Այս հրաշալի կյանքը ֆիլմի նկարահանումների ժամանակ ձյան էֆեկտ ստանալու համար կիարռվել է նոր տեխնոլոգիա, ինչի համար օգտագործվել է մոտ 300 տոննա գիպս, 300 տոննա գաջ, և 3000 տոննա մանրացված սառույց, նաև հատուկ փրփուր և օճառաջուր։
Փայլատակում ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորՍթենլի Կուբրիկը, ով շախմատի մեծ սիրահար էր, մեկ օրով դադարեցրել է նկարահանումները և շախմատ էր խաղացել դերասան Տոնի Բերտոնի հետ, չնայած նրան, որ ֆիլմի նկարահանումները հետ էին ընկնում գրաֆիկից։
Աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր դիտել Չառլի Չապլինի ֆիլմեր և Դիտելով «Ոսկու տենդ» ֆիլմը նա գրում է Չապլինին «Ձեր՝ «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և դուք անկասկած հռչակավոր մարդ կդառնաք։ Էյնշտեյն»: Ինչի հետ կապված Չապլինը պատասխանում է. «Ես ձեզանով ավելի շատ եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք աշխարհում չի հասկանում, իսկ դուք մեկ է հռչակավոր մարդ դարձաք: Չապլին»