Նարբե Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարբե Պողոսյան (հունվարի 6, 1985, Թեհրան, Իրան), հայազգի դերասան, ռեժիսոր[1]։
Նարբե Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրելՆարբե Պողոսյանը ծնվել է 1985 թվականի հունվարի 6-ին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում[2]։ Ամուսնացած է դերասանուհի Աստղիկ Ալավերդյանի հետ։
Սովորել է Թեհրանի Նվարդ Գյուլբենկյան, այնուհետև Թեհրանի Գոհար հայկական դպրոցներում։ 17 տարեկանում տեղափոխվել է Երևան և ընդունվել «Գալիք» համալսարանի իրավաբանական բաժին, որտեղ ուսումը կիսատ թողնելով՝ տեղափոխվել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի համակարգչային ծրագրավորման բաժին։ Այն նորից կիսատ է թողնել և 2002-2007 թվականներին սովորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
2005 թվականին եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Տարբերակ» հաղորդման հեղինակը, 2006 թվականին՝ «TV5» հեռուստաընկերության «Ընտանեկան իրավիճակներ», իսկ 2007 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» նախագծերի պրոդյուսերը, դերասանը և ռեժիսորը։
2008-2009 թվականներին նկարահանել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Այսպես էլ ապրում ենք» (121 սերիա) հեռուստասերիալը, իսկ 2010-2014 թվականներին որպես «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի պրոդյուսեր, դերասան և ռեժիսոր` աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում։ «Անցնենք գործի» հաղորդաշարի ռեժիսորն ու պրոդյուսերն է։ Հանդիսանում է «Հեռախոսագրքույկ» գովազդային ամսագրի հեղինակը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Չենք կարողանում վերադառնալ եթեր. Նարբե Պողոսյան (ֆոտո)». armlur.am.
- ↑ «Zarkfoundation - Նարբե Պողոսյան». zarkfoundation.com.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՏԱՆՔ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ»