Գրավիտացիոն հաստատուն, ձգողականության հաստատուն, Նյուտոնի հաստատուն, հիմնարար ֆիզիկական հաստատուն, գրավիտացիոն փոխազդեցության հաստատունը։ Սովորաբար նշանակվում է , երբեմն՝ կամ [1] Համաձայն Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքի, գրավիտացիոն փոխազդեցության ուժը իրարից հեռավորության վրա գտնվող և զանգվածներով[2] երկու նյութական կետերի միջև հավասար է

G ձգողականության հաստատունն ընկած է տիեզերական ձգողականության օրենքի հիմքում
:

համեմատականության գործակիցը կոչվում է ձգողականության հաստատուն։ Թվապես հավասար է այն ձգողականության ուժի մոդուլին, որով միավոր զանգվածով կետային մարմինը ազդում է միավոր հեռավորության վրա գտնվող համանման մարմնի վրա։

Միավորների միջազգային համակարգում[3] Գիտության և տեխնիկայի տվյալների կոմիտեի հանձնարարած արժեքը 2008 թ.՝

= 6,67428(67)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն · մ2 · կգ−2,

2010 թ. այս արժեքը ուղղվեց

= 6,67384(80)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն· մ2 · կգ−2

չափով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ G նշանակումը հազվադեպ է կիրառվում, քանի որ այնտեղ այդ տառը սովորաբար օգտագործվում է Էյնշտեյնի թենզորը նշանակելու համար։
  2. Ըստ զանգվածի սահմանման, այս հավասարման մեջ մտնող զանգվածները գրավիտացիոն զանգվածներ են, սակայն որևէ մարմնի գրավիտացիոն և ինետր զանգվածների տարբերությունը մինչ այժմ փորձնականորեն դիտված չէ։ Տեսականորեն, ժամանակակից պատկերացումների սահմաններում դրանք հազիվ թե տարբերվեն։ Դա ստանդարտ ենթադրություն էր Նյուտոնի ժամանակներից ի վեր։
  3. «CODATA Internationally recommended values of the Fundamental Physical Constants» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 28 հոկտեմբերի, 2008 թ.-ին.