Պյոտր Իվանցով (ռուս.՝ Пётр Анато́льевич Иванцо́в, մայիսի 3, 1953(1953-05-03)), ռուս դիվանագետ։

Պյոտր Իվանցով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 3, 1953(1953-05-03) (70 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1975 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուներին։

  • 1975-1979 թվականներ՝ Կոստա Ռիկայում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1981-1986 թվականներին Ավստրալիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1991-ից մինչև 1997 թվականը Մեծ Բրիտանիայում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության աշխատակից։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արգտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականից մինչև 2006 թվականը Կոսովոյում զբաղեցրել է ՄԱԿ հանձնարարության տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2006-ից մինչև 2009 թվականը Վիեննայում Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցերով ՄԱԿ-ի պետքարտուղարի հատուկ դեսպանորդի համակարգի քաղաքական բաժանմունքի ղեկավար։
  • 2009-2014 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գորշերի նախարարության եվրոպական չորրրոդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2014 թվականի օգոստոսի 6-ից Բոսնիա և Հերցեգովինայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի սեպտեմբերի 17)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի հուլիսի 21)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հոկտեմբերի 1)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 06.08.2014 № 557 «О назначении Иванцова П.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Боснии и Герцеговине»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «О вручении Послом России в БиГ П.А.Иванцовым верительных грамот». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 17.09.1998 № 1114 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 21.07.2015 № 376 «О присвоении дипломатических рангов»
  5. Указ Президента Российской Федерации от 01.10.2019 № 477 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել