Պլեյաս, պաշտոնապես՝ Խեներալ Վիլյամիլ Պլեյաս, ափամերձ քաղաք, որը գտնվում է Էկվադորի Գուայաս նահանգում։ Այն Պլեյաս գավառի նստավայրն է և ստեղծվել է 1989 թվականին։ Ըստ 2001 թվականի մարդահամարի այնտեղ բնակվում է 24,070 մարդ[2]։ Քաղաքն իր պաշտոնական անունը ստացել է անկախության հերոս, գեներալ Խոսե դե Վիլամիլի պատվին։ Պլեյասը կարևոր տուրիստական կենտրոն է և գտնվում է Գուայակիլից մոտ 96 կմ հեռավորության վրա։

Բնակավայր
իսպ.՝ General Villamil
Դրոշ Զինանշան

ԵրկիրԷկվադոր Էկվադոր
Հիմնադրված էմարտի 9, 1910 թ.
ԲԾՄ9 մետր
Բնակչություն48 156 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ593 4
Փոստային դասիչEC092150
Պաշտոնական կայքmunicipioplayas.gob.ec
Պլեյաս (Էկվադոր) (Էկվադոր)##
Պլեյաս (Էկվադոր) (Էկվադոր)

Տնտեսություն խմբագրել

Պլեյասի տնտեսություն հիմնական բազան կազմում են մի շարք հյուրանոցներ և հանգստյան գոտիներ, որոնք գտնվում են այդ տարածքում։ Պլեյասի մոտ կան մի շարք լողափեր, որոնցից են «Պլեյա ջեներալ Վիլամիլը», «Պասեո աքուատիկո Վիլյամիլը», «Պլեյա ել Արենալը», «ՊոԷնգաբաոն»։ Բացի զբոսաշրջությունից, Պլեյասն ունի աճող ձկնորսական համայնք և հայտնի է իր ծովամթերքներով ու այդ ուտելիքներով հարուստ խոհանոցով։ Պլեյասը նաև հանդիսանում է Գոմեզ Ռենդոնի ռազմական ակադեմիայի տունը։

Ծանոթագրություններ խմբագրել