել նաև այլ երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա: Առկա է տեղի ռեստորանների ճաշացանկում, ինչպես նաև McDonald's, Burger King, KFC և A&W ցանցերի կանադական մասնաճյուղերում: Երբեմն մատուցվում է ծովամթերքների հետ, մասնավորապես, լավ է համակցվում թառափի դասի ձկնեղենի, մանր և խոշոր ծովախեցգետինների հետ:

Picto infobox mets.png
Պուտին
Poutine.JPG
Ենթատեսակկարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
Poutine Վիքիպահեստում
Պուտին

ՊատմությունԽմբագրել

Պուտինը Քվեբեկում հայտնվել է 1950-ական թվականներին: Այս ուտեստի ի հայտ գալու մի քանի տարբերակներ կան[1][2].

  • Ուորիկ (Warwick): Ամենատարածված տարբերակն այն է, որ պուտինը 1957 թվականին հայտնվել է Le lutin qui rit ռեստորանում, որը գտնվում է Կենտրոնական Քվեբեկի Ուորիկ փոքրիկ քաղաքի Սեն Լուի փողոցում: Ռեստորանի այցելուներից մեկը` Ժան Գի Լենեսը, Ֆեռնան Լաշանս անունով ռեստորանատիրոջը պատվիրում է մեկ ափսե ֆրի, այնուհետև որոշում է նրա վրա լցնել անալի քերած պանիր:
  • Դրամոնվիլ (Drummondville): Այլ վարկածով պուտին առաջին անգամ մատուցել են 1964 թվականին Դրամոնվիլում նոր բացված Le roy Jucep ռեստորանում: Նրա սեփականատերը` Ժան Պոլ Ռուան պնդում էր, որ հենց ինքն է ստեղծել պուտինը: Ուտեստի անվանումը ծագում է ռեստորանում աշխատող խոհարարի անունից` Տի-Պու: Այդ մասին մինչև օրս էլ գրված է ռեստորանի պաշտոնական կայքում:
  • Նիկոլե (Nicolet) կամ Սենտ-Իասենտ (Saint-Hyacinthe): Պուտինի հայրենիք են անվանում նաև Կենտրոնական Քվեբեկում գտնվող Նիկոլե քաղաքը: Այդ շրջանում կան պանրագործարաններ, որտեղ արտադրվում է չեդեր պանրի տեսակը, որը կարող է բացատրվել որպես պուտինի ծագման բացատրություն:
  • Պրինսվիլ (Princeville): Հնարավոր է, որ պուտինը ծագել է Պրիսվիլում, Կենտրոնական Քվեբեկ: Այնտեղ էր գտնվում «Արքայադուստր» պանրի գործարանը: 1966 թվականին պանրի գործարանի հարևանությամբ բացվում է La P’tite Vache փոքրիկ ռեստորանը: Պանրի գործարանն ու ռեստորանը պայմանավորվում են պանրի վաճառքի համար, այնպես որ այցելուները կարող էին պատվիրել ֆրի և նրա վրա լցնել քերած պանիր:

ԾագումնաբանությունԽմբագրել

1950-1960-ական թվականներին Քվեբեկում անգլերեն պուդինգ բառով անվանում էին ցանկացած ուտեստ, որի բաղադրության մեջ խառնվում էին շատ տարբեր բաղադրիչներ:

1880 թվականին կանադացի լրագրող և բառարանագիր Օսկար Դանը հրատարակում է «Կանադայում օգտագործվող խեղաթյուրված արտահայտությունների Ֆրանկոկանադական բացատրական բառարան», որտեղ կա նաև պուտին բառը հետևյալ նշանակությամբ.

  Պուտին - խոսակցական կանադերեն` անգլերեն պուդինգ բառի խեղաթյուրված տարբերակն է[3]  


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել