Պորտ Սուդան
Պորտ Սուդան (արաբ․՝ بور سودان Bōr Sūdān), նավահանգստային քաղաք Սուդանի հյուսիսարևելյան մասում՝ Կարմիր ծովի ափին։ Կարմիր ծով անվանումը կրող նահանգի վարչական կենտրոնն է, մեծությամբ՝ Սուդանի երկրորդ բնակավայրը (զիջում է միայն երկրի մայրաքաղաք Խարթումին)։ Բնակչությունը կազմում է 517,338 մարդ՝ 2008 թվականի տվյալներով։ Ունի միջազգային օդանավակայան և ծովային նավահանգիստ[1], որի միջոցով է իրականացվում երկրի միջազգային առևտրի մոտավորապես 90 տոկոսը[2], բամբակի, բրդի, կաշվի, գումիարաբիկի, կենդանիների արտահանումը։
Քաղաք | ||
---|---|---|
Պորտ Սուդան | ||
արաբ․՝ بور سودان | ||
Երկիր | Սուդան | |
Համայնք | Red Sea? | |
Հիմնադրված է | 1909 թ. | |
ԲԾՄ | 62 մ | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն, Անգլերեն | |
Բնակչություն | 517․338 մարդ (2008) | |
Կրոնական կազմ | Մուսուլմաններ | |
Տեղաբնականուն | Պորտ սուդանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքս | 33311 | |
Փոստային դասիչ | 33312, 33315, 33321 | |
| ||
Ժողովրդագրություն
խմբագրելՏարին | Բնակչ. |
---|---|
1906[3] | 4,289 |
1941 | 26,255 |
1973 | 132,632 |
1983 | 209,938 |
1993 | 305,385 |
2007 (est.) | 489,275 |
2008 (est.) | 517,338 |
Բնակչությունը հիմնականում բաղկացած է սուդանցի արաբներից, ներառյալ տեղաբնիկ բեջա ցեղի մարդկանց, ասիացիների ու եվրոպացիների փոքրամասնություններին։
Քույր քաղաքներ
խմբագրելԿլիմա
խմբագրելՊորտ Սուդանին բնորոշ է անապատային շոգ կլիման՝ չափազանց շոգ ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով (Köppen climate classification-ի դասակարգմամբ կրում է BWh նիշը)։ Անհրաժեշտ խմելու ջրի մի մասն ստացվում է ծովի ջուրը աղազերծելու միջոցով։ Ձմռանը օդի ջերմաստիճանը հաճախ անցնում է 30, ամռանը՝ 45 աստիճանից։ Տեղումների տարեկան միջին քանակը 76 միլիմետր է։ 1983 թվականի հունվարից մինչև 1984 թվականի հունիս ամիսը՝ շուրջ մեկուկես տարի, ընդհանրապես տեղումներ չեն եղել.[4]:
Պորտ Սուդան, Սուդան (1961–1990, extremes 1906–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.0 (98.6) |
36.6 (97.9) |
40.0 (104) |
41.2 (106.2) |
47.0 (116.6) |
46.7 (116.1) |
48.0 (118.4) |
48.6 (119.5) |
46.1 (115) |
44.3 (111.7) |
39.0 (102.2) |
38.0 (100.4) |
48.6 (119.5) |
Միջին բարձր °C (°F) | 26.8 (80.2) |
27.0 (80.6) |
28.8 (83.8) |
31.4 (88.5) |
35.0 (95) |
38.5 (101.3) |
40.1 (104.2) |
40.2 (104.4) |
37.4 (99.3) |
33.4 (92.1) |
30.8 (87.4) |
28.8 (83.8) |
33.2 (91.8) |
Միջին օրական °C (°F) | 23.3 (73.9) |
23.0 (73.4) |
24.3 (75.7) |
26.5 (79.7) |
29.3 (84.7) |
32.2 (90) |
34.1 (93.4) |
34.5 (94.1) |
32.1 (89.8) |
29.3 (84.7) |
27.3 (81.1) |
24.7 (76.5) |
28.4 (83.1) |
Միջին ցածր °C (°F) | 19.7 (67.5) |
19.0 (66.2) |
19.9 (67.8) |
21.6 (70.9) |
23.7 (74.7) |
25.9 (78.6) |
28.2 (82.8) |
28.9 (84) |
26.8 (80.2) |
25.3 (77.5) |
23.8 (74.8) |
21.3 (70.3) |
23.7 (74.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 10.0 (50) |
10.2 (50.4) |
10.0 (50) |
12.3 (54.1) |
17.4 (63.3) |
17.2 (63) |
20.0 (68) |
20.0 (68) |
18.9 (66) |
17.5 (63.5) |
17.5 (63.5) |
9.0 (48.2) |
9.0 (48.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 7.2 (0.283) |
0.9 (0.035) |
0.9 (0.035) |
0.2 (0.008) |
1.1 (0.043) |
0.2 (0.008) |
3.8 (0.15) |
1.4 (0.055) |
0.0 (0) |
13.9 (0.547) |
35.0 (1.378) |
10.0 (0.394) |
76.1 (2.996) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 1.2 | 0.2 | 0.2 | 0.3 | 0.3 | 0.1 | 0.8 | 0.3 | 0.0 | 1.2 | 4.1 | 1.7 | 10.4 |
% խոնավություն | 69 | 70 | 69 | 65 | 58 | 50 | 49 | 50 | 60 | 72 | 72 | 71 | 63 |
Միջին ամսական արևային ժամ | 195.3 | 226.8 | 282.1 | 306.0 | 322.4 | 285.0 | 272.8 | 288.3 | 282.0 | 297.6 | 225.0 | 213.9 | 3197,2 |
Միջին օրական արևային ժամ | 6.3 | 8.1 | 9.1 | 10.2 | 10.4 | 9.5 | 8.8 | 9.3 | 9.4 | 9.6 | 7.5 | 6.9 | 8.8 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 57 | 68 | 75 | 80 | 80 | 72 | 67 | 68 | 78 | 82 | 69 | 63 | 72 |
Աղբյուր #1: NOAA[5], Hong Kong Observatory[6], | |||||||||||||
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[7] |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Большая российская энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Eltahir, Nafisa; Abdelaziz, Khalid; Saul, Jonathan (2021 թ․ դեկտեմբերի 23). «Sudan's Red Sea port struggles to recover from blockade and turmoil». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 22 (11th ed.). Cambridge University Press. էջ 133.
- ↑ Monthly Rainfall for Port Sudan (#62641)
- ↑ «Port Sudan Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Climatological Information for Port Sudan, Sudan». Hong Kong Observatory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Station Port Soudan» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Arckell, A. J., UNESCO General History of Africa, History of Darfur 1200-1700 A.D. SNR.
- Encyclopædia Britannica, "Port Sudan" (description), 2007, webpage: EB-PortSudan.(չաշխատող հղում)
- Michael R. T. Dumper; Bruce E. Stanley, eds. (2008), «Port Sudan», Cities of the Middle East and North Africa, Santa Barbara, Cal.: ABC-CLIO, ISBN 9781576079195
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Սուդան» հոդվածին։ |