Պյաոզերո (Պուվոզերո, ռուս.՝ Пяозеро, ֆիններեն՝ Pääjärvi), քաղցրահամ ջրով մեծ լիճ Կարելիայի Հանրապետության հյուսիսում՝ Լոուխսկի շրջանում։

Պյաոզերո
ռուս.՝ Пяозеро

'
66°04′18″ հս․. լ. 31°02′01″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Կարելիայի Հանրապետություն
Հայելու բացարձակ բարձրությունը 109 մ
Երկարություն 77 կմ
Լայնություն 30 կմ
Ավազանի մակերեսը 659 կմ²
Ծավալը 10,1 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 256 կմ
Ամենամեծ խորությունը 49 մ
Միջին խորությունը 15,4 մ
Լճի հանքայնությունը քաղցրահամ
Պարզությունը 4,0-6,5 մ
Ջրահավաքի մակերեսը 12 900 կմ²
Թափվող գետերը Սոֆյանգա, Մինինկա, Պոնչա, Պունդոմա, Կարմանգա, Տայվոյոկի
Սկիզբ առնող գետերը Կովդա
Կղզիներ Վոչկալա, Մալոշուարի, Լայդոշուարի, Տալվիշուարի, Մայաշուարի, Լուպչանգա
Վիքիպահեստում

Պյաոզերոն Կումայի ջրամբարի մի մասն է (դրանից բացի ջրամբարի մաս են կազմում նաև Տոպոզերո, Ցիպրինգա, Կունդոզերո լճերը և այլն)։ Պյաոզերո լիճն իր ներկայիս տեսքով գոյություն ունի 1966 թվականից, երբ 1966 թվականին Կումա գետի վրա ամբարտակի կառուցումից հետո ջրի մակարդակը բարձրացել է միջինը 9 մետրով, ինչի հետևանքով ջրի տակ են անցել նաև ափամերձ մի քանի գյուղեր, որոնց բնակիչները տեղափոխվել են այլ բնակավայրեր։

Աշխարհագրություն խմբագրել

Տոպոզերոյի համեմատությամբ՝ Պյոզերոյի միջին խորությունն ավելի մեծ է, և ջուրն էլ համեմատաբար ավելի տաք է։ Հատակի ռելիեֆը բարդ է։ Հատակը հիմնականում է տիղմոտ է։ Պյաոզերոյի ափերը բարձր են, քարային-ավազային և ծածկված են անտառներով։ Լճի հարավային կողմում հանդիպում են ափի ցածր, ճահճոտ հատվածներ։

Պյաոզերո լիճ են թափվում մեծ թվով գետեր, որոնցից են՝ Սոֆյանգա, Մինինկա, Պոնչա, Պունդոմա, Կարմանգա, Տայվոյոկի և այլն։ Պյաոզերո լճից դուրս է հոսում Կովդա գետը։

Լճում կան 66 կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 96,1 կմ²։ Առավել մեծ կղզիներում (Վոչկալա, Մալոշուարի, Լայդոշուարի, Տալվիշուարի, Մայաշուարի, Լուպչանգա) կան տնակներ, որոնցում բնակվում են ժամանակավորապես կղզի եկած ձկնորսները։ Մեծ կղզիներում, ինչպիսին է, օրինակ, Վուոշկալոշուարին, զբաղվում են նաև հատապտուղների հավաքմամբ։

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Լճում բնակվում են շերեփաձուկ, գայլաձուկ, ձամբռիկ, յազ, պերկես, մանրածածան, բրամ, սիգ, պալիա, մանրաձուկ։ Լճի բուսականության մեծ մասը եղեգներ են։

Նավագնացություն խմբագրել

1948 թվականից Պյաոզերո լճում իրականացվել են ուղևորափոխադրումներ. լճում նավարկել է Փոքր լճերի ու գետերի տրանսպորտային յուրացման վարչության նավը։ 1958 թվականից Բելոմորսկ-Օնեգայի նավագնացության ձեռնարկության МК-13 մոտոկատերը նավարկել է Սոֆպորոգ-Զաշեեկի գծով։ Դրան 1960 թվականին փոխարինել է «Лосось» ջերմանավը։ Լճում կանոնավոր նավագնացության գիծը գործել է մինչև 1980-ական թվականների վերջը։

Անվանում խմբագրել

Լճի անունն ունի ֆիննական ծագում։ Պյայարվի բառը կազմված է երկու բաղադրիչից՝ պյա (ֆիններեն՝ pää), որ նշանակում է գլուխ, և Յարվի (ֆիններեն՝ järvi), որ նշանակում է լիճ։ Այդ բառերն իրենց բառային իմաստով համապատասխանում են կարելերենի հյուսիսային բարբառին[1]։ Այսպիսով՝ Պյայարվի կամ Պյաոզերո նշանակում է գլխավոր, գլխավոր լիճ, որի մեջ են թափվում շրջակա տարածքի գետերի մեծ մասը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Озёра Карелии / Александров Б. М., Зыцарь Н. А., Новиков П. И., Покровский В. В., Правдин И. Ф. — Петрозаводск: Госиздат Карельской АССР, 1959. — С. 550—573. — 618 с. — 3000 экз.
  • Григорьев С. В., Грицевская Г. Л. Каталог озёр Карелии. — Москва: АН СССР [Ленингр. отделение], 1959. — 239 с.
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 457—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյաոզերո» հոդվածին։