Պոգոնոֆոբիա
Պոգոնոֆոբիա, վախ մորուքից։
Պոգոնոֆոբիա | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
ՊատմությունԽմբագրել
Պոգոնոֆոբիա եզրույթն առաջացել է հունարեն պոգոն (πώγων)՝ մորուք և ֆոբոս (φόβος)՝ վախ բառերից[1]։ Հականիշը կլինի «պոգոնոֆիլիա», այսինքն՝ սեր մորուքների կամ մորուքավոր մարդկանց նկատմամբ։
1851 թվականին Դևիդ Սմիթը հրատարակել է «Բարեփոխված Երիցական եկեղեցու կովենանտը», որում նկարագրել է Բադենյան ճիզվիտներին, որոնք տառապում են «իսկական պոգոնոֆոբիայով ժողովրդավարական մորուքի տեսքից»[2]։
Այս եզրույթը նախատեսված էր հումորային ձևով ընդունելու համար[1]։ 1920-ական թվականներին հոգեբան Ջոն Ուոթսոնը կարողացել է պայմանական ռեֆլեքսի մեթոդով այդ վախն առաջացնել երիտասարդ տղայի մեջ[3]։
2013 թվականի օգոստոսին Օհայոյի Ռայթ նահանգի համալսարանի պատմության դասախոս և The Beard Movement in Victorian Britain[4] գրքի հեղինակ Քրիստոֆեր Օլդսթոուն-Մուրը նշել է. «Վերջին հարյուրամյակի ընթացքում ենթադրվում էր, որ դեմքի մազերը արտացոլում են կասկածելի անհատականությունը և համարձակությունը... Քաղաքական գործիչները, պետական ծառայողներն ու գործարարները, և, իհարկե, լրագրողները, ռիսկի են ենթարկում իրենց հեղինակությունը, եթե հրաժարվում են սափրվելուց»[5]։
Հաստատվում է որոշակի վերաբերմունք «մորուքականության» (beardism)՝ դեմքի մազածածկույթի հիմքով խտրականության նկատմամբ, և նշվում է մշակույթների տարբերությունը[6]։ Որոշ ասոցիացիաներ կապված են մորուքի ոչ հիգիենիկ լինելու (օրինակ, անօթևանների շրջանում) և կանանց նորաձև նախասիրությունների հետ։ Այն, որ տարբեր կրոնական խմբեր մորուքներին քիչ թե շատ ակնածանքով են վերաբերվում, նույնպես գործոն է, օրինակ՝ հուդայականության և իսլամի մեջ։ Նմանապես, որոշ խմբեր պահանջում են ունենալ մորուք և արգելում են սափրվել, ինչն ազդում է այդ հասարակության նորմերի և ընկալումների վրա[7]։
Մեղադրանքներ BBC-ի նկատմամբԽմբագրել
2013 թվականի օգոստոսին Ջերմի Պաքսմանը իր գործատուներին մեղադրում էր պոգոնոֆոբիայի մեջ այն բանից հետո, երբ թերթերը և սոցիալական ցանցերը քննադատել էին նրան, երբ BBC Newsnight հաղորդաշարի ժամանակ ցուցադրել է իր մորուքը[8]։ Պաքսմանն ասել է. «Քանի ձեզ չի հաջողվել լինել քեռի Ալբերտը, Դեմիս Ռուսոսը կամ Աբու Համզան, BBC-ն ընդհանուր առմամբ նույնքան պոգոնոֆոբ է, որքան հանգուցյալ ալբանացի դիկտատոր Էնվեր Խոջան»[9]։ Ավելի ուշ նա գրել է. «Բանն այն է, որ ես սովորաբար չեմ սիրում մորուք», և նշելով, թե ինչպես է դարձել «Մորուքի ազատագրման ճակատի» համար «հայտարարության տղան», ափսոսանքով ավելացրել է, որ «դա համարում է բավականին ծանր բեռ»[10]։
«BBC Radio 4»-ի և «World Service»-ի նախկին հաղորդավար Ռոբին Լուսթիգը, որը նախկինում «Տարվա մորուք»-ի հաղթողն էր, նույնպես բնութագրել է BBC-ն որպես պոգոնոֆոբ[11]։ «BBC Radio 5 Live»-ից Դենի Բեյքերը չի համաձայնել և հայտարարել է. «Ես իսկապես չեմ կարծում, որ Ջերեմի Պաքսմանը պետք է մորուք ունենա։ Դա այլասերում է։ Դիսնեյը ճիշտ էր։ Հեյ, BBC, ոչ մի մորուքավոր նորություն»[1][11]։ Բեյքերի դիտարկումը Դիսնեյի մասին հղում է այս ընկերության երկարամյա արգելքին՝ աշխատակիցների կողմից մորուք կրելու համար, որը հանվել է միայն 2012 թվականին՝ դրա ներդրումից գրեթե վաթսուն տարի անց[12]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Quinion Michael (17 August 2013)։ «Pogonotrophy»։ World Wide Words։ Վերցված է 6 October 2013
- ↑ Smith David A, Willson James M. (1851)։ The Covenanter: Devoted to the Principles of the Reformed Presbyterian Church VII։ William S. Young։ էջ 215
- ↑ Doctor R. M., Kahn A. P, Adamec C. (2008)։ The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties (Third ed.)։ New York: Facts On File Inc.։ էջ 82։ ISBN 978-0-8160-6453-3
- ↑ Oldstone-Moore Christopher (Autumn 2005)։ «The Beard Movement in Victorian Britain»։ Victorian Studies (Indiana University Press) 48 (1): 7–34։ JSTOR 3829878։ doi:10.2979/VIC.2005.48.1.7
- ↑ Lowther Ed (14 August 2013)։ «A history of beards in the workplace»։ BBC News։ Վերցված է 15 August 2013
- ↑ «Are you a beardist?»։ BBC World News։ 18 November 2002։ Վերցված է 6 October 2013
- ↑ «Fear Of Beards»։ FearOf.net։ Վերցված է 6 January 2015
- ↑ Halliday Josh (13 August 2013)։ «Jeremy Paxman's beard tickles Newsnight viewers and Twitter»։ The Guardian։ Վերցված է 6 October 2013
- ↑ «Jeremy Paxman 'may keep' notorious Newsnight beard»։ BBC News։ 13 August 2013։ Վերցված է 6 October 2013
- ↑ Paxman Jeremy (17 August 2013)։ «Jeremy Paxman: It's only a beard but it's a big burden»։ Daily Telegraph։ Վերցված է 6 October 2013
- ↑ 11,0 11,1 Battersby Matilda, Noah Sherna (29 July 2013)։ «Is the BBC pogonophobic? Jeremy Paxman's beard raises a hairy issue»։ The Independent։ Վերցված է 6 October 2013
- ↑ Jones Sam (24 January 2012)։ «Disney lifts beard ban for park workers»։ The Guardian։ Վերցված է 15 August 2013
ԳրականությունԽմբագրել
- Edworthy Niall (15 December 2010)։ The Curious World of Christmas։ էջ 61։ ISBN 978-1-4464-2223-6
- Peterkin Allan (1 July 2002)։ One Thousand Beards: A Cultural History of Facial Hair (Paperback)։ Vancouver: Arsenal Pulp Press։ էջ 227։ ISBN 1-55152-107-5։ Վերցված է 6 October 2013 978-1-55152-107-7.