Իններորդ ալիք
ծովանկար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 9-րդ ալիք (այլ կիրառումներ)
«Իններորդ ալիք»[1] (ռուս.՝ Девятый вал), Հովհաննես Այվազովսկու ամենահայտնի նկարներից։ Ստեղծվել է 1850 թվականին։
Իններորդ ալիք Девятый вал | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1850 |
բարձրություն | 221 |
լայնություն | 332 |
ժանր | ծովանկար |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
https://www.instagram.com/p/Bulg96aAOv1, https://rusmuseumvrm.ru/data/collections/painting/18_19/zh_2202/index.php?lang=en, https://rusmuseumvrm.ru/data/collections/painting/18_19/zh_2202 կայք | |
Ծանոթագրություններ | |
The Ninth Wave by Ivan Aivazovsky Վիքիպահեստում |
Գեղանկարիչը պատկերել է ալեկոծ ծովը և նավաբեկյալ մարդկանց։ Արևի շողերը լուսավորում են հսկայական ալիքները։ Նրանցից ամենամեծը՝ իններորդ ալիքը, սպառնում է խորտակել մարդկանց, որոնք փորձում են փրկվել՝ խորտակված նավի կայմից կառչած։
Չնայած, որ նավը խորտակվել է և մնացել է միայն կայմը, մարդիկ ողջ են և շարունակում են պայքարել բնության արհավիրքի դեմ։ Կտավի տաք երանգները ծովը ներկայացնում են ոչ այնքան դաժան և դիտողին հույս են տալիս, որ նավաբեկյալները կփրկվեն[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Государственный Русский музей. Живопись XVIII—начала XX в. Каталог Л. Аврора, Искусство, 1980, 22, кат. № 18 (ռուս.)
- ↑ Ի՞նչը ոգեշնչեց Այվազովսկուն ստեղծել իր ամենահայտնի «9-րդ ալիք» կտավը