Պլանկի ժամանակ, ժամանակի միավորը Պլանկի միավորների համակարգում։ Նշանակվում է tP: Ունի ժամանակի չափողականություն։ Ինչպես մյուս Պլանկի միավորները, կազմված է հիմնարար ֆիզիկական հաստատուններից։ Այս մեծության ֆիզիկական իմաստը այն ժամանակն է, որի ընթացքում լույսի արագությամբ շարժվող մասնիկը անցնում է Պլանկի երկարությանը հավասար հեռավորություն։ Պլանկի միավորների համակարգը այդպես է կոչվել Մաքս Պլանկի պատվին։

Ըստ սահմանաման,

վ

որտեղ

Դիրակի հաստատունն է,
-ն՝ գրավիտացիոն հաստատունը,
-ն՝ լույսի արագությունը վակուումում։

Նշանակությունը խմբագրել

Մեծ պայթյունի տեսության համաձայն, ոչինչ չենք ասել կարող ժամանակի սկզբնական պահի տիեզերքի մասին, չնայած ենթադրվում է, որ այնտեղ առկա են բոլոր հիմնարար փոխազդեցությունները, ինչպես նաև մատերիայի և էներգիայի բոլոր տեսակները։ Տարածություն-ժամանակը ընդարձակվել է սկսում մեկ կետից։ Ըստ ժամանակակից տեսական ֆիզիկայի, այդ իրադարձությունից մեկ Պլանկի ժամանակ անց գրավիտացիոն ուժերը առանձնանում են մյուս ուժերից։

Մեծ պայթյունի պահից անցած ժամանակը (4,3×1017վ) մոտավորապես 8×1060 Պլանկի ժամանակ է։

Ներկայումս փորձնականորեն դիտարկելի ամենակարճ ժամանակահատվածը ատտովայրկյանի (10−18 վ) մեծություն է, ինչը համապատասխանում է 1026 Պլանկի ժամանակի։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել