Պյոտր Ստեփանի Օսկանյան (հոկտեմբերի 18, 1923(1923-10-18), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 2, 1988(1988-09-02), Մոսկվա, ԽՍՀՄ), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (10․8․1944, 12․11․1944, 31․5․1945), գվարդիայի եֆրեյտոր։ 1942 թվականի հուլիսին զորակոչվել էր կարմիր բանակ։ Հայրենական պատերազմի ժամանակ, որպես սակրավոր, մարտնչել էր Դոնի, Ստալինգրադի, Հարավային–արևմտյան, Ուկրաինայի․ 3-րդ և Բելառուսիայի 1-ին ռազմաճակատներում։ Փառքի շքանշանների արժանացել էր Արևմտյան Բուգի գետանցման ժամանակ և Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել էր նաև Կարմիր աստղի շքանշանով։

Պյոտր Օսկանյան
հոկտեմբերի 18, 1923(1923-10-18) - սեպտեմբերի 2, 1988(1988-09-02) (64 տարեկան)
ԾննդավայրՎորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումստարշինա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 565.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 565