«Պոմպեյի տեսարան» (անգլ.՝ Pompeian Scene, կամ «Կեսօրյա հանգիստ»), անգլիացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի նկարներից։ Հեղինակը յուղաներկով կտավը վրձնել է 1868 թվականին։

Պոմպեյի տեսարան
տեսակգեղանկար
նկարիչԼոուրենս Ալմա-Թադեմա
տարի1868[1]
բարձրություն130 ± 1 սանտիմետր
լայնություն360 ± 1 սանտիմետր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

«Պոմպեյի տեսարանում» նկարիչը պատկերել է Հին Հունաստանի իրավիճակը, որը նա ստացել է XIX դարում հայտնի հնագիտական գտածոներից։ Առաջին պլանում՝ սեղանին դրված են երկու ոսկե գավաթ, Աֆրոդիտեի արծաթե կիսանդրին, հաց, ծաղիկներ, խաղող, մրգեր և կարմրանախշ ամֆորա։ Հետին պլանում երկու տղամարդ՝ ծեր և երիտասարդ, լսում են, թե ինչպես է դեռատի աղջիկը նվագում կրկնակի ֆլեյտան։ Նրա պրոֆիլը և զգեստները գալիս են Ֆիդիասի քանդակներից։ Հստակ պատկերը և վառ գույները հիշեցնում են Հին Հունաստանի նախշագրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել