Պորտենյո (իսպ.՝ Porteño, իգական ձևույթը՝ porteña), իսպաներենում օգտագործվում է այն անձի առնչությամբ, ով նավահանգստային քաղաքից է (ծնվել է այնտեղ կամ այնտեղ է ապրում)։ Սակայն այդ բառը կարող է գործածվել նաև որպես ածական՝ բնորոշելով նավահանգստային քաղաքի հետ կապված որեւէ բան։

Պորտենյոների կառնավալ Բուենոս Այրեսում

Ամենամեծ քաղաքը, որին այս եզրույթը գլխավորապես վերաբերում է, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսն է. 19-րդ դարի վերջերից Porteños- ը դարձել է այդ քաղաքի մարդկանց մականունը (կամ demonym-ը )[1]։

Եվրոպայից մեծ ներգաղթի ալիքների հետևանքով, որոնք գագաթնակետին հասան, 1880-ական թվականներին, Ռիո դե լա Պլատայի տարածաշրջանը և, մասնավորապես, Բուենոս Այրեսն ու Մոնտեվիդեոն , հիմնականում բնակեցվեցին եվրոպական ծագում ունեցող մարդկանցով, առավելապես՝ իտալացիներով , իսպանացիներով և գերմանացիներով, այլ կերպ ասած՝ պորտենյոներով։ Ի հակադրություն դրա՝ Արգենտինայի մնացած մասերում և հատկապես հյուսիսարեւմտյան տարածքներում, ետգաղութացման դարաշրջանում եվրոպացիների ներգաղթն ավելի փոքր ծավալներով տեղի ունեցավ, և այդպիսով հիմնականում պահպանվեց մինչգաղութացման ժամանակաշրջանի բնակչության կազմը, որը բաղկացած էր կրեոլներից (գաղութաբնակ իսպանացիների սերունդներից, ինչպես նաև՝ եվրոպացու և տեղաբնիկի կապի արդյունք խառնածիններից), մեսթիսոսներից (կրեոլի և տեղաբնիկի կապի արդյունք խառնածիններից) և բնիկներից ։

Չիլիում porteño/a -ն սովորաբար գործածվում է Վալպարաիսոյի բնակիչների առնչությամբ[2][3]։

Կոստա Ռիկայում porteño /a -ն սովորաբար օգտագործվում է խաղաղօվկիանոսյան ափի Պունտարենաս երկրամասի բնակիչների առնչությամբ[4]։

Արգենտինացի նշանավոր կոմպոզիտոր, երաժիշտ Աստոր Պիացոլան երաժշտական չորս կոմպոզիցիաներից բաղկացած շարք է ստեղծել՝ Cuatro Estaciones Porteñas խորագրով, որտեղ արտացոլել է պորտենյաների ու պորտենյոների կյանքը, նրանց հույզերն ու ապրումները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What is Porteño in English? - Porteño Spanish». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  2. Gregory, Vanessa (2009 թ․ նոյեմբերի 8). «Tastes of Newly Fashionable Valparaíso, Chile». The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  3. Gabanski, Pepa (2011 թ․ հունվարի 21). «Old Prejudices Die Hard In Chile's Rival Coastal Cities: Viña and Valparaíso». The Santiago Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.