Անջելո Պոլիցիանո (Իտալերեն: [politˈtsjaːno];Latin: Politianus), (հուլիսի 14, 1454[1][2], Մոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] - սեպտեմբերի 29, 1494[4][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]), իտալացի հումանիստ-բանաստեղծ, բանասեր։

Անջելո Պոլիցիանո
իտալ.՝ Angelo Poliziano
Ծննդյան անունիտալ.՝ Angelo Ambrogini
Ծնվել էհուլիսի 14, 1454[1][2]
ԾննդավայրՄոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա[3]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1494[4][2] (40 տարեկան)
Վախճանի վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]
ԳերեզմանՖլորենցիա
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, համալսարանի դասախոս, բանասեր և գրող
Լեզուիտալերեն և լատիներեն
Քաղաքացիություն Սիենայի Հանրապետություն և  Ֆլորենցիայի Հանրապետություն
ԿրթությունՖլորենցիայի համալսարան[5]
 Angelo Poliziano Վիքիպահեստում
Սանդրո Բոտիչելլիին,,Վեներայի ծնունդը,, ստեղծել է՝ ներշնչվելով Պոլիցիանոյի ստանսներով:

Ծնողներն էին Բենեդետո Ամբրոջինին և Անտոնիա Սալիմբենին[6]։ Նա իր ուժերը փորձել է բանաստեղծության, փիլիսոփայության, բանասիրության բնագավառներում՝ քաջագիտակ լինելով ինչպես իտալերենին, այնպես էլ լատիներենին ու հին հունարենին։ Եղել է Ֆլորենցիայի համալսարանի դասախոս, սերտ հարաբերություններ պահպանել Մեդիչի իշխանների հետ՝ պալատում ծառայելով որպես խորհրդական։ Իր համբավի հիմքը դրել է ՝ Հոմերոսի,,Իլիականից,, հատվածներ թարգմանելով լատիներեն։ Թեև ստեղծագործել է նաև լատիներեն, սակայն Լորենցո Մեդիչիի հետ մեկտեղ մեծ ջանքեր է գործադրել իտալերենի՝ որպես գրի ու գրականության լեզվի հաղթարշավը, լայն գործածությունն ապահովելու համար։

Ոտանավորներ մրցախաղի մասին» (1478, հրատարակվել է՝ 1518 թ.) անավարտ պոեմում մարմնավորել է Վերածնության դարաշրջանի մարդու կատարելատիպը։ Գրել է մի քանի եղերերգ (լատիներեն) և տոսկանյան ժողովրդական պոեզիայի ժանրերը հասցրել Վերածննդի սիրային քնարերգության լավագույն նմուշների մակարդակին։ Հեղինակել է «Նոթեր Պացցիի դավադրության մասին» (1478) պատմական երկը։ Անջելո Պոլիցիանոյի «Ասք Օրփեոսի մասին» (բեմադրվել է՝ 1480 թ.) չափածո պիեսը Վերածնության դարաշրջանի աշխարհիկ դրամայի առաջին նմուշն է ազգային լեզվով։ Իր ստեղծագործություններով նա նպաստել է վերածննդյան կամ հումանիստական լատիներենը միջնադարյան նորմավորված լատիներենից սահմանազտելու գործին։

Հուստինիանոսի օրենքների մասին Պոլիցիանոյի գրած աշխատությունը խթան է հանդիսացել հռոմեական իրավունքի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու և բորբոքելու համար[7]։ Իսկ նրա բանաստեղծությունները, ուսումնասիրողներից շատերի կարծիքով, որոշակի ազդեցություն են գործել Վերածննդի նշանավոր գեղանկարիչներից մեկի՝ Սանդր Բոտիչելլիի վրա, և դա նկատվում է նրա մի շարք բնանկարներում, այդ թվում՝ հանրահայտ «Գարուն»-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 http://www.palazzo-medici.it/mediateca/it/Scheda_Poliziano_(1454-1494)
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. «Արխիվացված պատճենը» (իտալերեն). Letteratura Italiana. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Зарубежная литература. Эпоха Возрождения. — М: Просвещение, 1976, с.с. 72 — 80.
  • Полициано А. Сказание об Орфее. Пер. С.В.Шервинского, статьи А.К.Дживелегова и М.Н.Розанова. – М.-Л.: Academia, 1933.
  • Лоренцо Медичи и поэты его круга. В книге полный перевод поэмы А. Полициано "Стансы на турнир". – М.: Водолей, 2013, 2017.
  • Celenza, C.S. (2009). Maes, Y.; Papy, J.; Verbaal, W. (eds.). «End Game: Humanist Latin in the Late Fifteenth Century». Latinitas Perennis Volume II: Appropriation and Latin Literature Brill's Studies in Intellectual History 178. Leiden, The Netherlands: Koninklijke Brill NV: 201–244.
  • Daneloni, A. (2001). Poliziano e il testo dell'Institutio oratoria. Messina: Centro interdipartimentale di studi umanistici. ISBN 88-87541-04-3.
  • Godman, P. (1998). From Poliziano to Machiavelli: Florentine Humanism in the High Renaissance. Princeton: Princeton University Press. ISBN 0-691-01746-8.
  • Grafton, A. (1994). Defenders of the Text: The Traditions of Scholarship in an Age of Science, 1450–1800. Cambridge: Harvard University Press. ISBN 0-674-19545-0.
  • Kraye, J. (1997). Cambridge Translations of Renaissance Philosophical Texts: Moral philosophy. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-42604-9.
  • Leuker, T. (1997). Angelo Poliziano, Dichter, Redner, Stratege: eine Analyse der "Fabula di Orpheo" und ausgewählter lateinischer Werke des Florentiner Humanisten. Stuttgart: De Gruyter. ISBN 3-11-096840-1.
  • Del Lungo, I. (1897). Florentia. Florence: Barbera. ISBN 88-87187-60-6.
  • Maïer, I. (1966). Ange Politien. La formation d'un poète humaniste (1469–1480). Geneva: Librairie Droz. EAN 3600121074972.
  • Maïer, I. (1965). Les Manuscrits d'Ange Politien: Catalogue descriptif. Geneva: Librairie Droz. ISBN 2-600-03002-6.
  • Meltzoff, S. (1987). Botticelli, Signorelli and Savonarola, Theologia Poetica and Painting from Boccaccio to Poliziano. Florence: L.S. Olschki. ISBN 88-222-3494-4.
  • Moss, A. (2003). Renaissance Truth and the Latin Language Turn. Oxford: Oxford University Press.
  • Nativel, C. (1997). Centuriae latinae: cent une figures humanistes de la Renaissance aux Lumières offertes à Jacques Chomarat. Geneva: Librairie Droz. էջեր 623–628. ISBN 2-600-00222-7.
  • Orvieto, P. (2009). Poliziano e l'ambiente mediceo. Rome: Salerno. ISBN 88-8402-650-4.
  • Quint, D. L. (2005). The Stanze of Angelo Poliziano. Penn State University Press. ISBN 978-0-271-02871-2.
  • Società editrice Fiorentina (1910). Artistic guide of Florence and its environs ... : with historical notices on the town and on the principal monuments, engravings, topographical plans-catalogues of the galleries Edition: 3. Firenze: Società editrice Fiorentina. էջ 81. OCLC 23489553.
  • Strathern, P. (1993). The Medici: Godfathers of the Renaissance. London: Random House UK. ISBN 0-09-952297-7.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 362  
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելո Պոլիցիանո» հոդվածին։