Մորուքի փառատոն (Մորուք fest), հայաստանյան ամենամյա փառատոն, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 15–ին Դիլիջանում[1]։

«Մորուքի փառատոն»
Տեսակփառատոն
Ժամանակաշրջան2019 թվականի հունիսի 15
Հաճախականությունամենամյա
ՎայրԴիլիջան
Առաջինը2019

Նպատակն է կոտրել բոլոր կարծրատիպերը Հայաստանում անցկացվող փառատոների ստանդարտ բնույթի հետ կապված և դրանով իսկ միջազգային զբոսաշրջային շուկայում բարձրացնել Հայաստանի գրավչության մակարդակը[2]։

Պատմություն

խմբագրել

«Մորուքի փառատոնի» կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը[3]։ Այն դարձել է Հայաստանի առաջին փառատոներից մեկը, որն իր մեջ համապարփակորեն ներառում է զվարճանքը, հումորը, ժամանցը, աշխարհի նոր տենդեցների ռիթմը։

Փառատոնի ստեղծման համար հիմք է հանդիսացել վերջին շրջանում միջազգային մակարդակով նկատվող միտումը․ այսօր տղամարդկանց մոտ միջազգային մակարդակով նկատվում է մորուք պահելու տենդենց, ինչպես նաև կանանց շրջանակներում՝ մեծ հետաքրքրություն մորուքով տղամարդկանց նկատմամբ[4]։

Նկարագրություն

խմբագրել

Փառատոնի շրջանակներում անց են կացվում մի շարք մրցույթներ, որոնք բաղկացած են տարբեր անվանակարգերից՝ «Երկար մորուք», «Կլասիկ մորուք», «Կաֆունե մորուք» «Կրեատիվ մորուք»[5]։

Հունիսի 15-ին հայաստանյան հանրահայտ սափրիչները ցույց կտան իրենց հմտությունները, օրվա վերջում կրեատիվ մորուքներով մոդելները կընտրվեն կանանցից կազմված ժյուրիի կողմից, այնուհետև բոլոր անվանակարգերը կհայտարարվեն բեմից և կպարգևատրվեն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանում Մորուքի փառատոն կանցկացվի - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  2. «Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի». armdaily.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «Հայաստանում առաջին անգամ Մորուքի փառատոն կանցկացվի». asekose.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  4. ««Մորուքի փառատոն»՝ Հայաստանում - 5-րդ ալիք». 5tv.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  5. «Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.