Պյոտր Պետրովիչև (ռուս.՝ Пётр Петровичев, դեկտեմբերի 6 (18), 1874[1], Q21335621?, Q60851329?, Rostovskiy Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 4, 1947(1947-01-04)[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ։

Պյոտր Պետրովիչև
Ծնվել էդեկտեմբերի 6 (18), 1874[1]
ԾննդավայրQ21335621?, Q60851329?, Rostovskiy Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 4, 1947(1947-01-04)[2][3][1] (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներQ111291431?
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Կայքrostmuseum.ru/petrovichev/main.html
 Pyotr Petrovichev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Պետրովիչևի գերեզմանը

Ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 6-ին (18), Ռոստովի շրջանի Վիսկովո գյուղում (այժմ Յարոսլավի մարզ)։ Նախնական կրթությունն ստացել է Ռոստովի հնագույն եկեղեցական թանգարանում, որտեղ ծանոթացել է Վասիլի Վերեշչագինի հետ, ով և նրան խորհուրդ է տվել կրթությունը շարունակել Մոսկվայում։

Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1892-1903թթ), Իսահակ Լևիտանի և Վալենտին Սերովի հետ։

Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության և ռուսական նկարիչների միության անդամ (1911 թվականից

1910 թվականին մասնակցություն է ունեցել Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության XXXVIII-րդ ցուցահանդեսին (Մոսկվայում և Պետերբուրգում) և «ռուսական նկարիչների միության» VII-րդ նկարների ցուցահանդեսին։ 1911 թվականին Պետրովիչևի ճարտարապետական գունանկարները և ինտերիերները տեղափոխվել են Պ. Մ. և Ս. Մ. Տրետյակավների պատկերասրահ, Ալեկսանդր III-ի և Գեղարվեդտի ազգային թանգարաններ։

1917 թվականին տեղի է ունեցել նրա առաջին ցուցահանդեսը, որը ցուցադրվել է Մեծ Դմիտրովկա արվեստի սրահում, հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 5-ը։

1924 թվականին Նյու Յորքում տեղի ունեցած ռուսական արվեստի ցուցահանդեսում ներկայացվել են Պետրովիչևի տասնմեկ աշխատանքներ։ 1927-1928 թվականներին նա մասնակցել է «Ռեալիստ նկարիչների համախմբումը» խորագրով ցուցահանդեսին, որտեղ ցուցադրել է իր աշխատանքները։

1936 թվականին Պետրովիչևը մասնակցել է գեղանկարիչների առաջին ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Մոսկվայում, և այնտեղ նա ներկայացրել է 15 գեղանկար։

 
Բնապատկեր ծովի ափին

1937-1943 թվականներին նկարչություն էր սովորեցնում Մոսկվայի 1905 թվականին հիմնադրված գեղարվեստական քոլեջում։

Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է գիշերային տեղաշարժերին, կառուցել է պատնեշներ, որի համար պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաջարի աշխատանքի համար» կրծքանշանով։

Մահացել է 1947 թվականի հունվարի 4-ին, թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Ցուցահանդեսներ խմբագրել

2015

«Серебряный день», Բաց ակումբ պատկերասրահ, Մոսկվա։

Հիշատակ խմբագրել

  • 1988 թվականին «Սովետական նկարիչ» հրատարկչությունում տպագրվել է «Պ. Ի. Պետրովիչև» գիրքը[4]։
  • Նկարչի անունն է կրում Ռոստով քաղաքի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Պետրովիչև» հոդվածին։