Վասակ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասակ Սամսոնի Պողոսյան (1881[1] - 1937[1]), Անդրկովկասում հեղափոխական գործողությունների մասնակից, խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1920)։
Վասակ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1881[1] |
Մահացել է | 1937[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական և պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1905 թվականից։ Մինչև 1917 թվականը աշխատել է Սիբիրում։ 1919 թվականին փոխադրվել է Հայաստան։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ (1922-1928), Անդրֆեդերացիայի կենտգործկոմի պլենումի (1923 թվականից) և Անդրկենտգործկոմի բյուջետային հանձնաժողովի (1927 թվականից) կազմում։ 1929 թվականից եղել է Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի կոլեգիայի, 1930 թվականից՝ Պետպլանի նախագահության անդամ։ Կյանքի վերջին տարիներին պատասխանատու աշխատանք է տարել Անդրֆեդերացիայի ֆինանսական մարմիններում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 372)։ |