Պլամեն Օրեշարսկի (բուլղար․՝ Пламен Василев Орешарски, փետրվարի 21, 1960(1960-02-21)[1][2], Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[2]), բուլղարացի պետական և քաղաքական գործիչ, Բուլղարիայի վարչապետը 2013 թվականի մայիսի 29-ից մինչև 2014 թվականի հուլիսի 24-ը։

Պլամեն Օրեշարսկի
 
Կրթություն՝ Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և նախարար
Ծննդյան օր փետրվարի 21, 1960(1960-02-21)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա[2]
Քաղաքացիություն  Բուլղարիա
Ամուսին Elka Georgieva?
Զավակներ Desislav Oresharski?

Կենսագրություն խմբագրել

1985 թվականին ավարտել է Սոֆիայի Կարլ Մաքսի անվան բարձրագույն տնտեսական ինստիտուտը։ 1992 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Պրակտիկա է անցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ասպիրանտուրայի ժամանակ։ 1992-1993 թվականներին դասավանդել է ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում։

Արդեն 1993 թվականին հրավիրվել է Բուլղարիայի ֆինանսների նախարարություն, որտեղ աշխատել է մինչև 1997 թվականը՝ ղեկավարելով դեպարտամենտներից մեկը։ 2001 թվականից մինչև 2005 թվականը նա կրկին դասախոսական աշխատանքի է անցել հայրենի համալսարանում՝ դառնալով ռեկտորի տեղակալ։

2005 թվականին Բուլղարիայի սոցիալիստների առաջնորդ Սերգեյ Ստանիշևը, դառնալով երկրի վարչապետ, ֆինանսների նախարար նշանակեց Պլամեն Օրեշարսկուն[3]։ Այս կառավարությունը գործել է մինչև 2009 թվականը։ Այս անգամ Օրեշարսկին չի վերադարձել դասախոսական գործունեությանը, այլ շարունակել է աշխատանքը խորհրդարանում։

Բուլղարիայում 2013 թվականի գարնանը կայացած արտահերթ ընտրությունների[4][5][6] արդյունքներով Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը մայիսի 23-ին Պլամեն Օրեշարսկիին վստահել է նոր կառավարության ձևավորումը

Կառավարության ղեկավար խմբագրել

Մայիսի վերջին կառավարության կազմը առաջարկվել էր, և նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով Ժողովրդական ժողովին առաջարկել էր ընտրել Օրեշարցի Պլամենին[7]։

2013 թվականի մայիսի 29-ին ընտրվել է Բուլղարիայի վարչապետ[8]։

Վարչապետի պաշտոնում աշխատանքը շատ բարդ է սկսվել։ Երկրում վերսկսվել են կառավարության հրաժարականի պահանջով ցույցերն ու բողոքները[9]։ Սակայն կառավարության աշխատանքը համառորեն շարունակվել է։ Հուլիսի 23-ին Սոֆիայում ցուցարարները փակել էին խորհրդարանի շենքի ելքերը, պատանդ էին դարձել նախարարները, պատգամավորներն ու լրագրողները։ Շրջափակումը տևել է ութ ժամ։ Միայն դրանից հետո ոստիկանությունը կարողացավ բացել շենքը[10]։

2013 թվականի աշնանը ընդդիմությունը փորձում էր կառավարությանը պաշտոնանկ անել։ Սակայն սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 2-ին կառավարությանը հաջողվեց դիմակայել[11][12]։

2014 թվականի հուլիսի 23-ին Օրեշարսկին հրաժարական տվեց։ Հաջորդ օրը խորհրդարանը հաստատեց հրաժարականը։ Նրա կառավարությունը տևեց 422 օր[13][14]։ Մինչ ծառայողական կառավարության հաստատումը (օգոստոսի 6) Օրեշարսկու կաբինետը շարունակել է աշխատանքը[15]։

Ընտանիք խմբագրել

Պլամեն Օրեշարսկին ամուսնացած է Յոլկա Գեորգիևա Օրեշարսկու հետ (Սոֆիա քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան), նրանք ունեն որդի՝ Դենիսլավը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Strazha.bg
  3. BBC NEWS | Europe | Bulgaria coalition deal ends row
  4. «Early election for Bulgaria after government quits | Reuters» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  5. «Bulgaria to hold early parliamentary elections on May 12, President Plevneliev announces» (անգլերեն). The Sofia Globe. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  6. Досрочные парламентские выборы проходят в Болгарии.
  7. «Новости Болгарии — " Общество — Пламен Орешарски представил президенту Росену Плевнелиеву проект состава правительства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Орешарски бе избран за премиер от втория път — bTV Новините». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  9. Пламен Орешарски: я слышу протестующих, надеюсь, что и они меня услышат
  10. Болгарская полиция освободила министров из плена демонстрантов — Рамблер-Новости
  11. Парламенту Болгарии не хватило кворума для обсуждения вопроса доверия правительству
  12. Парламент Болгарии проголосовал против вынесения вотума недоверия правительству
  13. Lenta.ru: Мир: Политика: Премьер Болгарии подал в отставку
  14. «Правительство Болгарии подало в отставку». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  15. «Резултати за президент и вицепрезидент на републиката» (բուլղարերեն). Централна избирателна комисия. 2016 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլամեն Օրեշարսկի» հոդվածին։