Պլովդիվ (մարզադաշտ)
Մարզադաշտ «Պլովդիվ» (բուլղար․՝ Стадион Пловдив), նաև հայտնի է որպես Սեպտեմբերի 9-ի մարզադաշտ (բուլղար․՝ 9-ти Септември), Բուլղարիայի խոշորագույն սպորտային մարզադաշտը՝ 55 հազար մարդ տարողությամբ։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | թեթև աթլետիկա և ֆուտբոլ |
Նախկին անվանումներ | Սեպտեմբերի 9-ի մարզադաշտ |
Տեղագրություն | Բուլղարիա, Պլովդիվ, Հանգստի և մշակույթի այգի, տուն 4000 |
Երկիր | Բուլղարիա |
Կառուցված | 1950 |
Բացված | 1950 |
Փակված | 1996 |
Տարողություն | 55 000 |
Տնային թիմ | Բոտև Լոկոմոտիվ |
Կայք | Պաշտոնական կայք |
Plovdiv Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄարզադաշտը կառուցվել և բացվել է 1950 թվականին։ Բացման պահին նրա տարողությունը կազմել է 30 հազար նստատեղ։ 1962 թվականին վերանորոգվել են մարզադաշտի Ա, Բ և Դ սեկտորները, որից հետո տարողությունը կազմել է է 42 հազար նստատեղ, նաև լուսավորության համար կանգնեցվել են լուսարձակներով չորս աշտարակներ։ 1991 թվականին վերականգնվել է մարզադաշտի Գ սեկտորը, իսկ լուսարձակներով աշտարակները ապասարքավորել են և վաճառվել Լեհաստան։
Մարզադաշտում խաղացել են քաղաքի «Բոտև» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները։ Նաև այստեղ են եկել «Ռեալ Սարագոսա», «Ցրվենա Զվեզդա», «Բարսելոնա», «Բավարիա», «Օսեր», «Յուվենտուս», «Լացիո» և այլ ակումբների խաղացողները։ 1991 թվականին մարզադաշտում անցկացվել է երիտասարդների միջև թեթև ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը[1]։ 1996 թվականից մարզադաշտում չեն անցկացվում խոշոր միջոցառումներ, թույլատրված է խաղալ միայն երիտասարդական խմբերին (մարզադաշտը տվյալ պահին չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի պահանջներին)։ Մարզադաշտում առաջին համերգը տվել է բոսնիացի երգչուհի Լեպա Բրենան, իսկ վերջին խոշոր միջոցառումը եղել է 1999 թվականի Metallica ռոք խմբի համերգը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլովդիվ (մարզադաշտ)» հոդվածին։ |