Կարթագենը պետք է կործանվի
«Կարթագենը պետք է կործանվի» (լատին․՝ Carthago delenda est, Ceterum censeo Carthaginem delendam esse), լատիներեն թևավոր խոսք, որը նշանակում է համառ կոչ՝ պայքարելու թշնամու կամ խոչընդոտի դեմ։ Ավելի լայն իմաստով՝ անընդհատ վերադարձ միևնույն հարցին՝ անկախ քննարկման ընդհանուր թեմայից։
Կատոն Ավագը 150-ական թվականներին (տարբեր տվյալներով կա՛մ մ.թ.ա. 153[1][2] կա՛մ մ.թ.ա. 152 թվականին[3]) այցելելով Կարթագեն՝ իր ճառերն ավարտում էր այս արտահայտությամբ։
Արտահայտության ծագում
խմբագրելհին հույն կենսագիր Պլուտարքոսի «Կատոն Ավագի կյանքը» աշխատության մեջ հիշատակվում է, որ հռոմեացի զորահրամանատար և պետական գործիչ Մարկոս Պորկիոս Ավագը՝ Կարթագենի երդվյալ թշնամին, հռոմեական սենատում իր բոլոր ճառերը (անկախ թեմայից) ավարտում էր այս խոսքով. «Բացի այդ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի» (Ceterum censeo Carthaginem esse delendam)։ Արտահայտության տարբեր ձևակերպումներ հանդիպում են մի քանի այլ հնագույն աղբյուրներում[4]։
Պատմական ենթատեքստ
խմբագրելՉնայած առաջին և երկրորդ պունիկյան պատերազմների հաջողությանը, որոնց ընթացքում Հռոմը կռվում էր փյունիկյան Կարթագեն քաղաք-պետության դեմ՝ Միջերկրական ծովում գերիշխանության համար, հռոմեացիները Կարթագենից կրեցին մի շարք ամոթալի պարտություններ և վախենում էին նրա վերածնունդից, ինչը կհանգեցներ ամբողջական հաղթանակի և բոլոր կորուստների վրեժ լուծելու ցանկության։ Բացի այդ, Կարթագենն արագորեն վերականգնվում էր և նախկինի պես շարունակում էր հռոմեական առևտրի համար էական մրցակից լինել։ Դա էլ հանգեցրեց Carthago delenda est համառորեն կրկնվող կոչի առաջացմանը։
Ի վերջո, Երրորդ պունիկյան պատերազմի արդյունքում ամբողջովին ոչնչացվեց կեսմիլիոնանոց Կարթագեն քաղաքը, իսկ ողջ մնացած բնակիչները վաճառվեցին ստրկության։ Այն վայրը, որտեղ գտնվում էր քաղաքը, ծածկվեց աղով։ Դրանից հետո, այնուամենայնիվ, հռոմեացիները կրկին բնակեցրին Կարթագենը, որը դարձավ Հռոմեական Աֆրիկայի հիմնական քաղաքը և Հռոմեական կայսրության խոշորագույն քաղաքներից մեկը մինչև արաբական նվաճումները։ Ներկայումս այն վայրը, որտեղ գտնվում էր հին Կարթագենը, Թունիսի արվարձանում է։
Քերականական ձև
խմբագրելՔերականորեն արտահայտությունն արտահայտում է գործողության կատարման (այսինքն՝ Կարթագենի կործանման) անխուսափելի անհրաժեշտություն՝ պարտադրանքի նրբերանգներով, քանի որ օգտագործվում է գերունդիվը. «կործանվի» բայը գերունդիվի ձևով (delenda) համակցվում է «պիտի» (sum, fui, esse) հարկադրականի հետ ներկա ժամանակով։
Կիրառություն
խմբագրելԵրբեմն արտահայտությունն օգտագործվում է որպես համընդհանուր պատերազմի անհրաժեշտության քողարկված հղում։ 1673 թվականի անգլիացի նախարար Էնթոնի Էշլի Կուպերն օգտագործել է արտահայտությունը «Delenda est Carthago» իր հայտնի ճառում խորհրդարանի առաջ՝ Անգլո-հոլանդական երրորդ պատերազմի ժամանակ համեմատելով Անգլիային Հռոմի, իսկ Հոլանդիայի հանրապետությանը Կարթագենի հետ։
1890-ական թվականներին լոնդոնյան Saturday Review թերթը հրապարակեց մի քանի հոդվածներ, որոնցում արտահայտվում էին հակագերմանական տրամադրություններ, որոնք ամփոփվում էին Germania est delenda մեջբերումով (Գերմանիան պետք է կործանվի)։
Գերմանամետ Ռադիո Փարիզը բռնագրաված Ֆրանսիայում 1940-1944 թվականներին օգտագործում էր արտահայտությունը որպես կարգախոս. «Անգլիան, ինչպես Կարթագենը, կկործանվի՜»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ T. Robert S. Broughton The magistrates of the Roman Republic /. — New York :, 1951-52.. — С. 453.
- ↑ Ирина Портнягина Античность. Карфаген и Пунические войны // Энциклопедия для детей. Всемирная история / Глав. ред. Аксёнова М. Д., Володин В.. — 4-е изд.. — М.: Аванта+, 2001. — Т. 1. — С. 161. — 688 с. — ISBN 5-8483-0003-8
- ↑ Astin A. Cato the Censor. — Oxford: Clarendon Press, 1978. — 392 p.(չաշխատող հղում) (требуется регистрация или подписка)
- ↑ Charles E. Little, Аутентичность и формы фразы Катона Carthago Delenda Est(անգլ.) Classical Journal 29 (1934), стр. 429—435. Основные древние источники: «Катон» Плутарха (27), (δοκεῖ δέ μοι καὶ Καρχηδόνα μὴ εἶναι); «„Естественная история“» Плиния Старшего (15.74); Луций Анней Флор (1.31); «О знаменитых людях» Секста Аврелия Виктора (47.8). Дальнейшая эволюция фразы до её современной формы рассматривается в работе «Ceterum censeo Carthaginem esse delendam» (Silvia Thürlemann-Rapperswil, Gymnasium 81 (1974).)