«Պյատերոչկա» (ռուս.՝ «Пятёрочка»), մթերային խանութների ռուսական ցանց «տան մոտ», որոնք X5 Retail Group ընկերության մաս են կազմում։ Միավորում են ավելի քան 15 հազար խանութ, որոնց սպասարկում են 31 բաշխիչ կենտրոններ (2018)[3]։

Պյատերոչկա
Տեսակխանութների ցանց և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1998
ՎայրՌուսաստան և Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Հասույթ1,2 տրլն ₽ (2018)[1]
Աշխատողների թիվ141 200 մարդ[2]
Մայր ընկերությունX5 Retail Group
Կայք5ka.ru
 Pyatyorochka Վիքիպահեստում

Պատմության

խմբագրել

Առևտրի ցանցի առաջին խանութը բացվել է 1999 թվականին Սանկտ Պետերբուրգում։ 2001 թվականին մտել է մոսկովյան շուկա[4][5]։ 2002 թվականին ցանցը սկսել է մշակել արտոնագրման ծրագիր։

2004 թվականին բացվել է հարյուրերորդ խանութը[6]։ 2005 թվականին Լոնդոնի ֆոնդային բորսայում Pyaterochka Holding N.V.-ն անցկացրել է IPO[7]:

2005 թվականի փետրվարին առևտրի ցանցը ձեռք է բերել «Դե, սպասիր» մուլտֆիլմի իրավունքները[8][9] և անգամ թողարկել է երկու նոր մաս՝ 19-ը 2005 թվականին[10] և 20-ը՝ 2006 թվականին[11], որոնք նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Կոտյոնոչկինը՝ հայտնի Վյաչեսլավ Կոտյոնոչկինի որդին։

2006 թվականին միավորվել են «Պյատերոչկա» և «Պերեկրեստոկ» առևտրային ցանցերը, արդյունքում ձևավորվել է X5 Retail Group ընկերությունը, ամեն դեպքում պահպանվել առևտրային ցանցերի անվանումները[12][13]։

2010 թվականին X5 Retail Group-ը ձեռք է բերել «Կոպեյկա» առևտրային ցանցը` կազմված ավելի քան 660 սուպերմարկետներից և 7 բաշխման կենտրոններից։ Ձեռք բերված բոլոր սուպերմարկետները ռեբրենդինգ են եղել՝ դառնալով «Պյատերոչկա»[14]։

2013 թվականի հունվարին X5-ը արտոնագրի պայմանագիր է ստորագրել «Սոչի-2014» կազմկոմիտեի հետ։ Դրա համաձայն ընկերությունը դարձել է Սոչիում կայացած 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մանրածախ վաճառքի պաշտոնական օպերատորը և հաճախորդներին Ռուսաստանի 45 մարզերի բոլոր «Պյատարոչկա» խանութներում առաջարկել է «Սոչի-2014» օլիմպիական խորհրդանիշներով ապրանքների շուրջ 1000 ապրանքատեսակ[15][16]։

2013 թվականին թողարկվել է խանութների ցանցի առաջին թարմացնող սարքը, տեսականու մեջ ավելի շատ փչացող ապրանքներ են հայտնվել, դարակաշարերում ապրանքների դասավորվածության խտությունը կրճատվել է, որոշ խանութների ճակատային մասում ի հայտ են եկել բաց ցուցասրահներ[17]։

Ներկայություն արտասահմանում

խմբագրել

2004 թվականինին «Պյատերոչկան» արտոնություն է ստացել Ուկրաինայում՝ ծրագրելով բացել առնվազն 30 խանութ[18][19]։ 2007 թվականի գարնանը X5-ը դադարեցրել է պայմանագիրը արտոնագրողի հետ, մինչ այդ տեղական ցանցն արդեն միավորել էր 23 սուպերմարկետ[20][21]։

2004 թվականին Պյատերոչկան արտոնություն է ստացել Ղազախստանում[19][22]։ Ալմաթի քաղաքում բացվել է 5 սուպերմարկետ, ինչպես նաև տրանսպորտապահեստային համալիր, կենտրոնական գրասենյակ և ուսումնական կենտրոն[23]։ Մինչև 2005 թվականի վերջը նախատեսվում էր ստեղծել 30 էկոնոմ դասի սուպերմարկետներից բաղկացած ցանց։ 2007 թվականին դադարեցվել է պայմանագիրն արտոնագրողի հետ, և իրականացվել է ղազախական ցանցի ռեբրենդինգ (այդ ժամանակ բաղկացած էր 33 սուպերմարկետներից) «7'Я» սուպերմարկետների ցանցին[24]։

Ղեկավարություն

խմբագրել
  • 1999-2004 թվականներին՝ Սերգեյ Լեպկովիչ[25],
  • 2004-2012 թվականներին՝ Օլեգ Վիսոցկին[26],
  • 2012-2013 թվականներին՝ Ֆրենկ Մրոս[27][28],
  • 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի ապրիլը՝ Օլգա Նաումովա[27][28][29],
  • 2018 թվականի ապրիլից հունիս՝ Իգոր Շեխտերման (X5 Retail Group-ի գործադիր տնօրեն, կատարել է նաև «Պյատերոչկա» առևտրային ցանցի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները)[29],
  • 2018 թվականի հունիսից՝ Սերգեյ Գոնչարով[30][31]։

Գործունեության ցուցիչներ

խմբագրել

2019 թվականի տվյալներով՝ X5 ընկերությունը կառավարել է 15 354 «Պյատերոչկա» սուպերմարկետներ[32], առևտրային ցանցի վաճառքները հասել են 1.367 տրիլիոն ռուբլու[3]։

Առևտրային ցանցի հիմնական ցուցանիշներ (2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)
Ցուցանիշ / Տարի 2010[33] 2011[34] 2012[35] 2013[36] 2014[37] 2015[38] 2016[39] 2017[40] 2018[41] 2019
Սուպերմարկետների քանակ 2 052 2 525 3 220 3 882 4 789 6 265 8 363 11 225 13 522 15 354
Առևտրային տարածք՝ հազար մ² 881 996 1 191 1 414 1 754 2 423 3 329 4 426 5 291 5 975
Մանրածախ մաքուր եկամուտ, մլրդ ռուբլով 194,8 282,8 317,7 348,4 435,8 585,4 775,6 1 001 1 198 1 367
Հաճախորդների այցերի քանակը, միլիոն 831 1 211 1 353 1 450 1 645 1 990 2 543 3 367 3 913 4 460

Տարբերանշան

խմբագրել

1998-2010 թվականներին պատկերանշանը բաղկացած է եղել կարմիր շրջանից «5» թվով, աջ կողմում՝ կարմիր տառերով «Պյատերոչկա» բառը։

2010-2013 թվականներին պատկերանշանը ենթարկվել է աննշան փոփոխությունների, «П» տառը մեծատառ է դարձել, «ё» տառի վերևում գտնվող կետերը հավասարեցվել են կամարին, փոխվել է շրջանում «5» թիվը։

2013 թվականից, որպես ցանցի նորացման ծրագրի մաս, իրականացվել է ռեբրենդինգ, նոր տարբերանշանում պատկերվել է ոճավորված կանաչ տերևով խնձոր՝ արտադրանքի թարմությունը խորհրդանշելու համար[42]։

2020 թվականին իրականացվել է ռեբրենդինգ, «5» թիվը ամբողջությամբ շրջանակի մեջ է առնվել, փոխվել է տառատեսակը։ «Պյատերոչկա» բառում «П» տառից դեպի «ё» տառով անցնող կամարը անհետացել է, տառատեսակը փոխվել է[43]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.x5.ru/ru/PublishingImages/Pages/Investors/ResultsCentre/X5_Annual_Report_2018_ENG.pdf
  2. https://www.x5.ru/ru/PublishingImages/Pages/Investors/ResultsCentre/X5_Annual_Report_2016_ENG.pdf
  3. 3,0 3,1 Клементьева, Екатерина (2019 թ․ դեկտեմբերի 24). «Юбилейное открытие в Москве: 15 000-ая «Пятёрочка» в новой концепции». «Подмосковье сегодня». ГАУ МО «Издательский дом «Подмосковье». Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  4. Канунников, Сергей (2001 թ․ հուլիսի 12). «"Пятерочка" замахнулась на столицу». Газета «Коммерсантъ» №121 от 12.07.2001. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  5. Канунников, Сергей (2001 թ․ մարտի 14). «Дешевые магазины пока слишком дороги». Газета «Коммерсантъ» №44 от 14.03.2001. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  6. Леонов, Валерий (2002 թ․ մայիսի 31). «"Пятерочка" открыла два сотых магазина». Газета «Коммерсантъ Санкт-Петербург» №92 от 31.05.2002. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  7. Канунников, Сергей (2005 թ․ մայիսի 11). «"Пятерочке" приплатили за потенциал». Газета «Коммерсантъ» №83 от 11.05.2005. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  8. «"Пятерочка" снимет продолжение "Ну, погоди!"». Lenta.Ru. ООО «Лента.Ру». 2005 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  9. Ногаева, Карашаш (2018 թ․ մարտի 12). «Молоко и носки. Как персонажи советских мультфильмов становятся лицом рекламы». dp.ru. АО «ДП Бизнес Пресс». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  10. «В Москве состоялась премьера 19й серии мультфильма «Ну погоди!»». Кинокадр.ru. ООО "Кинокадр". 2005 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  11. «Вышла 20-я серия "Ну, погоди!" - продолжения снимать не будут». NEWSru.com. ООО "Медиа Нест". 2006 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  12. ««Пятёрочка» и «Перекрёсток» объединяются». ria.ru. МИА «Россия сегодня». 2006 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  13. Кряжев, Дмитрий (2006 թ․ նոյեմբերի 7). «"Пятерочка" и "Перекресток" отчитались о слиянии». газета «Коммерсантъ», №207 от 07.11.2006. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  14. «X5 купила "Копейку" за 51,5 млрд рублей». ria.ru. МИА «Россия сегодня». 2010 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  15. Товкайло, Максим (2013 թ․ հունվարի 23). «Продажа олимпийских сувениров может принести свыше $30 млн». vedomosti.ru. ЗАО «Бизнес Ньюс Медиа». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. «Олимпийская эстафета Х5. Олимпийская розница Игр 2014 года станет самой масштабной за всю историю зимних игр». sovsport.ru. ООО «Редакция газеты «Советский спорт». 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  17. «X5 объявляет о росте розничной выручки на 27,5% в 2016 году» (PDF). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  18. Краснов, Андрей (2004 թ․ հոկտեմբերի 27). «Базары превращаются…». From-UA. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  19. 19,0 19,1 Канунников, Сергей (2005 թ․ փետրվարի 25). «"Спортмастер" занялся самовывозом». Газета «Коммерсантъ» №33 от 25.02.2005. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  20. Елена Синицына, Кристина Бусько (2007 թ․ նոյեմբերի 12). «X5 шагнула в "XXI век"». Газета «Коммерсантъ» №207 от 12.11.2007. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  21. «Украина. "Пятерочка" ушла за "Продуктами"». Портал недвижимости Domik.ua. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  22. Амирбекова, Сауле (2004 թ․ փետրվարի 2). «Пришла "Пятерочка"». журнал «Эксперт Казахстан» №2 (4). Группа «Эксперт». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  23. «В Алматы открылся пятый универсам торговой сети "Пятерочка"». Nomad.su. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  24. «Ребрендинг "Пятерочки" в Казахстане призван решить вопрос с ее позиционированием». Retail.ru. 2007 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  25. Коннова, Елена (2001 թ․ մարտի 14). «России требуется три тысячи дискаунтеров». Газета «Коммерсантъ» №44 от 14.03.2001. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  26. Александра Крекнина, Анна Щербакова (2012 թ․ մարտի 5). «Олег Высоцкий покидает пост директора «Пятерочки»». vedomosti.ru. ЗАО «Бизнес Ньюс Медиа». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  27. 27,0 27,1 Крекнина, Александра (2013 թ․ մայիսի 16). «X5 нашла директора «Пятерочки» на ЧТПЗ». vedomosti.ru. ЗАО «Бизнес Ньюс Медиа». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  28. 28,0 28,1 Евгения Перцева, Анатолий Джумайло (2013 թ․ մայիսի 16). «В "Пятерочку" вплавляют металл». Газета «Коммерсантъ» №81 от 16.05.2013. АО «Коммерсантъ». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  29. 29,0 29,1 «Гендиректор сети "Пятерочка" покинет свой пост». ИА «Интерфакс». ЗАО «Интерфакс». 2018 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  30. «Новым генеральным директором «Пятерочки» стал Сергей Гончаров». Retail.ru. 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  31. «Гендиректором "Пятерочки" назначили Сергея Гончарова». ТАСС. 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  32. Липанова, Лиана (2020 թ․ հունվարի 22). «Владелец «Пятёрочек» и «Перекрёстков» отчитался о росте выручки в 2019 году на 13,3% — до 1,73 трлн рублей». vc.ru. ИД «Комитет». Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  33. «Операционные результаты 2010 года» (PDF). X5 Retail Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  34. «X5 объявляет финансовые результаты за 4 кв. и 2011 год» (PDF). X5 Retail Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  35. «X5 объявляет финансовые результаты за 2012 год» (PDF). X5 Retail Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  36. «X5 Retail Group объявляет финансовые результаты за 2013 год» (PDF). X5 Retail Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  37. «X5 объявляет финансовые результаты за 2014 год» (PDF). X5 Retail Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  38. «В 2015 г. выручка X5 увеличилась на 27,6%» (PDF). X5 Retail Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  39. «Годовой отчёт X5 Retail Group за 2016 год (на английской языке)» (PDF). Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  40. «Годовой отчёт X5 Retail Group за 2017 год (на английском языке)» (PDF) (անգլերեն). X5 Retail Group. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  41. «Годовой отчёт X5 Retail Group за 2018 год (на английском языке)» (PDF) (անգլերեն). X5 Retail Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  42. Ищенко, Наталья (2013 թ․ սեպտեմբերի 30). ««Пятерочка» освежит магазины». vedomosti.ru. ЗАО «Бизнес Ньюс Медиа». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  43. ««Пятерочка» обновляет логотип» (ռուսերեն). Retail.ru. 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել