Դորիկ Պողոսյան
հայ աշխարհագետ
(Վերահղված է Պողոսյան Դորիկից)
Դորիկ Ասքանազի Պողոսյան (փետրվարի 4, 1930, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009), հայ աշխարհագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993)։
Դորիկ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1930 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2009 |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1953) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (1993) |
Կենսագրություն
խմբագրելԴորիկ Պողոսյանը ծնվել է 1930 թվականին Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1990-2003 թվականներին եղել է ՀՊՄՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող[1]։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ լանդշաֆտագիտության, բնական պաշարների գնահատման խնդիրներին։ Համահեղինակ է ՀՀ գյուղատնտեսական ատլասի (ռուսերեն, 1984) ու «Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն» (2000) դպրոցական դասագրքի։
Մահ
խմբագրելՄահացել է 2009 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[2]։
Երկեր
խմբագրել- Сельскохозяйственная оценка природных ресурсов территории Армянской ССР. Ереван, 1986[3].
- Հայկական լեռնաշխարհի (ու հարակից տարածքների) լանդշաֆտները և ֆիզիկաաշխարհագրական շրջանները։ ԵՊՀ հրատ., Երևան։ 232 էջ։ ISBN 978-5-8084-1007-7[4].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ «The memorial of Poghosyan Dorik (Դորիկ Պողոսյան Ասքանազի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Պողոսյան, Դորիկ Ասքանազի (1986). Сельскохозяйственная оценка природных ресурсов территории Армянской ССР. Ин-т геологии АН Армянской ССР. Ереван: Изд-во АН АрмССР.(չաշխատող հղում)
- ↑ Պողոսյան, Դորիկ Ասքանազի; Խոյեցյան, Աշոտ Վոլոդյայի (2008). Հայկական լեռնաշխարհի (ու հարակից տարածքների) լանդշաֆտները և ֆիզիկաաշխարհագրական շրջանները. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808410077.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիկ Պողոսյան» հոդվածին։ |