Պուշկինը Սև ծովի ափին (ռուս.՝ Пушкин на берегу Чёрного моря), Հովհաննես Այվազովսկու կտավը՝ ստեղծված 1887 թվականին։ Պահվում է Վ․ Վ․ Վերեշչագինի անվան Նիկոլաևի գեղարվեստական թանգարանում։

Պուշկինը Սև ծովի ափին
Пушкин на берегу Чёрного моря (ru)
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1887
բարձրություն212
լայնություն314
ժանրդիմապատկեր և ծովանկար
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՆիկոլաևի Վ․ Վերեշչագինի անվան գեղարվեստի թանգարան
հավաքածուՆիկոլաևի Վ․ Վերեշչագինի անվան գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն խմբագրել

1836 թվականին Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսներից մեկում պատանի նկարիչ Այվազովսկին ծանոթանում է գրչի վարպետ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հետ։ Այվազովսկին միշտ գնահատել է բանաստեղծի գործունեությունը և հիացած էր նրա տաղանդով, իսկ անձնական ծանոթությունից հետո բանաստեղծը դարձել էր նրա ոգեշնչման աղբյուրը։ 1880 թվականին Այվազովսկին նույնիսկ ստեղծել է աշխատանքների մի ամբողջ ցիկլ, որը նվիրել է Պուշկինին[1]։

«Պուշկինը Սև ծովի ափին» նկարը Այվազովսկին կերտել է բանաստեղծի մահվան հիսնամյակին, ինչպես նաև մեկ ուրիշ, ավելի հայտնի նկար՝ «Պուշկինի հրաժեշտը ծովի հետ» նկարը․ այն նույնպես պատկերում է բանաստեղծին։ Կտավը Այվազովսկին նկարել է Ռեպինի հետ (Ռեպինը աշխատել է բանաստեղծի կերպարի վրա, Այվազովսկին՝ բնապատկերի)[2]։

Երկու նկարներն էլ հղվում են Պուշկինի «Ծովին» բանաստեղծությանը։

Նկարի պատմությունը ստեղծվելուց հետո խմբագրել

Ինքը՝ նկարիչը կտավը նվիրել է Գեղարվեստի ակադեմիայի թանգարանին, որն էլ, իր հերթին այն փոխանցել է Վ․ Վ․ Վերեշչագինի անվան Նիկոլաևի գեղարվեստական թանգարանին, որտեղ այժմ էլ պահպանվում է այն։ Նկարը խիստ տուժել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, սարսափելի վիճակում այն գտել է նկարիչ Պ․ Պ․ Ստեպանենկոն և 1946 թվականին վերականգնվել է 1946 թվականին ռեստավրատոր Նևկրիտիմի կողմից։ Վերջնականապես վերանորոգվել է 2003 թվականին Ն․ Ֆ․ Տիտովի կողմից[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пушкин на берегу Чёрного моря. О Картине». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Прощание Пушкина с морем». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Сайт международного творческого объединения Спокус». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.