Վահրամ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Սերգեյի Պողոսյան (հուլիսի 6, 1965, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունվարի 10, 1994, Հորադիզ (գյուղ), Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Վահրամ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1965 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 10, 1994 (28 տարեկան) |
Մահվան վայր | Հորադիզ (գյուղ), Հադրութի շրջան, Արցախ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1965 թվականի հուլիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը, Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետը, աշխատել Ստեփանակերտի սպորտկոմիտեում՝ որպես մարզիչ, սպորտի վարպետ էր։
1988 թվականից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Կամավորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում, մասնակցել է բազմաթիվ մարտերի։ Այնուհետև ծառայել է թիվ 1 վաշտի առաջին դասակում, շարքայինից հասել մինչև ավագ լեյտենանտի կոչման։ 1993 թվականից Հադրութի գնդում գումարտակի հրամանատարի տեղակալ էր։ Աշխատել է ԼՂՀ Ազգային Անվտանգության վարչությունում։
Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին, Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայություն» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու տղա։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)